Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
Ինքը, երևույթը, առաջ է եկել Օնանից, ով չէր կամենում իր եղբոր կնոջից երեխաներ ունենալ իր եղբոր համար /հրեական իրողության մեջ կար այդ օրենքը, որ եթե եղբայրը անժառանգ էր մահանում, մյուս եղբայրը իր համար ժառանգ էր թողնում հանգուցյալ եղբոր կնոջից/: Այն, ինչ անում էր Օնանը, կոչվում է ընդհատված սեռական ակտ: Հետագայում ձեռնաշարժություն երևույթը այդ Օնանի անունի հետ կապվեց, որը որ խորը վերցրված էլ համարվում է մեղք: Քանի որ այն զուգորդվում է մտավոր շնության հետ: <<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>>,- ասաց Քրիստոս:
Տէր Հայր, իսկ որեւիցէ տեղում տրւո՞ւմ է շնութեան սահմանումը։ Ես, օրինակ, միշտ կարծէլ եմ, որ շնութիւնը վերաբերում է ամուսնացած մարդուն, այսինքն` դա դաւաճանութիւնն է (ֆիզիկական կամ մտաւոր)։