Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Տեր-Հայր

Ինչու՞ քահանաները չեն այցելում մեր տները: Ինչքան գիտեմ, առաջ դա ընդունված է եղել: Քահանան գոնե տոնական օրերին այցելել է իր ծուխի անդամներին և օրհթնել օջախը ու ընտանիքի անդամների ճանաչել է մոտիկից:


Աստված քեզ օրհնի ,
Նիկդ դժվար է , այդ իսկ պատճառով դրանով չդիմեցի: Եւ ընդհանրապես, դիմում եմ մոդեռատորին, հնարավոր է որ ինձ հարցեր ուղղեն , հնարավորինս իրենց իրական անունները վերջում գրեն. Կանխավ Շնորհակալ եմ:
Գալով հարցին, ասեմ շատ լավ հարց էր և այժմեական. Հարց որը մտահոգում է բոլորիս. Ցավոք այսոր ցուխ հասկացողությունը, որպես այդպիսին գոյություն չունի , բացառյալ գյուղական համայնքները, ուր այդ խնդիր է ավելի լուծելի է: Այսօր հավատացյալ-հոգևորական կապը իրականանում այն դեպքում երբ առաջինս հոգևորականին որևէ առառողությանը է հրավիրում: Ստեղծվում է այնուհետև ծանոթություն , որը մեծամասամբ վերածվում է լավ բարեկամության, և արդեն հոգևորականը այդ ընտանիքի բարեհաճոթունը ստանալով, պարբերաբար, ի մասնավորի տոն օրերին , այցելում է և օրհնություններ կատարում և կամ պարզապես զրուցում հուզող հարցերի շուրջ: Այսօր այդ տեսակ կարգը ավելի գործածական է, քանզի ավելի նպատակային և անհատականացված է և արդյունավետ: Սեփական փորձով եմ ասում:
Այնպես որ, մի հապաղեք մեկ հոգևորականին ձեր տները հրավիրելուց:
Եւ հիշեք, նման դեպքերում գումարային նվիրատվությունը շատ քիչ դեր է խաղում,

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա