User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ հարգելի Տեր Շմավոն քահանա: Ես շատ եմ հավանում այս բաժինը, կարծում եմ սա ոչ միայն կրոնական հարցերին է պատասխան տալիս , այլ ավելի խորը հոգեբանական հարցերին: Ունեմ մի քանի հարց.
    1. Ինչպես եք կարծում ինչով են իրարից տարբերվում հոգեբուժները, հոգեթերապևտները և քահանանները:
    2.չեք կարծում, որ աստված մեկն է, մենք մարդիկ ենք առանց կրոնական շերտավորվածության, արդյոք չեք գտնում, որ աստված երբևէ մարդկանց չի բաժանել ըստ կրոնի և հետևաբար ինչու բաժանել:
    3.ինչու են կրոնավորները դիտարկում կյանքը կամ անցյալում կամ ապագայում,իսկ չեք կարծում, որ աստված հենց կյանքն է, այսինքն ատված կողմ է հիմա և այժմ լավ ապրելու գաղափարին:
    4. Ինչ կարծիքի այն մասին, որ աստված ամենուրեք է մարդու մեջ, բնության մեջ, արևի լույսի մեջ և այլն, այսիքն մենք մարդիկս պետք է գտնենք աստծուն մեր մեջ: Այլ ոչ թե վերևում նստած կամ չգիտեմ ուր:
    4. Ինչ է մեղքը, չեք կարծում, որ մարդկանց անընդհատ ստիպել մեղքի զգացմունքով ապրել, ավելի մեծ մեղք է, ինչ կլինի եթե մարդուն տրվի ավելի մեծ կրոնական ազատություն:Ընդհուպ մինչև առանց կրոնի հասարակություն թույլատրվի: Այստեղ կխնդրեմ ինձ աթեիստ չհամաարել, քանզի ես այդ բաժանումն էլ չեմ ընդունում`կոմունիզմ, աթեիզմ, իսլամ, բուդիստ և այլն: Ես ուղղակի հավատում եմ աստծուն ու վերջ իմ համար կարևոր չէ թե քրիստոնյա ես, մուսուլման, աստված աստված է առանց պիտակների:

    Ես կխնդրեմ հարցերից ամենայն անկեղծ պատասխանեք, շնորհակալություն ուշադրության համար:
    Աստված օրհնի քեզ հարգելիս.
    1. Եւ հոգեբուժները, և հոգեթերապևտները զուտ բժիշկները են, որոնք գործ ունեն մարդու հոգու հետ իրենց բժշկական հմտությունների, փորձի և դեղերի սահմանի մեջ: Ես այդպես եմ կարծում: Նրանք բավականին լավ գործ են անում, սակայն, նրանց իրավունքները և հնարավորությունները մարդկային հոգու նկատմամբ սահմանափակ են: Հոգևորականը մի այլ հարթույուն է այս հատվածում. նա ոչ միայն կարող է մարդուն սփոփել և հանգստացնել ու ազատել նրանք ինչ-ինչ հոգեկան հուզումնալից պահերից, այլև հոգևորականը գործ ունի նաև մեղավոր անձի հետ, հոգու վրա ծանրացած մեղքերի հետ. Եւ այդ ասպարեզում նա գործում է համաձայն Աստծո հրամանի:
    2,Այո Աստված մեկ է, և Նա ամենևին մարդկանց չի բաժանել ըստ տարբեր կրոնական պատկանելության: Մարդն ինքն է հեռացել Ճշմարիտ Աստծուց, և իրեն հմա զանազան աստվածներ հորինել; Աստծո գերագույն նպատակը, մարդկությանը բերել մեկ և Ճշմարիտ Աստծո դավանության գիտակցության:
    3. Իսկ ովասաց որ դա այդպես է? Պարզպես շատ անգամ անցյալի օրինակը մեզ գալիս է օգնելու ներկայում ապրելու համար և ընդունելու ապագան: Քո ասծը անհնարին է, որովհետև հենց ներկայով է որ մենք կարողանում ենք սրբվել, զարգանալ, աճել` հասնելու համար ապագային, իսկ մեր պարագայում արժանանալ հանդերձյալ կյանքի բարիքներին:
    4. Այո, դու շատ ճիշտ ես քո դատողությունների մեջ: Աստված նախևառաջ պետք է մարդու մեջ լինի, ամեն ոք պետք է Աստծուն իր մեջ փնտրի."Արքայությունն Աստուծո ի ձեզ է ի ներքս",- ասում է Ավետարանը: Ամենակարևորը մարդ պետք է հասկանա, որ ինքը ունի մի հզոր դատախազ որի առաջ դժվար է արդարանալ, և որն էլ բերում է նրան իրական Դատավորի առաջ: Դա մարդու խիղճն է: երբ այն մարդու մեջ կա, մարդը կկարողանա իր հոգուց ներս տեսնել Աստծուն:
    5. Քրիստոնեությունը պիտակ չէ, դա կյանքի կերպ է, և եթե հավատում ես Աստծուն ապա, նաև պետք է իր խոսքի համաձայն դա անել: Ինչ վերաբերում է մեղքի պարագային, ապա ոչ քրիստոնեության և ոչ էլ եկեղեցու նպատակն է մարդուն մեղքի զգացումով ապրել տալը: Պարզապես մարդուն պետք է ցույց տալ իր սխալները, որպեսզի նա կարողանա կատարելության հասնել` սխալներից մաքրվելու ճանապարհով: Սա ընդհակառակը մարդասիրություն է, ինչը առաջին անգամ ցուցաբերեց հենց Ինքը Աստված:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
    Հ.Գ. Իրոք անկեղծ եմ պատասխանել, ինչպես միշտ.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (14.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •