Մեջբերում անծանօթ-ի խոսքերից Նայել գրառումը
Տր հայր
2 նմանատիպ հարցեր ունեմ, կը խնդրէի պատասխանէք.
1, Գրւած է «Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն։ Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է։» (Մատթէոսի Աւետարան 13:20-21)
Իսկ եթէ նա իր մէջ արմատներ չունի ինչ պէտք է անի, արդեօք մեղքն իրենից է, միթէ ինքը կարող է իր համար արմատներ ստեղծել:
2, Շարունակւում է այսպէս՝ «Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ։» (Մատթէոսի Աւետարան 13:22) Իսկ սրան ինչ կառաջարկէք (յաւելեալ աղօթքին):

1. Իհարկե կարող է: Խոսքը լսելը և ուրախությամբ ընդունելը դա գործի սկիզբն է: Պետք է աշխատել, պետք է ընթերցել, պետք է ցանկանալ, որ այդխոսքը արմատ տա: Ամեն ինչ փոաբերական իմաստով է ասվծ: Սակայն վստահ եմ, որ ուղղակի կերպով այն հասկանալի է:
2. Երկրորդ հարցի պատասխանը տրամաբանորեն շարութնակությունն է առաջինի, այն դեպքում, երբ որ իրոք ուրախ ես խոսքը լսելու, բայց լվացք պիտի անես, ամուսինդ պետք է գա, ճաշը պատրաստ լինի և տաք, հարևանի հետ սուրճ պետք է խմել` մյուս հարևանների մասին խոսելով: Այս տեսակ և շատ այլ աշխարհիկ հոգսեր թույլ չեն տալիս, որ հոգևոր սնունդը և արժեքները ամբողջապես ընկալվեն մեր հոգուց ներս:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան: