Մի հարց էլ ես ունեմ:
Վերջերս Ուկրաինայի քաղաքներից մեկում մի հայ երիտասարդ ինչ ինչ պատճառներով ինքնասպան է լինում: Դե պարզ է, որ ինքնասպանությունը ամենամեծ մեղքերից մեկն է, բայց մի՞թե ճիշտ է այն փաստը, որ տեղի հայ առաքելական եկեղեցին չի թույլատրել նրան թաղել հայկական գերեզմանոցում: Ի՞նչ է այդ դիակը պիտի չթաղվի: Միևնույն է պատիժը պիտի հոգին ստանա, ոչ թե մարմինը, և հետո մենք չենք պատժողները: Մի՞թե դեռ միջնադարից դուրս չենք եկել: