Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Տեր Հայր, ինձ մոտ մի նոր հարց առաջացավ: Ի՞նչ է նշանակում ձեր աղոթքի տեղերն այնտեղ են: Մի՞թե եկեղեցուց դուրս աղոթել չի կարելի…
Իսկ ինձ համար քրիստոնեությունը վեր է ամեն ինչից, անգամ ազգությունից: Դա չի նշանակում, որ ես իմ ազգը չեմ հարգում, չեմ սիրում: Պարզապես ես ոչ թե նրա համար եմ քրիստոնյա, որ հայ եմ, այլ որովհետև հասկացել ու ընդունել եմ, որ Հիսուսն իմ մեղքերի համար է խաչվել:

Աստված օրհնի բոլորիդ,
Հարգելիս, քանի որ վերը բերված տեքստերում ես խոսում էի Պատարագի և ընդհանրական աղոթքների մասին, ուստի հենց դա էլ ի նկատի ունեի իմ նախադասությամբ: Իսկ պարզապես աղոթք մարդ կարող է անել այնտեղ , ուր կամենում է:
Շատ ճիծտ ես անում որ այդպես ես անում, սակայն դու նաև պետք է իմանաս , որ մենք հայ ենք մնացել դարերի հոլովույթում հենց մեր եկեղեցու շնորհիվ. Վստահ եմ բոլոր ակումբցիները համամիտ են ինձ հետ. Հավատքը դարձել է մեր միսնու արյունը, ինչես մեր պապերն են ասում:
Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս. Վստահ եմ գիտես Թեքեյանի հայտնի բանաստեցծությունը:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա