Հարգելի Տեր հայր, վերը նշված պատճառով էր, որ ես զարմացա, թե ինչպես դուք բարեհաճ գտնվեցիք ու մեզ միացաք, սկսեցիք պատասխանել մեր հարցերին: Միայն ձեր շնորհիվ է, որ ինձ մոտ ինչ-որ չափով վերադարձել է հարգանքը մեր հոգևորականության հանդեպ. ինչքան էլ կասկածեմ դավանաբանական այս կամ այն հանգամանքի վրա, հարգանքը կոնկրետ ձեր հանդեպ անսասան կմնա: Ուղղակի հետաքրքիր է, թե ինչը կարող է պատճառ լինել, որ այդպիսի կոպտությամբ վերաբերվեն մեզ /երեխաներին հատկապես/? Արդյոք կա եկեղեցական էթիկետ, ըստ որի առաջնորդվում են հոգևորականները, թե նրանց վարքը ամբողջությամբ նրանց խղճի վրա է?
Շնորհակալություն