Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Տեր Հայր (ի միջի այլոց ինչի են նման ձևով դիմում եկեղեցու սպասավորներին..? Տեր Հայր-ը որ բառացի նայում ենք ավելի շատ վերաբերում է Աստծուն) մի հարց արդեն տվել եմ, մեկն էլ ավելացնեմ եթե դեմ չեք: Պաս պահելը Աստվածաշնչում է խորհուրդ տրվում, թե մեր եկեղեցու նախաձեռնությունն է եղել?
Հայրը մկն, ով Աստված է: Եւ Տերը մեկն է, որ նույն Աստված է: Սակայն բացի աստվածաբանական այս հարթությունից, մենք նաև առօրյա շփում ունենք մարդկային հարաբերությունների ոլորտում, ուր յուրաքանչյուրն ունի իր գործառույթը և կոչումը: Եթե այդպես լիներ, ապա երկրի վրա չպիտի լիներ դատավոր, քանի որ դատավորը միակն է` Աստված, չպիտի լիներ դատախազ, քանի որ մեղադրողը Աստված է: Չպիտի լինի փաստաբան, քանի որ արդարացնողն էլ Աստված է: Չպիտի լինի ուսուցիչ, քանի որ ճշմարիտ ուսուցիչ Աստված է: Ծնողին հայր չպիտի կոչենք, քանի որ մեկ Հայր ունենք` երկնքում է: Եւ այսպես շարունակ: Բայց մենք ապրում ենք երկրի վրա, ունենք հայր, ուսուցիչ, դատավորներ, դատախազներ և այլոք: Ապա նաև ունենք տեր հայրեր և հայր սուրբեր, սրբազաններ, ովքեր որ մարդիկ են և կատարում են իրենց առաքելությունն ու ծառայությունը այս երկրի վրա և ունեն համապատասխանաբար կոչումներ, որոնք որ նույնացնել Աստծո կոչումների հետ և հավասարեցնել նրանց առնվազն անմտություն է:
Ինչ վերաբերվում է պահքին, ապա այն մշտապես գոյություն է ունեցել դերևս նախաքրիստոնեական շրջանում և մեծամասամբ հրեաների մոտ: Ինքին պահքը ազատ կամքի դրսևորման ենթակա է: Նշանակում է նաև հրաժարում ամեն տեսակ խանգարող երևույթենրից` պիղծ խոսքից, մտքից, սնունդից և այլն: Ի դեպ, պահոց շրջանի, գալիք Ավագ շաբաթվա և Ս. Հարության տոնի մասին, նաև զատկական պատմությունների մասին կարող եք ընթերցել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում: