Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ քանի որ եկեղեցական օրացույցով հաջորդ օրը սկսվում երեկոյան ժամերգությունից հետո, ապա բարեպաշտական սովորույթ է դարձել մեզանում երեկոյան կրակ վառել և հավաքվել շուրջը, ուրախանալ, զվարճանալ: Սա ամենևին չի նշանակում երկրպագել կրակին: Օրհնությամբ `Տեր Շմավոն քահանա
Հարգելի Տեր Հայր, բայց չէ որ մենք ոչ թե հավաքվում ենք կրակի շուրջը և զվարճանում, այլ պարտադիր թռնում ենք կրակի վրայով, հատկապես նորապսակները։ Էդ դեպքում որն է թռչելու խորհուրդը, եթե այստեղ կրակը չունի չարքերից ազատելու կամ նման մի ֆունկցիա։ Կանխավ շնորհակալ եմ։