
Նախ ասեմ, որ բավականին գիտելիքներ ունեմ, արտասահմանյան եկեղեցիների մասին, աղանդների մասին, վերջիններիս գործունեության և դավանաբանական սխալների մասին: Ի տարբերություն Ձեզ, ես պայքար եմ մղում նրանց դեմ Աստվածաշնչով, ոչ թե առանց հիմնավորման սխալ ուղղություն անվանելով (խոսքս Եհովայի վկաների Մորմոնների մասին է) ու հիշեք հարգելիս, աղանդավորին պետք է իր սխալ դիրքորոշումը բացատրել այնպես, որ նա սխալը հասկանալուց հետո Աստծուց չհեռանա…Չնայած Ձեր բոլոր գրվածներից պարզ է, որ Դուք ավելի շատ հակված եք մարդկանց Առաքելական եկեղեցի բերեք, այլ ոչ թե Աստծուն, քանի որ եթե այդպես չլիներ Ձեր համար կարևոր այդքան չէր լինի թե վերը թվարկված մարդիկ են դա անում, թե դուք: Այսքան խոսում ենք Ձեզ հետ մի հատ Սուրբ գրքից լուրջ հիմնավորում չկարողացաք բերել ասենք ավետարանչականները ինչու են աղանդ, Ձեր չափելու ձևերը Աստվածաշնչյան չեն: Քրիստոսը ասեց, որ շատ մարդիկ կասեն, որ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ....բայց իհարկե դա չի նշանակում, որ ով խոսի Հիսուսից աղանդ է և մոլորեցնող (եթե այդպես նայենք ապա առաքելական եկեղեցին էլ կարելի ա այդպես դիտարկել, քանի որ Քրիստոսի ժամանակ չի եղել) , Հիսուսը մի բան էլ ասեց, որ լավ բարի ծառը բարի պտուղներից պետք է ճանաչվի, իսկ այն եկեղեցիները որի գործունեության մեջ ՀԱԿԱԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉՈՒՆԵԱԼՈՎ անիմաստ ու անտեղի փնովում եք, բարի պտուղներ են տալիս, այսօր Հայաստանում մեծ արթնություն է հենց նրանց միջոցով, շատ նախանձելի է, չէ՞… Եթե Աստված Ձեզ ավելի մեծ իշխանություն է տվել այս տարածքի վրա (համենայն դեպս դուք եմ այդպես կարծում) ապա իմացեք Ձեզանից ավելի շատ է պահանջելու, հիշեք քանքարների առակը: Մի խառնեք Աստծուն ծառայելը ուրիշ բաների հետ… Եթե Ձեր սուբյեկտիվ կարծիքով ես ազգին դավաճանում եմ, ապա իմացեք Աստծու դավաճանելը ավելի վատ է, Դուք պետք է ուրախ լինեք, որ մարդիկ ապաշխարհում են, ու Ձեզ սազական չի իբրև "հոդևորական" դնել ազգային սահմաններ, Աստծո ազգը մեկն է... հարգանքներս
Էջանիշներ