User Tag List

Էջ 38 45-ից ԱռաջինԱռաջին ... 28343536373839404142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #556
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ հարգելի Տեր Շմավոն քահանա: Ես շատ եմ հավանում այս բաժինը, կարծում եմ սա ոչ միայն կրոնական հարցերին է պատասխան տալիս , այլ ավելի խորը հոգեբանական հարցերին: Ունեմ մի քանի հարց.
    1. Ինչպես եք կարծում ինչով են իրարից տարբերվում հոգեբուժները, հոգեթերապևտները և քահանանները:
    2.չեք կարծում, որ աստված մեկն է, մենք մարդիկ ենք առանց կրոնական շերտավորվածության, արդյոք չեք գտնում, որ աստված երբևէ մարդկանց չի բաժանել ըստ կրոնի և հետևաբար ինչու բաժանել:
    3.ինչու են կրոնավորները դիտարկում կյանքը կամ անցյալում կամ ապագայում,իսկ չեք կարծում, որ աստված հենց կյանքն է, այսինքն ատված կողմ է հիմա և այժմ լավ ապրելու գաղափարին:
    4. Ինչ կարծիքի այն մասին, որ աստված ամենուրեք է մարդու մեջ, բնության մեջ, արևի լույսի մեջ և այլն, այսիքն մենք մարդիկս պետք է գտնենք աստծուն մեր մեջ: Այլ ոչ թե վերևում նստած կամ չգիտեմ ուր:
    4. Ինչ է մեղքը, չեք կարծում, որ մարդկանց անընդհատ ստիպել մեղքի զգացմունքով ապրել, ավելի մեծ մեղք է, ինչ կլինի եթե մարդուն տրվի ավելի մեծ կրոնական ազատություն:Ընդհուպ մինչև առանց կրոնի հասարակություն թույլատրվի: Այստեղ կխնդրեմ ինձ աթեիստ չհամաարել, քանզի ես այդ բաժանումն էլ չեմ ընդունում`կոմունիզմ, աթեիզմ, իսլամ, բուդիստ և այլն: Ես ուղղակի հավատում եմ աստծուն ու վերջ իմ համար կարևոր չէ թե քրիստոնյա ես, մուսուլման, աստված աստված է առանց պիտակների:

    Ես կխնդրեմ հարցերից ամենայն անկեղծ պատասխանեք, շնորհակալություն ուշադրության համար:
    Աստված օրհնի քեզ հարգելիս.
    1. Եւ հոգեբուժները, և հոգեթերապևտները զուտ բժիշկները են, որոնք գործ ունեն մարդու հոգու հետ իրենց բժշկական հմտությունների, փորձի և դեղերի սահմանի մեջ: Ես այդպես եմ կարծում: Նրանք բավականին լավ գործ են անում, սակայն, նրանց իրավունքները և հնարավորությունները մարդկային հոգու նկատմամբ սահմանափակ են: Հոգևորականը մի այլ հարթույուն է այս հատվածում. նա ոչ միայն կարող է մարդուն սփոփել և հանգստացնել ու ազատել նրանք ինչ-ինչ հոգեկան հուզումնալից պահերից, այլև հոգևորականը գործ ունի նաև մեղավոր անձի հետ, հոգու վրա ծանրացած մեղքերի հետ. Եւ այդ ասպարեզում նա գործում է համաձայն Աստծո հրամանի:
    2,Այո Աստված մեկ է, և Նա ամենևին մարդկանց չի բաժանել ըստ տարբեր կրոնական պատկանելության: Մարդն ինքն է հեռացել Ճշմարիտ Աստծուց, և իրեն հմա զանազան աստվածներ հորինել; Աստծո գերագույն նպատակը, մարդկությանը բերել մեկ և Ճշմարիտ Աստծո դավանության գիտակցության:
    3. Իսկ ովասաց որ դա այդպես է? Պարզպես շատ անգամ անցյալի օրինակը մեզ գալիս է օգնելու ներկայում ապրելու համար և ընդունելու ապագան: Քո ասծը անհնարին է, որովհետև հենց ներկայով է որ մենք կարողանում ենք սրբվել, զարգանալ, աճել` հասնելու համար ապագային, իսկ մեր պարագայում արժանանալ հանդերձյալ կյանքի բարիքներին:
    4. Այո, դու շատ ճիշտ ես քո դատողությունների մեջ: Աստված նախևառաջ պետք է մարդու մեջ լինի, ամեն ոք պետք է Աստծուն իր մեջ փնտրի."Արքայությունն Աստուծո ի ձեզ է ի ներքս",- ասում է Ավետարանը: Ամենակարևորը մարդ պետք է հասկանա, որ ինքը ունի մի հզոր դատախազ որի առաջ դժվար է արդարանալ, և որն էլ բերում է նրան իրական Դատավորի առաջ: Դա մարդու խիղճն է: երբ այն մարդու մեջ կա, մարդը կկարողանա իր հոգուց ներս տեսնել Աստծուն:
    5. Քրիստոնեությունը պիտակ չէ, դա կյանքի կերպ է, և եթե հավատում ես Աստծուն ապա, նաև պետք է իր խոսքի համաձայն դա անել: Ինչ վերաբերում է մեղքի պարագային, ապա ոչ քրիստոնեության և ոչ էլ եկեղեցու նպատակն է մարդուն մեղքի զգացումով ապրել տալը: Պարզապես մարդուն պետք է ցույց տալ իր սխալները, որպեսզի նա կարողանա կատարելության հասնել` սխալներից մաքրվելու ճանապարհով: Սա ընդհակառակը մարդասիրություն է, ինչը առաջին անգամ ցուցաբերեց հենց Ինքը Աստված:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
    Հ.Գ. Իրոք անկեղծ եմ պատասխանել, ինչպես միշտ.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (14.03.2010)

  3. #557
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ թե որքանով է ձեր գիտելիքները հարուստ այլ եկեղեցիների վերաբերմունքի մասին մյուսների նկատմամբ, սակայն պետք է ասեմ, որ եթե հայ Առաքելական եկեղեցին բավականին լիբերալ է, դա չեմ ասի մյուս եկեղեցիների մասին, որոնք աղանդների տեսակետով ավելի կոշտ դիրքորոշում ունեն: Աղանդը մնում է աղանդ , ինչպես էլ այն չփորձես կոչել, նրա գործունեությունը նման է աղետի ժամանակ մանր-մունր ավազակախբերի գործելաոճին, որոնք ջանում են շատ բան կորզել, օգտվելով խառը վիճակից: Քրիստոս ասաց, որ շատեր կգան իր անունից, սակայն, նրանք գող են և ավազակ: Շատեր կասեն թե Հիսուս այստեղ է, սակայն, մի հավաացեք: Այո, Քրիստոս այնտեղ է, ուր կան իր անունով հավաքված մի քանի հոգի: Ես չեմ պայքարումիմ ժողովրդի անկեղծ հավատացով, բայց միաժամանակ մոլորված հավատացյալների դեմ, այլ նրանց այդ մոլորության մեջ քաշած օտարերկրյա քեռի-հովանավոր ունեցող զանազան արթուր սիմոնյանների, եղբայր եդիկների և զանազան այլ խառնակիչների:
    Եւ թող ոչ ոք չհավակնի իմ Հայրենիքում, ուր շուրջ 2000 տարի քրիստոնեությամբ են շնչում, գա և իր ուսմունքը տարածի: Իսկ նրանց ընդունողները նրանց նման գող են ավազակ ու դավաճան:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
    Հ.Գ. Կներեք խիստ խոսքերիս համար, բայց արդեն եստեղ հասցրին
    Նախ ասեմ, որ բավականին գիտելիքներ ունեմ, արտասահմանյան եկեղեցիների մասին, աղանդների մասին, վերջիններիս գործունեության և դավանաբանական սխալների մասին: Ի տարբերություն Ձեզ, ես պայքար եմ մղում նրանց դեմ Աստվածաշնչով, ոչ թե առանց հիմնավորման սխալ ուղղություն անվանելով (խոսքս Եհովայի վկաների Մորմոնների մասին է) ու հիշեք հարգելիս, աղանդավորին պետք է իր սխալ դիրքորոշումը բացատրել այնպես, որ նա սխալը հասկանալուց հետո Աստծուց չհեռանա…Չնայած Ձեր բոլոր գրվածներից պարզ է, որ Դուք ավելի շատ հակված եք մարդկանց Առաքելական եկեղեցի բերեք, այլ ոչ թե Աստծուն, քանի որ եթե այդպես չլիներ Ձեր համար կարևոր այդքան չէր լինի թե վերը թվարկված մարդիկ են դա անում, թե դուք: Այսքան խոսում ենք Ձեզ հետ մի հատ Սուրբ գրքից լուրջ հիմնավորում չկարողացաք բերել ասենք ավետարանչականները ինչու են աղանդ, Ձեր չափելու ձևերը Աստվածաշնչյան չեն: Քրիստոսը ասեց, որ շատ մարդիկ կասեն, որ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ....բայց իհարկե դա չի նշանակում, որ ով խոսի Հիսուսից աղանդ է և մոլորեցնող (եթե այդպես նայենք ապա առաքելական եկեղեցին էլ կարելի ա այդպես դիտարկել, քանի որ Քրիստոսի ժամանակ չի եղել) , Հիսուսը մի բան էլ ասեց, որ լավ բարի ծառը բարի պտուղներից պետք է ճանաչվի, իսկ այն եկեղեցիները որի գործունեության մեջ ՀԱԿԱԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉՈՒՆԵԱԼՈՎ անիմաստ ու անտեղի փնովում եք, բարի պտուղներ են տալիս, այսօր Հայաստանում մեծ արթնություն է հենց նրանց միջոցով, շատ նախանձելի է, չէ՞… Եթե Աստված Ձեզ ավելի մեծ իշխանություն է տվել այս տարածքի վրա (համենայն դեպս դուք եմ այդպես կարծում) ապա իմացեք Ձեզանից ավելի շատ է պահանջելու, հիշեք քանքարների առակը: Մի խառնեք Աստծուն ծառայելը ուրիշ բաների հետ… Եթե Ձեր սուբյեկտիվ կարծիքով ես ազգին դավաճանում եմ, ապա իմացեք Աստծու դավաճանելը ավելի վատ է, Դուք պետք է ուրախ լինեք, որ մարդիկ ապաշխարհում են, ու Ձեզ սազական չի իբրև "հոդևորական" դնել ազգային սահմաններ, Աստծո ազգը մեկն է... հարգանքներս

  4. #558
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը

    ՑԱվ եմ ապրում, որ այսքան իմ գրածները չեն հասնում սրտիդ. Այո, Եհովայի վկա չեք, մորմոն էլ չեք, սակայն, Հայ Առաքելական եկեղեցու զավակ էլ չեք: Համարեք իմ կարծիքը շատ սուբյեկտիվ, բայց ես մնում այդ կարծիքին, որքան էլ այն ձեր դուրը չգա: Ես մի ազգի ծնունդ եմ, որը Քրիստոսի Ավետարանն ընդունեց որպես սեփական միս և արյուն, և այդ ազգին դավաճանելը և Աստծուն դավաճանելը ինձ համար հավասարազոր են:
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 16.03.2010, 14:46:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (23.03.2010)

  6. #559
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    ՑԱվ եմ ապրում, որ այսքան իմ գրածները չեն հասնում սրտիդ. Այո, Եհովայի վկա չեք, մորմոն էլ չեք, սակայն, Հայ Առաքելական եկեղեցու զավակ էլ չեք: Համարեք իմ կարծիքը շատ սուբյեկտիվ, բայց ես մնում այդ կարծիքին, որքան էլ այն ձեր դուրը չգա: Ես մի ազգի ծնունդ եմ, որը Քրիստոսի Ավետարանն ընդունեց որպես սեփական միս և արյուն, և այդ ազգին դավաճանելը և Աստծուն դավաճանելը ինձ համար հավասարազոր են:
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա
    Նույնը Ձեզ կասեի, հարգելի տեր հայր, այս պատասխանով ուզում եմ եզրափակել այս թեման, որովհետև տեսնում եմ սխալը չեք հասկանում, ուր մնաց ընդունելու մասին: Թող Տերը լուսավորի բոլորիս սրտերի միջի խավարի մնացորդները:
    Ես հպարտ եմ, որ Աստծո զավակ եմ, որ Աստծո ազգին եմ պատկանում: Ուրախ եմ, որ հայ եմ, բայց նեղվում եմ, որ համարվում ենք 2000 տարվա քրիստոնյա, բայց մեծ մասը Հիսուսին չգիտի ու չի ապաշխարհել, ավելի հպարտանալու տեղ կունենան այն ազգերը, որ թեկուզ մի տարի առաջ են ընդունել քրիստոնեւություն, բայց ապրում եմ Տիրոջը ծառայելով ու Տիրոջը պտուղ բերելով: Դատաստանի օրը չեմ կարծում ինչ որ մեկը, որի մեջ դեռ հին մարդն է ապրում ու չի էլ ուզում ապաշխարհել դատաստանի օրը կկանգնի ու Տիրոջ մոտ կասի, որ մենք 2000 տարվա քրիստոնյա ենք: Ավելացնեմ, որ եթե մեր ազգը 2000 տարի առաջ ընդունեց Քրիստոսին ապա դա մեզ մի քայլ իսկ չի տանում առաջ դեպի Տերը, քանի դեռ մենք անձամբ չենք ընդունել Տիրոջը: Ես իմ ազգին շատ եմ սիրում ու չեմ պատրաստովում դավաճանել, ընհակառակը կուզենամ, որքան հնարավոր է շատ հայ ապրի Տիրոջով ու փրկվի: Թող Տերը լուսավորի բոլորիս սրտերի միջի խավարի մնացորդները: Ես հպարտ եմ, որ Աստծո զավակ եմ, որ Աստծո ազգին եմ պատկանում: Եկեք հարգենք միմյանց, ոչ թե քննադատենք, ծառայենք առաջինը Տիրոջը, ու չհամարենք, որ այդ իրավունքը միայն մեզ է տրված, Աստծո ազգը էթնիկական սահմաններ չունի: Ձեր փոխարեն, փառք կտայի Տիրոջը այն բոլոր մարդակց համար, ովքեր ապաշխարհում են ու գալիս են դեպի Տիրոջը, անկախ ուղղությւնից առաքելական, ավետարանչական, ռուս ուղղափառ, քանզի այս կյանքի լավագույն բանը Տիրոջը գտնելն է: Աստված օրհնի Ձեզ…

    Հ.Գ Ներողություն եմ խնդրում եթե մինչև այս կոշտ ձևակերպումներ են թույլ տվել…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vook (16.03.2010)

  8. #560
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    ՑԱվ եմ ապրում, որ այսքան իմ գրածները չեն հասնում սրտիդ. Այո, Եհովայի վկա չեք, մորմոն էլ չեք, սակայն, Հայ Առաքելական եկեղեցու զավակ էլ չեք: Համարեք իմ կարծիքը շատ սուբյեկտիվ, բայց ես մնում այդ կարծիքին, որքան էլ այն ձեր դուրը չգա: Ես մի ազգի ծնունդ եմ, որը Քրիստոսի Ավետարանն ընդունեց որպես սեփական միս և արյուն, և այդ ազգին դավաճանելը և Աստծուն դավաճանելը ինձ համար հավասարազոր են:
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա
    Ներեցեք Տեր Հայր ձեր այս և նախորդ գրածից շատ զարմացած եմ , չէ՞ք կարծում, որ ձեր հայտատարությունը ռասիստական է որոշակի: Միթե ասենք անգլիացի քրիստոնյան ավելի ցածր է քան հայ քրիստոնյան: Միթե բոլորիս Աստված չի արարել և չի սիրում բոլորիս հավասար:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2010), razmik21 (16.03.2010), Tig (17.03.2010), յոգի (23.03.2010)

  10. #561
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Աստվաց թող օրհնի մեր բոլոր հայորդիներին:
    Չեմ հասկանում սխալս, որովհետև սխալ չեմ: Անգամ եթե սխալ էի լինեի, էլի չէի ընդունի, եթե խոսքը գնում է ազգի պահպանման մասին: Առավել ևս որ սխալ չեմ:Ես վստահ եմ , որ Աստծո ողորմածությունը այնքան առատ է որ, անգամ մեր ազգի մեջ անապաշխար մարդիկ որ լինեն, նա նրանց կողորմի , հանուն մնացյալ այն բոլորի, որոնք ընդունել են Քրիստոսին: Հիշիր Սոդոմ -Գոմորի պատմությունը: Իսկ ինչ մնում է Աստծո առաջ պատասխան տալուն, ապա, դրա մասին թող մտածեն արտասահմանյան այն քեռիներն ու հորքուրները, որոնք եկան պխտորեցին ու շարունակում են պխտորել մեր ազնիվ հայորդիների մթքերը:Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում. նրանք ուզում էին Աստծո խոսքը լսել և լսեցին, իրեն համար մեծ հաշվով միևնույն դարձավ այդ խոսքը իրեն Շմավոնը կասի, Ալոն թե Բլոն: Նրանք անկեղծ հավատացյալ, թեկուզ և մոլորյալ. Ես շատ եմ հարգում բոլոր ավանդական եկեղեցիները, ուր շատ ընկերներ ունեմ, և ամենևին նրանց աղանդավոր չեմ անվանում, թեպետ նրանց եկեղեցիները դա անում են. Ինչևէ, Աստծո օրհնությունը Ձեզ բոլորիդ, հուսով եմ օր մը կտեսնեմ ձեզ մեր եկեղեցու հավատավորների մեջ:
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 17.03.2010, 11:04:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.03.2010), Chuk (17.03.2010)

  12. #562
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք Տեր Հայր ձեր այս և նախորդ գրածից շատ զարմացած եմ , չէ՞ք կարծում, որ ձեր հայտատարությունը ռասիստական է որոշակի: Միթե ասենք անգլիացի քրիստոնյան ավելի ցածր է քան հայ քրիստոնյան: Միթե բոլորիս Աստված չի արարել և չի սիրում բոլորիս հավասար:
    Հարգելիս, շատ իզուր ես զարմանում, իմ ասածը վերաբերում է միայն հայ ազգին, և ես ամենևին չեմ կամենում այլ ազգերին դիպչել: Խոսքս գնում է միայն հայերի մասին: Իմ ասածի մեջ ոչ թե ռասիզմ կա , այլ ճշմարիտ ազգասիրություն, որի պակասի պատճառով մենք կարող ենք կործանվել:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 17.03.2010, 11:11:

  13. #563
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Հեր հայր, կարծում եմ, որ զրուցակիցները դիմելով սադրանքի մեթոդին, ձեզնից խոսքեր քաշեցին, որոնք այլ կերպ ընկալվեցին: Համոզվելու համար թույլ տվեք հարցը հստակեցնել.
    Հայաստանի սահմանից դուրս ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիները, այն երկրներում, որոնցում դրանք ընդունված են իբրև պետական կրոն, աղա՞նդ են, թե՞ ոչ, մեր տասնկյունից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.03.2010), Chilly (17.03.2010), keyboard (17.03.2010), ministr (17.03.2010), յոգի (23.03.2010)

  15. #564
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, շատ իզուր ես զարմանում, իմ ասածը վերաբերում է միայն հայ ազգին, և ես ամենևին չեմ կամենում այլ ազգերին դիպչել: Խոսքս գնում է միայն հայերի մասին: Իմ ասածի մեջ ոչ թե ռասիզմ կա , այլ ճշմարիտ ազգասիրություն, որի պակասի պատճառով մենք կարող ենք կործանվել:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
    Հարգելի տեր հայր, թույլ տվեք չհամաձայնվել: Ազգասիրությունը և ազգայնամոլությունը տարբեր բաներ են: Կներեք Ձեր գրածներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք ավելի շատ ազգայնամոլ եք: Չկործանվելու համար բավական է Հիսուսին Տեր ու Փրկիչ ազգովի դավանել: Ամենայն հարգանքներով ասեմ, կներեք, բայց Դուք ավելի շատ ազգային գործիչի եք նման, քան հոգևորականի:

  16. #565
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի տեր հայր, թույլ տվեք չհամաձայնվել: Ազգասիրությունը և ազգայնամոլությունը տարբեր բաներ են: Կներեք Ձեր գրածներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք ավելի շատ ազգայնամոլ եք: Չկործանվելու համար բավական է Հիսուսին Տեր ու Փրկիչ ազգովի դավանել: Ամենայն հարգանքներով ասեմ, կներեք, բայց Դուք ավելի շատ ազգային գործիչի եք նման, քան հոգևորականի:
    Հարգելի Ռազմիկ, հաջորդ բոլոր նմանատիպ գրառումներդ տուգանվելու ու ջնջվելու են:
    Հիշեցնում եմ, որ թեման նախատեսված չէ սադրանքների, պիտակումների, բանավեճեր ծավալելու համար:
    Թեման նախատեսված է քահանային հարցեր տալու ու պատասխաններ ստանալու համար:
    Եթե ձեր նպատակն է փորձել քահանային «սխալ հանել» և քողարկված ձևով սեփական հայացքները քարոզել, ապա ընտրեք այլ տեղ, մի խախտեք թեմայի կանոնները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Catarsis (23.03.2010), Gayl (20.03.2010), ministr (17.03.2010), Monk (18.03.2010), Ter Hayr (20.03.2010), յոգի (23.03.2010)

  18. #566
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեր հայր, կարծում եմ, որ զրուցակիցները դիմելով սադրանքի մեթոդին, ձեզնից խոսքեր քաշեցին, որոնք այլ կերպ ընկալվեցին: Համոզվելու համար թույլ տվեք հարցը հստակեցնել.
    Հայաստանի սահմանից դուրս ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիները, այն երկրներում, որոնցում դրանք ընդունված են իբրև պետական կրոն, աղա՞նդ են, թե՞ ոչ, մեր տասնկյունից:
    Ի հարկե ոչ: Իրենց տեսանկյունից, արդեն յուրաքանչյուր այլ ուսմունք համարվում է աղանդ:
    Զորօրինակ վերցնենք մեր եղբայր եկեղեցիքանդող Վրաց աշխարհը, որի Ուղղափառ Եկեղեցու համար մենք հերիք չէ աղանդ չենք մի բան էլ ավելի` հերետիկոս ենք:
    Եւ ի վերջո , երբ ես առաջին անգամ դա ասացի, ես կարծեմ նշեցի, որը եթե ավելի խորը և ծայրահեղորեն մոտենանք , ապա դա այդպես է: Սակայն այսօր էկումենիզմի դար է, և կարող եք նաև տեսնել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին, որը մեզ նույնպես իր եկեղեցական հայրերի միջոցով հերետիկոս է անվանում, այսօր ի դեմս իր Պատրիարքի պաշտոնական և եղբայրական այցով Հայաստանում է:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

    Հ.Գ. Շնորհակալ եմ քեզ նրբանկատ միջամտության համար

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.03.2010)

  20. #567
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Շմավոն, մի հարց է այս քանի օրը անընդհատ քննարկվում, ժամանակ չէի ունենում՝ շուտ հարցնելու:
    Հարցս նոր կառուցվելիք եկեղեցու մասին է՝ Մոսկվա կ/թ-ի ամառային դահլիճի տեղում: Ի՞նչ նպատակ է հետապնդում հենց այդ վայրում եկեղեցի կառուցելը: Դեռ մարզերի լքված եկեղեցիների մասին չեմ ասում, այլ այն, որ մայրաքաղաքի ծայրամասերում էլ եկեղեցի չկա, իսկ կենտրոնում արդեն որերորդ եկեղեցին է լինելու, այն էլ ոչ եկեղեցուն հարմար վայրում. աղմուկը շատ է լինելու: Պատճառաբանել, թե այդտեղ նախկինում եկեղեցի է եղել, այդքան էլ լուրջ փաստարկ չէ: Սա նման է նրան, որ հեթանոսները հայտ ներկայացնեն՝ մեհյան կառուցելու, և պահանջեն քանդել եկեղեցիներից մեկը՝ պատճառաբանելով, որ նախկինում էդտեղ մեհյան է եղել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (17.03.2010), Tig (18.03.2010), Լուսաբեր (17.03.2010), յոգի (23.03.2010)

  22. #568
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի տեր հայր, թույլ տվեք չհամաձայնվել: Ազգասիրությունը և ազգայնամոլությունը տարբեր բաներ են: Կներեք Ձեր գրածներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք ավելի շատ ազգայնամոլ եք: Չկործանվելու համար բավական է Հիսուսին Տեր ու Փրկիչ ազգովի դավանել: Ամենայն հարգանքներով ասեմ, կներեք, բայց Դուք ավելի շատ ազգային գործիչի եք նման, քան հոգևորականի:
    Դա էլ թող Աստված դատի ու որոշի, թե ով եմ ես: Այսպես թե այնպես ես ծառայում եմ Աստծուն:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.03.2010), Ջուզեպե Բալզամո (20.03.2010)

  24. #569
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Շմավոն, մի հարց է այս քանի օրը անընդհատ քննարկվում, ժամանակ չէի ունենում՝ շուտ հարցնելու:
    Հարցս նոր կառուցվելիք եկեղեցու մասին է՝ Մոսկվա կ/թ-ի ամառային դահլիճի տեղում: Ի՞նչ նպատակ է հետապնդում հենց այդ վայրում եկեղեցի կառուցելը: Դեռ մարզերի լքված եկեղեցիների մասին չեմ ասում, այլ այն, որ մայրաքաղաքի ծայրամասերում էլ եկեղեցի չկա, իսկ կենտրոնում արդեն որերորդ եկեղեցին է լինելու, այն էլ ոչ եկեղեցուն հարմար վայրում. աղմուկը շատ է լինելու: Պատճառաբանել, թե այդտեղ նախկինում եկեղեցի է եղել, այդքան էլ լուրջ փաստարկ չէ: Սա նման է նրան, որ հեթանոսները հայտ ներկայացնեն՝ մեհյան կառուցելու, և պահանջեն քանդել եկեղեցիներից մեկը՝ պատճառաբանելով, որ նախկինում էդտեղ մեհյան է եղել:
    Աստղ ջան լիովին համաձայն եմ քեզ հետ: Ես շատ կուզենայի որ Շամշադինում` Բերդում կառուցվեր մի լավ եկեղեցի: Սակայն կաթողիկոսի գործերին ես տեղյակ չեմ: Իսկ ինչ մնում է եկեղեցիների քանակին, ապա եթե մինչ հեղափոխություն եղած եկեղեցիների քանակը ամենևին էլ շատ չեր փոքրիկ Երևանի և նրա բնակիչների համար, առավել ևս այսօր դրանք ավելորդ չեն լինի: Այնպես որ պետք է մխիթարվենք նրանով, որ անիմաստ դարձած շինության փոխարեն կկառուցեն եկեղեցի:
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա

  25. #570
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Բարև Ձեզ, տեր հայր, կուզենայի իմանալ արդյոք հայ առաքելական եկեղեցին ընդունում է Սուրբ Հոգու պարգևները, մասնավորապես լեզուներով, խոսալը:

Էջ 38 45-ից ԱռաջինԱռաջին ... 28343536373839404142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •