Այստեղ կա դրա մասին՝ http://mypriest.araratian-tem.am/showquest.php?id=50
(ճիշտ է, բառացիորեն նույն հարցերը չեն, բայց իմաստը մոտ է)
Արդյո՞ք փրկության միակ ուղին Հայ Առաքելական Եկեղեցին է: Այդ դեպքում ի՞նչ դեր ունեն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները:1.որն է տարբերությունը կաթոլիկ, ուղղափառ և առաքելական եկեղեցիների միջև։
Հայաստանում բնակվող հայ հավատացյալի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի սերնդի համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միակն է: Պատահում է, որ հայ մարդը ծնվում է օտար վայրում, որտեղ Հայ Եկեղեցի չկա: Նա ստիպված քրիստոնեական մեկ այլ ուղղության հետևորդ է դառնում: Կաթոլիկները և ուղղափառները Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես մարմնացած Աստված: Կաթոլիկ և ուղղափառ ուղղությունները քննարկում են Քրիստոսի մարդկային և Աստվածային էության հարցերը: Մենք ընդունում ենք նրանց կողմից արված մկրտությունը, որովհետև այդ եկեղեցիները առաքելահիմն են: Մեր ազգին տրված աստվածային շնորհը՝ հավատը, կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով: Աստծու միածին որդին` Հիսուս Քրիստոս, իր էջքով Վաղարշապատում` Ս. Էջմիածնի հիմադրումով, հաստատեց հայ ժողովրդի հավատի կենտրոնը և կաթողիկոսական աթոռը: Հայ ժողովուրդը Ս. Գ. Լուսավորչի հավատի տեսիլքով, Աստծո կողմից տրված հավատով շաղկապված է Առաքելական Ս. եկեղեցուն: Ս. Էջմիածինն Աստծո կողմից մեզ տրված հավատի մշտանորոգ և կենսատու աղբյուրն է:
Հարցին պատասխանեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Շահե քահանա Հայրապետյանը:
Արդյո՞ք Հայ Եկեղեցու համար վավերական է բողոքական ուղղությունների` մասնավորապես Հայ Ավետարանական եկեղեցու կատարած մկրտությունը:2. Որն է տարբերություն ավետարանչական և մեր առաքելական եկեղեցիների միջև(գիտեմ, որ ավետարանչականը աղանդ է համարվում)։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է ռուս ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից կատարված մկրտությունը: Դրանք Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցուն քույր են համարվում այն եկեղեցիները, որոնք հիմնվել են առաքյալների կողմից: Օրինակ Հռոմի եկեղեցին հիմնել են Պողոս և Պետրոս առաքյալները, ռուս ուղղափառ եկեղեցին հունադավան է: Հայ ավետարանական եկեղեցին, ի տարբերություն առաքելահաստատ եկեղեցիների, մեռոն չի օգտագործում մկրտություն անելիս: Բացի այդ, շատ կարևոր մի հանգամանք ևս. Հայ ավետարանական եկեղեցին արևմուտքում սկիզբ առած Մարթին Լութերի այլադավան հոսանքի շարունակությունն է:
Էջանիշներ