User Tag List

Էջ 5 45-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #61
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր ուրեմն հարց տամ, դուք աստղագուշակությունը ընդունում եք?
    Իհարկե` ոչ: Ցանակացած տեսակի գուշակություններ միանշանակ անընդունելի են եկեղեցու կողմից:

  2. #62
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մենք բոլորս գիտենք, որ Հայ եկեղեցին առաքելական է, բայց ուղղափառ է, թե ոչ? կառցիքները իրարամերժ են, կապված Հայկական եկեղեցու Մոնոֆիզիտական կրոն լինելու պատճառով, որը հաջախ են քնարկումների ժամանակ հիշեցնում ռուս ուղղափառները եւ ըստ իս նրանք ճիշտ են.
    Հայ եկեղեցին Մոնոֆիզիտական լինելով, կարող է իրեն համարել ուղղափառ եւ ընդանրապես ինչ կապ ունի Օրթոդոքսյալ հավատը ուղղափառների կամ Հայ Առաքելական եկեղեցու հետ???

    Սիրելի Արմեն,
    Դեռևս 3-րդ դարից արդեն կային աղանդներ, որոնք քննարկում էին թե Քրիստոս մարդ է, թե` Աստված: Եւ Աթանաս Մեծը հայտարարեց. Մեկ է Մարմնացած Աստծո Բնությունը: Այսինքն դրանով Աթանաս Ալեքսանդրացին արգելեց այն քննարկումները, թե որտեղ է Քրիստոս Մարդ և որտեղ Քրիստոս` Աստված: Սակայն 5-րդ դարում դարձյալ աղանդավորներից մեկը, ինչպիսին Նեստորն էր, փորձեց բարձրացնել այս հարցը և նրան դեմ կանգնեց Բյուզանդիայի Եվտիքես եպիսկոպոսը և գնաց ծայրահեղ մի քայլի: Եթե Նեստորը փորձում էր Քրիստոսի մեջ տեսնել մարդուն, որը հետո Աստվածացել է, ապա Եվտիքեսը, հակառակվելով, պնդեց, որ Քրիստոս Աստված է և մարդը Նրա մեջ ոչնչացված էր: Հենց դա էլ կոչվում էր մոնոֆիզիտիզմ: Աթանաս Ալեքսանդրացու «Մի է բնությունն Աստծո» արտահայտությունը ոչ մի կապ չունի եվտիքյան աղանդի հետ: Մենք մնացել ենք Աթանաս Ալեքսանդրացու դավանության հետևորդ: Իսկ այդ ժամանակ ռուս ազգը դետևս ձևավորված չէր: Այն վիճաբանությունները, որ ծագեցին Քաղկեդոնի ժողովից հետո, հայերը հույներին մեղադրում էին նեստորական աղանդի մեջ: Իսկ հույներն էլ ծայրահեղ հակառակվելով, մառանալով Աթանաս Ալեքսանդրացու մի բնության մասին խոսքը` մեզ վերագրում էին եվտիքյան աղանդի հետևորդ, որը մենք մերժել ենք և նզովել դեռևս մ.թ. 430թ-ին: Ռուսները, պարզապես առանց քննելու հույների տեսակետը, վերցնելով, մոռանալով, որ Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև և հույները միայն քաղաքական նկատառումներով էին անում մեզ այդ բանադրանքը, այսօր ռուս ժողովուրդը զոհն է պատմական այդ ժամանակաշրջանի:
    Արմեն ջան, իմացիր, որ մեր եկեղեցին, Առաքելական լինելով, և ընդհանրական է, և ուղղափառ է, և ճշմարիտ է, քանի որ երբեք չի փոխել իր դավանությունը:
    Օրհնությամբ` Տեր Շահե քահանա Հայրապետյան:

  3. #63
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տե'ր Հայր , դուք ասում եք,որ մկրտություն կատարելու համար պետք է ունենալ համապատասխան իշխանություն: Սակայն, եթե Աստված է տալիս այդ իշխանությունը, հնարավոր չէ՞,որ այն տրվի եկեղեցու կողմից համապատասխան կոչում չունեցող մարդուն: Եվ հակառակը, հնարավոր չէ՞,որ համապատասխան կոչում ունեցող եկեղեցականը լինի անարժան:Որպես օրինակ` Ծալկայի գյուղերից մեկում նշանակված մեր Առաքելական եկեղեցու քահանան ժողովրդին էր բաժանում ձեր նշած տոտալիտար «Եհովայի վկաներ» կազմակերպության թռուցիկներ:
    Շնորհակալություն

    Մկրտությունը և մնացած այլ եկեղեցական խորհուրդները վավեր են համարվում, երբ որ կատարվում են ձեռնադրված և օծված քահանայի միջոցով: Մեր եկեղեցին ընդունում է բացառության դեպքեր, երբ, օրինակ, երեխան մահամերձ է, մկրտված չէ, և նրա կյանքը մի քանի վայրկյան է տևելու, ապա մայրը կամ հայրը իրավասու է անգամ մեկ բուռ հող կամ ջուր լցնի երեխայի գլխին` արտասանելով. «Մկրտում եմ հանուն Հոր, Որդու և Սուրդ Հոգու» բառերը, և այդ մկրտությունն Աստծո առջև կհամարվի վավերական: Բայց այսպիսի դեպքեր հազվագյուտ են: Չեն կատարվել վերջին հարյուրամյակում: Ինչ վերաբերվում է անարժան հոգևորականին, ապա լինի նա արժան, թե անարժան, նրա կատարած բոլոր խորհուրդները կատարվում են վավերական: Քանի որ նա ունի օծում Ս. Մյուռոնով և ձեռնադրություն` տրված եկեղեցում: Եւ այս ամենը գալիս է Աստծուց: Իսկ Ձեր նկարագրած երևույթը պախարակելի է: Դուք կարող եք տեղեկացնել այդ մասին Վիրահայոց թեմի առաջնորդին:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

    Ավելացվել է 13 րոպե անց
    Արարատ ջան,
    Սաղմոսների գրքում այսպես է ասվում. “սիրտ սուրբ Աստված ոչ արհամարհե” /խոսքը վերաբերում է աղոթքին/: Սա նշանակում է, որ աղոթքի լսելի լինելու գրավականը ոչ թե սեփական կամ օտար աղոթք արտասանելն է, այլ սրտի մաքրությունը: Ասել է, թե ամեն տեսակ չար խորհուրդներից և մտքերից ձերբազատվելն է: Դու կարող ես սեփական անձից բխած աղոթքն արտասանել իմիջիայլոց, և, կամ, այն դեպքում, երբ քո ներսը պխտորված է ամեն տեսակ չար մտքերով: Բայց և դու կարող ես ընթերցել մեկ այլ մարդու կամ կանոնական աղոթքները սիրտդ` հոգիդ մաքուր պահելով ամեն տեսակ աղտեղություններից: Այնպես որ առաջնայինն այստեղ աղոթքի գրված կամ արտասանած լինելու խնդիրը չէ: Այլ սրտի մաքրությունը, ինչպես որ ասվումէ սաղմոսում:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 29.08.2007, 10:50: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #64
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր հայր, պե՞տք է հավատալ անեծքներին:
    Ոչ: Պետք չէ հավատալ ոչ անեծքներին, ոչ թուղթ ու գրին և այլն: Այդ ամենը խաթարում է մարդու հավատքը: Սակայն կան չար ուժեր, որոնց դիմակայելու համար պետք է լինել մշատպես հավատքի մեջ, մասնկացել Ս. Պատարագներին, որպեսզի մշտապես զորանալ Ս. Հոգով և կարողանալ դիամակյել չարի բոլոր տեսակի հարձակումներին:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

  5. #65
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե` ոչ: Ցանակացած տեսակի գուշակություններ միանշանակ անընդունելի են եկեղեցու կողմից:
    «14 Աստուած ըսաւ. «Երկնքի հաստատութեանը մէջ լուսաւորներ թող ըլլան, որպէս զի ցորեկը գիշերէն զատեն եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան։ 15 ու երկնքի հաստատութեանը մէջ լուսաւորելու համար ըլլան, որպէս զի երկրի վրայ լոյս տան» Ու այնպէս եղաւ։ Եւ Աստուած երկու մեծ լուսաւորներ ըրաւ։ Մեծ լուսաւորը ցորեկուան իշխելու համար ու պզտիկ լուսաւորը գիշերուան իշխելու համար։ Աստղերն ալ ըրաւ։ 17 Եւ Աստուած երկնքի հաստատութեանը մէջ դրաւ զանոնք, որպէս զի երկրի վրայ լոյս տան 18 Եւ ցորեկուան ու գիշերուան իշխեն եւ լոյսը խաւարէն զատեն։»
    Տեր հայր իսկ ինչով կբացատրեք, որ այստեղ, գրված է նշաններու?
    Այսինքն Աստղագուշակները, ոչ թե գուշակում են աստղերը այլ կարդում նրանց: Եթե այդ նշանները ուրիշ բանի մասին են պատրաստ եմ շատ հետաքրքությամբ լսել ձեզ:

  6. #66
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ձեզ մոլորության մեջ է ցգել արևմտահայերեն լեզուն: Քանի որ նույն հատվածը 1994թ. Մայր Աթոռի կողմից հրատարակած արևելահայերեն Աստվածաշնչում այսպես է հնչում. “Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները”: Այնպես որ միանշանակա Աստված լուսատուներն ու աստղերը չի ստեղծել, որպեսզի մարդիկ դրանցով գուշակություններ կատարեն: Մենք պետք է չշփոթենք աստղագիտություն գիտությունը աստղագուշակության հետ: Որպես օրինակ, ասեմ, որ Անանիա Շիրակացին եղել է իր ժամանակի և հոգևորականների մեջ ամենահոր աստղագետը, որ դեռևս շուրջ 10 դար առաջ հայտարարեց, որ երկիրը կլոր է: Այն դեպքում, երբ կաթոլիկ եկեղեցին 5 դար հետ նման հայտարարության համար այրում էր մարդկանց խարույկի վրա:
    Ի դեպ, արևելահայերեն լեզվով Աստվածաշունչ կարող եք գտնել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում` Հոգևոր գրականության բաժնում հետևյալ հասցեով. http://www.qahana.am/index.php?id=22
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

  7. #67
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ մոլորության մեջ է ցգել արևմտահայերեն լեզուն: Քանի որ նույն հատվածը 1994թ. Մայր Աթոռի կողմից հրատարակած արևելահայերեն Աստվածաշնչում այսպես է հնչում. “Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները”: Այնպես որ միանշանակա Աստված լուսատուներն ու աստղերը չի ստեղծել, որպեսզի մարդիկ դրանցով գուշակություններ կատարեն: Մենք պետք է չշփոթենք աստղագիտություն գիտությունը աստղագուշակության հետ: Որպես օրինակ, ասեմ, որ Անանիա Շիրակացին եղել է իր ժամանակի և հոգևորականների մեջ ամենահոր աստղագետը, որ դեռևս շուրջ 10 դար առաջ հայտարարեց, որ երկիրը կլոր է: Այն դեպքում, երբ կաթոլիկ եկեղեցին 5 դար հետ նման հայտարարության համար այրում էր մարդկանց խարույկի վրա:
    Ի դեպ, արևելահայերեն լեզվով Աստվածաշունչ կարող եք գտնել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում` Հոգևոր գրականության բաժնում հետևյալ հասցեով. http://www.qahana.am/index.php?id=22
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
    Շնորհակալ եմ այսքան մանրամասն պատասխանի համար, բայց` ռուսերեն լեզվում`
    «14 И сказал Бог: да будут светила на тверди небесной для отделения дня от ночи, и для знамений, и времен, и дней, и годов; 15 И да будут они светильниками на тверди небесной, чтобы светить на землю. И стало так. 16 И создал Бог два светила великие: светило большее, для управления днем, и светило меньшее, для управления ночью, и звезды; 17 И поставил их Бог на тверди небесной, чтобы светить на землю, 18 И управлять днем и ночью, и отделять свет от тьмы.»

  8. #68
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ուրախ եմ որ ունեմ նման հնարավորություն,
    նախապես շնորհակալ եմ ...
    Հարգելի քահանա,
    պատմությունից, աստվածաշնչից մեզ հայտնի է որ Հիսուսի աշակերտները դավաճանում են նրան,իսկ ինչու ենք այդ դեպքում քրիստոնյաներս նրանց դասում սրբերի դասին՞՞՞

  9. #69
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Պետք չէ այդպես կոպիտ որակում տալ, թե` դավաճանել են: Նրանք մարդ էին` ենթակա մարդկային ամեն տեսակ թուլությունների, որի մեջ մտնում է նաև վախը: Նրանք վախեցան և փախան: Սակայն նորից վերադարձան: Եւ վերադարձից հետո անգամ մահը, մահվան սպառնալիքը նրանց չթեքեց Աստծո հանդեպ հավատքից: Դավաճանել նշանակում է ուրանալ: Պետրոս 3 անգամ ուրացավ, բայց իր զղջումը մեծ եղավ: Եւ նա դարձավ Աստծո ջատագովներից մեկը: Եւ նրանց հետագա կյանքի արդյունքն է , որ Եկեղեցին նրանց սրբերի շարքին է դասել:
    Օրհնությմաբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

  10. #70
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր հայր, քանի էստեղ եք (հոգևոր-վիրտուալ առումով` օնլայն), ուզում եմ հարցնել`

    Ինչու՞ ենք մենք ապրում:

    Եվ հարց 2.

    Ի՞նչ է այնուամենայնիվ կենդանի կյանքը:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 03.09.2007, 16:22:

  11. #71
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր հայր միանում եմ Philisopheri հարցերին, /ուղղակի հաջորդ հարցերս էլ եին ետ լինելու/
    Եվ խնդրում եմ, պատասխանեք:
    Եկեղացին, ուղղակի չգիտեմ ակումբցիների աչքին ոնց կերևամ, բայց պիտի ասեմ, եկեղեցին, մի բան ասում, է ուրիշ բան անում, ուրիշ ձև հասկանում, և ուրիշ բան քարոզում:
    Չգիտեմ դա իմ անձնական կարծիքն է, բայց դա չի նշանակում, որ ԵՍ ԱՍՏԾՈՒՆ չեմ հավատում, Աստված միակն է, ու Նա ամեն մեկիս սրտերում, է, և իմ կարծիքով, պետք չե ինձ որևի հոգևոր տուն, որի միջոցով շփվեմ Աստծու մոտ, եթե Նա ինձ այդքան մոտիկ է:
    Եթե դուք ինձ հակառակը ապացուցեք ապա ես հաստատ կհամուզվեմ ու իմ բոլոր կասկածանքները հոդս կցնդեն:
    Ես նկատի ունեմ, ներկայիս եկեղեցիները:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 03.09.2007, 21:14:

  12. #72
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    մի հատ էլ ես հարց տամ. կարողա հիմար հարցա բայց դե...

    մարդիք, այսինքն մենք առաջացել ենք Ադամից և Եվայից՞
    և եթե այո, ապա ինչպես է դա հնարավոր(այսինքն նրանց երեխաներից էն կողմ բազմացում չպետքա լիներ գենետիկայից ելնելով)
    Վերջին խմբագրող՝ Ֆելո: 03.09.2007, 22:25:

  13. #73
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    ՄԻ հարց էլ ես միգուցե կրկնվեմ, դրա համար ինձ կներեք
    Մոմ վառելու իմաստը ո՞րն է:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  14. #74
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ողջույն հարգելիս.
    Դու նորից ու նորից փորձում ես աստղագուշակությանն արդարացում գտնել Աստվածաշունչ մատյանի մեջ: Ռուսերեն Զնամենիե բառը այստեղ ունի ոչ թե գուշակությունների նշանակությունը, այլ ճանապարհ գտնելու և երկրի կողմերը որոշելու իմաստը: Այսինքն սրանք , ասել է թե աստղերը նշաններ են որոնցով մարդիկ կարող են ուղղորդվել: Հիշեք նաև Բեթխեհեմի աստղը , որը մոգերին առաջնորդեց դեպի նորածին Հիսուս մանուկը:
    Որևէ այլ գուշակային նշան չկա և չի էլ կարող լինել.
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մոմավառությունը ընդհանրապես իրենից յուրորինակ մի նվիրատվություն է ներկայացնում: Դու քո արդար վաստակից գնում որոշ քանակությամբ մոմ և վառում ես ` դրանով լուսավորելով եկեղեցին և նաև ֆինանսապես աջակցելով վերջինիս, քանի վոր եկեղեցու բյուջեն հիմնականում ձևավորվում է նմանօրինակ կերպով: ժամանակաին երբ չկար էլեկրտական հոսանք մարդիկ այդպես էին լուսավորում եկեղեցիները աղոթքների և Պատարագների ժամանակ:
    Եւ կարելի նաև մոմը դիտել իբրև մարդու կյանքի խորհրդանիշ.
    Կարևորը աղոթքն է. Հիշիր. Քո մոմավառությունը որևէ իմաստ չի ունենա եթե դու աղոթք չանես. Դու կարող ես երբեմն մոմ չվառել, սակայն աղոթք պարտավոր ես միշտ անել.Եթե հավատում ես Աստծուն
    Օրհնությամբ Տեր Շմավոն

    Ավելացվել է 13 րոպե անց
    Սոված ջան.
    Այսպես դիմեմ հա, այլ անուն չկար:
    Այո մարդկությունը բազմացել է Ադամի զավակներից . ազգակցական ամուսնությունը չէր արգելվեր Աստծո կողմից, քանզի կար մարկության բազմացման խնդիր: Հետագայում դրան արգելք դրվեց և համապատասխան պատիժ, որը զանազան գենետիկ ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են:
    Կա նաև մեկ այլ կարծիք աստվածաբանության մեջ, ըստ որի Ադամ և Եւա հավաքական տիպարներ են, որոնց անվան տակ ի նկատի է առնվել մարդկություն հասկացողությունը - Ադամ նշանակում է Մարդ, իսկ Եւա - կյանք:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 06.09.2007, 17:22: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #75
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր ես ոչ մի կապ չունեմ աստղագուշակության հետ, ուղղակի, կա մի բան, որը իմ կարծիքն է, աստղագուշակները, ոչ թե գուշակում են նրանց այլ կարդում: Իմ կարծիքով դրա համար եկեղեցին պետք չի դեմ լինի, մի հատ խնդրաքն ինձ ցույց կտաք այն կետը որտղ գրված է թե աստղագուշակությունը չի ընդունվում:?

Էջ 5 45-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •