User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր Դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ հարցին
    Եւս մեկ անգամ ողջունում եմ բոլոր ակումբցիներին և ուրախ եմ,որ կրկին կարողանում եմ ձեր հետ շփվել այս կայքի շնորհիվ: Մասնավոր հարգանքերս Աստղին:
    Հարգելի Արմինա:
    Իսկ ո?վ ասաց, որ հանգուցյալների համար ամեն ինչ վերջացած է: Համաձայն մեր եկեղեցու, և առհասարակ քրիստոնյա եկեղեցու վարդապետությանը, մարդը մահվանից հետո չի անէանում: Ի սկզբանե մարդը ստեղծվել է անմահության համար: Սակայն մեղքի պատճառով մարդը զրկվումէ այդ անմահությունից և Աստծո հրամանը նրա համար դառնում է հետևյալը` հող էիր և հող կդառնաս: Եւ մարդը սկսեց ապրել որոշակի տարիներ` երկար կամ կարճ: Բայց այս ամենը վերաբերվում է միայն մարդու մարմնին: Հոգին, որ կենդանություն է պարգևում մարմնին, չզրկվեց այդ անմահությունից: Ժառանգում է այդ անմահությունը մարմնի ֆիզիկական մահվանից հետո: Այսինքն մարմնի մահը դառնում է հոգու համար ազատագրում այդ կապանքներից /քանի որ մարմինը մեղավոր լինելով հանդերձ մշտապես դեպի չարը հակում ունենալու պատճառով կարող է կորստյան մատնել հոգուն/: Մահվանից հետո հոգին անմիջապես դրախտ կամ դժոխք չի ժառանգում: Այն փոխադրվում է մի վայր, որը մենք կոչում ենք Աբրահամի գոք, կամ հոգիների կայան: Այդ վայրը դուրս է ժամանակից: Եւ այնտեղ բնականաբար չի կարող լինել սպասել կամ չսպասել հասկացողությունը: Մարդկային հոգիներն այնտեղ մեր ըմբռնումով <<սպասում են>> Քրիստոսի երկրորդ գալստյանը և Ահեղ Դատաստանին, ուր յուրաքանչյուրն իր արժանիքը պետք է ստանա` հավիտենական կյանք կամ հավիտենական տանջանք: Եւ այստեղ է, որ գալիս եմ հարցիդ բուն գաղափարին: Մենք մեր մշտական աղոթքներով և հոգենահնգիստներով դառնում ենք խնդրողներ մարդկային հոգու կամ հոգիների փրկության համար, որպեսզի Աստված ների կամ մեղմ վերաբերվի Դատաստանի ժամանակ, որպեսզի մեր խնդրանքներով և Իր գթասրտությամբ և արդարությամբ Աստված մոտենա նրանց Ահեղ Դատաստանի ժամանակ: Այդպես ենք մենք արտահայտում մեր սերը հանգուցյալներևի նկատմամբ, և այդպես էլ իրականում պետք է այն արտահայտենք, այլ ոչ թե գերեզմանների վրա բազմահազարանոց կոթոներ կառուցելով:
    Կայքի մյուս հարցերին կանդրադառնամ վաղը կամ մյուս շաբաթվա սկզբին:
    Աղոթաբար` Տեր Շմավոն քահանա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ կա դրա մասին՝ http://mypriest.araratian-tem.am/showquest.php?id=50
    (ճիշտ է, բառացիորեն նույն հարցերը չեն, բայց իմաստը մոտ է)


    Արդյո՞ք փրկության միակ ուղին Հայ Առաքելական Եկեղեցին է: Այդ դեպքում ի՞նչ դեր ունեն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները:

    Հայաստանում բնակվող հայ հավատացյալի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի սերնդի համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միակն է: Պատահում է, որ հայ մարդը ծնվում է օտար վայրում, որտեղ Հայ Եկեղեցի չկա: Նա ստիպված քրիստոնեական մեկ այլ ուղղության հետևորդ է դառնում: Կաթոլիկները և ուղղափառները Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես մարմնացած Աստված: Կաթոլիկ և ուղղափառ ուղղությունները քննարկում են Քրիստոսի մարդկային և Աստվածային էության հարցերը: Մենք ընդունում ենք նրանց կողմից արված մկրտությունը, որովհետև այդ եկեղեցիները առաքելահիմն են: Մեր ազգին տրված աստվածային շնորհը՝ հավատը, կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով: Աստծու միածին որդին` Հիսուս Քրիստոս, իր էջքով Վաղարշապատում` Ս. Էջմիածնի հիմադրումով, հաստատեց հայ ժողովրդի հավատի կենտրոնը և կաթողիկոսական աթոռը: Հայ ժողովուրդը Ս. Գ. Լուսավորչի հավատի տեսիլքով, Աստծո կողմից տրված հավատով շաղկապված է Առաքելական Ս. եկեղեցուն: Ս. Էջմիածինն Աստծո կողմից մեզ տրված հավատի մշտանորոգ և կենսատու աղբյուրն է:
    Հարցին պատասխանեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Շահե քահանա Հայրապետյանը:


    Արդյո՞ք Հայ Եկեղեցու համար վավերական է բողոքական ուղղությունների` մասնավորապես Հայ Ավետարանական եկեղեցու կատարած մկրտությունը:

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է ռուս ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից կատարված մկրտությունը: Դրանք Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցուն քույր են համարվում այն եկեղեցիները, որոնք հիմնվել են առաքյալների կողմից: Օրինակ Հռոմի եկեղեցին հիմնել են Պողոս և Պետրոս առաքյալները, ռուս ուղղափառ եկեղեցին հունադավան է: Հայ ավետարանական եկեղեցին, ի տարբերություն առաքելահաստատ եկեղեցիների, մեռոն չի օգտագործում մկրտություն անելիս: Բացի այդ, շատ կարևոր մի հանգամանք ևս. Հայ ավետարանական եկեղեցին արևմուտքում սկիզբ առած Մարթին Լութերի այլադավան հոսանքի շարունակությունն է:
    Ուրախալի է, որ մեր կայքին հղում եք կատարում: Ձեզ ասեմ, որ Արարատյան թեմի կայքերն այժմ գործում են www.araratian-tem.am և www.qahana.am հասցենեորվ ավելի հարուստ բովանդակությամբ: Այցելեք, կարդացեք, քննարկեք, հարցեր ուղղեք: Սիրով կպատասխանենք:
    Հարգանքով` Մամլո դիվան:
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 16.10.2008, 12:24: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •