Եվան կարո՞ղ էր չուտել արգելված միրգը
Եվան հնարավորություն ուներ սատանային չխաբվելու, բայց նա հոժարակամ դա արեց, սատանան խաբեց նա էլ իր կամքով կերավ պտուղը, և որպեսզի մենակ չմնա մարդուն էլ հետևից տարավ:
Սատանան հպարտացավ: Հրաշտակաց դասը մնաց հավատարիմ, իսկ այս մեկը, որը շատ գեղեցիկ էր, հպարտացավ:
Պարականոն գրքերում կա մի պատմություն, որտեղ ասվում է, թե Աստված մարդուն` աստվածային լույսի մեջ գտնվող Ադամին և Եվային, դրախտից վտարեց, և նրանք ընկան աշխարհ: Սատանան եկավ ու ասաց, որ նրանք խավարի մեջ են և ինքը կարող է նրանց լույս տալ, բայց պետք է իր հետ պայման կապեն, որ նրան ժառանգները պիտի նրանը լինեն: Եվ Ադամը իր արյունով գրեց այդ պայմանագիրը: Սատանա վերցրեց ձեռագիրն ու տարավ պահեց Հորդանան գետի մեջ, արշալույսին գալով Ադամին ասաց, որ ինչպես տեսնում է նրանք լույսի մեջ են:
Ադամն ու Եվան ուրախացան, որ լույս է, բայց երբ եկավ երեկոն ու նորից մթնեց, նրանք տեսան, որ խաբվել են ,և որ դա արևի լուսն էրև ոչ թե հավիտենական լույսը:
Սա Աստվածաշնչի մեջ չկա: Ասվում է նաև, որ Հիսուս մկրտվեց հորդանան գետում, որտեղ Սատանան գցել էր Ադամի արյունով գրված թուղթը, և ջնջեց այդ ձեռագիրը:
Որքանով գիտեմ միջնադարում հոգևորականները սատանային ինչ անունով ասես կոչել են, տարբեր կերպարներ են հորինել, իսկ ո՞րն է ճիշտը` կ՞ա սատանա և ո՞րն է նրա չար գործը: Միթե՞ Աստված այնքան ուժեղ չէ , որ նրա գործերին միջամտի:
Աստված կարող է ամեն ինչ ոչնչացնել:
Անգամմարդը կարող է իր ստեղծածը փչացնել:
Եթե ես եմ հեղինակը, ուրեմն գիտեմ ինչպես է դա ստեղծվել և ինչպես կարող եմ այն վերացնել: Աստված է աշխարը ստեղծել, ուրեմն գիտի նաև ինչպես այն վերացնել:
Իսկ այն, ինչ վերաբերում է սատանայի լինելուն կամ չլինելուն, իհարկե կա Աստված և կա սատանա: Նույնիսկ Աստվածաշնչում` Հոբի գրքում ասվում է սատանայի մասին:
Աստված բոլոր ժամանակներում հզոր է:
Աշխարհում կան հանցանք գործողներ և կան գաղութներ, որտեղ լինում են օրինազանցները:
Քանի որ մարդ դեռ հակում ունի օրինազանցության, բնականաբար կլինեն նաև գաղութները:
Աստված ստեղծել է մարդուն, ով մեղավոր է, և եթե դժոխքի վախը չլինի, մարդ շատ ավելի չարիքներ կգործի: Դժոխքը բոլոր ժամանակներում պետք է որպես սանձ: Պետք է հասկանալ` ի՞նչ ասել է դժոխք և աստվածահաճո գործով ապրել:

Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան: