User Tag List

Էջ 4 45-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #46
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերևս հետյալ մեկնաբանությունը կտամ, որ սա բացառիկ մի հիշատակություն է, որ մինչև 1670-ական թթ. հնարավոր էր տեսնել Նոյի տապանը Արարատ լեռան վրա, որը հետագայում` 18-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած մեծ երկրաշարժի պատճառով սառույցով և ձյան շերտով ծածկվեց: Այսօր կարելի է միայն կռահել նրա գտնվելու վայրի մասին: Թե որքանով հավաստի է այս աղբյուրը, կարծում եմ, որ հավաստի է, գոնե Ձե մեջ բերած հատվածը:
    Հարգելի Տեր Հայր~

    Ես ցանկանւմ էի Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ փաստի վրա , այն է հեղինակի` ճգնավորի մոտից վայրէջքի նկարագրությանը: Այստեղ մի հակասություն կա: Այն որ Ճգնավորի մոտ ամառային տաք եղանակ է, իսկ նրանից մի փոքր ներքև սկսվում են սառույցներ, ցուրտ սառնամանիք: Կարելի է ենթադրել. որ այդ ճգնավորը գտնվելիս է եղել ծովի մակերևութից առնվազն 4000-4500 մ բարձրության վրա և հետևաբար ավելի դաժան եղանակային պայմաններում, քան ասենք 2500-3000 մետր բարձրության վրա կարող էր լինել:
    Մնում է ենթադրել, որ այդ ճգնավորը ինքն է այն հզոր էներգիայի աղբյուրը, որն իր շրջապատը դարձրել է միանգամայն տանելի միկրոկլիմայական միջավայր:
    Ես անձամբ այս պատմությանը չհավատալու հիմքեր չունեմ, քանի որ ինձ էլ ամեն ինչ շատ հավաստի է թվում, միայն բերված հակասությունն է, որ ինձ հանգիստ չի տալիս: Այ ի՞նչ կասեիք այս մասին:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. #47
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան,
    քիչ առաջ <<ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ>> հեռուստաալիքով մի հաղորդում էի դիտում խղճի, մտքի ազատության.... մասին: Հաղորդմանը մասնակցում էին նաև հոգևոր հայրեր ինչպես առաքելական եկեղեցու հպատակ, այլև հայ ավետարանական: Միանգամից ասեմ, որ ավելի համակրելի էր ավետարանական եկեղեցուց Սամվել Նավոյանի խոսքը, քան այնտեղ հավաքված մի քանի առաքելական հովիվների: Ս. Նավոյանը բացահայտ ցանկություն էր հայտնում միավորվել առաքելականին երկխոսության միջոցով, իսկ մեր հոգևոր հայրերը ուրախանալու, իրենց եղբայրներին ջերմորեն ընդունելու փոխարեն, մեղադրում էին նրանց առաքելական մայր եկեղեցուց շեղվելու համար: Ս. Նավոյանը մեջ բերեց նաև ձեր հոդվածներց մեկը, որը շատ հետաքրքիր էր: Ասվեց նաև, որ հաղորդմանը չեն ցանկացել գալ Եհովայի վկաները` պատճառաբանելով, որ իրենց հանդեպ տրամադրվածությունը շատ ագրեսիվ է: Եվ իրոք, եթե մեր եկեղեցու պաշտոնական ուղվածությունից գրեթե ոչնչով չտարբերվող ավետարանական եկեղեցու հետևորդների հանդեպ այդպես թշնամաբար են տրամադրված մեր հոգևոր հայրերը, ապա ինչպես եք պատրաստվում երկխոսության գնալ Եհովայի վկաների հետ? Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրում լինի նաև կրոնական ներդաշնակություն, ինչու մեր եկեղեցին չի ցուցաբերում բավարար հանդուրժողականություն, որ երկխոսության միջոցով լուծվեն այս հարցերը? Ավելացնեմ նաև, որ վաղը չե մյուս օրը հաղորդման շարունակությունն է լինելու:
    Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 07.08.2007, 21:51:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #48
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան,
    քիչ առաջ <<ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ>> հեռուստաալիքով մի հաղորդում էի դիտում խղճի, մտքի ազատության.... մասին: Հաղորդմանը մասնակցում էին նաև հոգևոր հայրեր ինչպես առաքելական եկեղեցու հպատակ, այլև հայ ավետարանական: Միանգամից ասեմ, որ ավելի համակրելի էր ավետարանական եկեղեցուց Սամվել Նավոյանի խոսքը, քան այնտեղ հավաքված մի քանի առաքելական հովիվների: Ս. Նավոյանը բացահայտ ցանկություն էր հայտնում միավորվել առաքելականին երկխոսության միջոցով, իսկ մեր հոգևոր հայրերը ուրախանալու, իրենց եղբայրներին ջերմորեն ընդունելու փոխարեն, մեղադրում էին նրանց առաքելական մայր եկեղեցուց շեղվելու համար: Ս. Նավոյանը մեջ բերեց նաև ձեր հոդվածներց մեկը, որը շատ հետաքրքիր էր: Ասվեց նաև, որ հաղորդմանը չեն ցանկացել գալ Եհովայի վկաները` պատճառաբանելով, որ իրենց հանդեպ տրամադրվածությունը շատ ագրեսիվ է: Եվ իրոք, եթե մեր եկեղեցու պաշտոնական ուղվածությունից գրեթե ոչնչով չտարբերվող ավետարանական եկեղեցու հետևորդների հանդեպ այդպես թշնամաբար են տրամադրված մեր հոգևոր հայրերը, ապա ինչպես եք պատրաստվում երկխոսության գնալ Եհովայի վկաների հետ? Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրում լինի նաև կրոնական ներդաշնակություն, ինչու մեր եկեղեցին չի ցուցաբերում բավարար հանդուրժողականություն, որ երկխոսության միջոցով լուծվեն այս հարցերը? Ավելացնեմ նաև, որ վաղը չե մյուս օրը հաղորդման շարունակությունն է լինելու:
    Շնորհակալություն
    Հարգելի Աստղ,
    Նախ ասեմ, որ իհարկե Ավտարանական եկեղեցու քարոզիչները շատ լավ վարժված են գեղեցիկ խոսելու մեջ: Սակայն սա էական չէ: Անցնենք բուն նյութին: Նախ Ավետարանական եկեղեցին ոչ թե ոչնչով չի տարբերվում Հայ առաքելական եկեղեցուց, այլ, կարելի է ասել, ոչնչով նման չէ մեր եկեղեցուն: Իհարկե, նրանք հավատում են Հիսուս Քրիստոսին և ընդունում Աստվածային Սուրբ Երրորդությունը: Սակայն դա ընդամնեը նշանակում է ճանաճել և իմանալ, թե ով է Աստված: Սակայն եկեղեցին մեզ սովորեցնում է ոչ միայն Աստծո մասին, այլ նաև ցույց է տալիս Աստված և մարդ հարաբերությունների ճանապարհը: Եւ ավելին: Այդ հարաբերության մեջ փրկության արժանանալու ուղին: Այդ ճանապարհը և ճշմարտությունը իհարկե այն եկեղեցին է, որը հաստատվեց Քրիստոսի կողմից առաքյալների միջոցով: Քրիստոս առաքյլաներին տվեց այդ իշխանությունը և առաքյլաներն այդ իշխանությունը փոխանցեցին ձեռնադրության միջոցով: նաև նշենք, որ Աստված և մարդ հարաբերությունների ամենակարևոր խորհուրդները դա մկրտությունն է և հաղորդությունը: Մկրտությամբ մենք վերածնվում ենք և հաշտվում Աստծո հետ: Իսկ հաղորդությամբ մենք կենդանի շփում ենք ունենում Աստծո հետ: Եւ այս խորհուրդները կատարելու իշխանությունը Քրիստոս նույնպես տվեց առաքյալներին, որը նույնպես փոխանցվեց ձեռնադրությամբ:
    Հարգելի Աստղ, կարծում եմ, որ նորություն չի լինի ասածս, որ եթե Դուք, լինելով նույնիսկ շատ հավատացյալ մարդ, ունենալով շատ մեծ ցանկություն, երբեք ոչ ոքի չեք մկրտի և հաղորդության խորհուրդ չեք կատարի այն պարզ պատճառով, որ Դուք չունեք այդ խորհուրդները կատարելու իշխանություն: Իսկ ովքե՞ր են Ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդները: Ո՞վ է նրանց տվել իշխանություն եկեղեցի հիմնելու, մկրտություն կատարելու կամ հաղորդություն տալու իրավունք: Երբ նայում ենք այդ եկեղեցու պատմությանը, տեսնում ենք, որ այդ իշխանությունը նրանց ոչ ոք չի տվել: Այսինքն նրանք ինքնակոչ են: Չունեն առաքելական իշխանություն, որը տրվեց Քրիստոսից: Եւ փաստորեն նրանց ցանկացած գործողություն վավերական չէ: Առավել ևս Աստծուց չէ: Նաև ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ավետարանական եկեղեցին Բողոքական եկեղեցի է: Իսկ Բողոքական եկեղեցիների ամենահիմնական «առաքելություններից է» ավանդական եկեղեցիներին վարկաբակել և քննադատելն է: Այսօր, երբ ավետարանականները ասում են, որ ցանկանում են միանալ մեր եկեղեցուն, դա ամենամեծ սուտն է` հորինված նրանց կողմից: Երբ մտենք ցանկացած Ավետարանական եկեղեցի և խոսենք Առաքելական եկեղեցու մասին, կտեսնենք, որ նրանք միայն քննադատում ու վարկաբեկում, շատ անգամ նաև ծաղրում են այն: Կոնկրետ օրինակ կարող եմ բերել, որ Ավետարանական քարոզիչները մեր եկեղեցուն անվանում են սատանայական եկեղեցի: Իսկ խոսելով այն մասին, որ նրանք ցանկանում են միանալ մեր եկեղեցուն, նրանք պարզապես ցանկանում են բարի երևալ հասարակության առաջ, զոհի տեսք ընդունել և ճանապարհ բացել` իրենց գործունեության համար: Դա ևս առիթ է վարկաբեկելու Հայ եկեղեցուն: Այն դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցին երբևէ իր հետևորդներից չի հրաժարվել: Եւ նույն աղանդավորների համար Հայ Եկեղեցու դռները բաց են, երբ որ նրանք կհասկանան և կցանկանան վերադառնալ: Նաև Ձեր ուշադրությունը հրավիրենք մի շատ կարևոր հանգամանքի վրա: Այն նույն ավետարանականները, որ ամեն օր խոսում են մեր եկեղեցու հետ միավորվելու մասին, օր օրի իրենք իրենց մեջ պառակտվում են և այսօր օրինակ միայն մեր քաղաքում գործում են իրարից տարբեր մի քանի տասնյակ ավետարանական եկեղեցիներ: Նաև հիշեցնեմ, որ տարիներ առաջ Ավետարանական եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն անվանում էր «Մայր» եկեղեցի: Մի փոքր ամրանալով Հայաստանում` սկսեց իրեն կոչել «քույր» եկեղեցին Հայ Առաքելականին: Թե ինչպես կանվանեն մեր եկեղեցին վաղը` դեռ հայտնի չէ: Ամեն դեպքում սա իրենց դիրքերը ամրացնելու հերթական քայլերից է: Այս ամենը հաշվի առնելով և շատ լավ ծանոթ լինելով նրանց ներքին խոհանոցին, ինչպես կարող է խոսք գնալ մեր եկեղեցիների միավորման մասին: Իսկ ինչ վերաբերվում է երկխոսություններին, ապա մեր եկեղեցին միշտ պատրաստակամ է խոսել ցանկացած ավետարանականի հետ, եթե նա ցանկանում է իմանալ մեր եկեղեցու մասին և փնտրում է ճշմարտություն: Եւ նշենք, որ նման բազմաթիվ երկխոսություններից հետո բազմաթիվ մարդիկ վերադարձել են Առաքելական եկեղեցի: Իսկ ինչ վերաբերվում է այնպիսի տոտալիտար աղանդներին, ինչպիսիք են Եհովայի վկաները կամ մորմոնները, ապա նրանց հետ որևէ երկխոսության մասին խոսք լինել չի կարող, քանի որ նրանք բացահայտ գործում են եկեղեցու դեմ և դա չեն էլ թաքցնում:
    Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:

  4. #49
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2007
    Հասցե
    Կարճ ասած`դիլ~~~
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Հարցեր քահանային

    Տեր հայր, պե՞տք է հավատալ անեծքներին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.08.2007, 17:27:

  5. #50
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2007
    Հասցե
    Կարճ ասած`դիլ~~~
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Հարցեր քահանային

    Պետք է արդյոք հավատալ գուշակություններին?
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 17.08.2007, 00:50: Պատճառ: Անհարկի վառ գունավորված գրառման խմբագրում

  6. #51
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Welcome-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր հայր, պե՞տք է հավատալ անեծքներին:
    Անեծքին ոչ թե պետք է հավատալ, այլ այնքան հզոր և բարի լինել, որպեսզի ոչ մի չար ուժ կամ զորություն քեզ վրա չկարողանա աղդել: Անշուշտ կան չար զորություններ: Սակայն նրանք, ովքեր Աստծո ապավինությունն ունեն, չարը չի մերձենա նրա տանը, նրա անձին, մինչդեռ մենք ինքներս դրան չնպատսենք մեր չար մտքով և գործով: Հիշենք սաղմոսասացի խոսքերը. «նա, ով Աստծո ապավինությունն ունի, կքայլի օձերի, կարիճների և վիշապների վրայով և նրան ոչինչ չի պատահի»: Ահա տեսեք հավատքի զորությունը:
    Օրհնությամբ` Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Welcome-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք է արդյոք հավատալ գուշակություններին?
    Գուշակություններն ընդհանրապես պիղծ են Աստծո համար: Եւ գուշակություն անողը, և անձը, որն այցելում է գուշակին: Կարծում եմ, պատասխանը հստակ է:

    Օրհնությամբ` Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան:
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 17.08.2007, 15:04: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Գուշակություններն ընդհանրապես պիղծ են Աստծո համար: Եւ գուշակություն անողը, և անձը, որն այցելում է գուշակին: Կարծում եմ, պատասխանը հստակ է:
    Կարծեմ Աստվածաշնչում էլ նման խոսք կա, բայց փնտրում եմ, չեմ գտնում: Հաճախ պետք է լինում դրանով ապացուցել: Դուք կարո՞ղ եք ասել տեղը… Կարծեմ Հին Կտակարանում էր:

  8. #53
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2007
    Հասցե
    Կարճ ասած`դիլ~~~
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր, ովքեր են դժողք գնալու ԵՎ ովքեր դրախտ ?

    Ավելացվել է 8 րոպե անց
    Տեր Հայր, ինչ կասեք ոգեկանչության մասին
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 17.08.2007, 22:02: Պատճառ: Անհարկի վառ գունավորման խմբագրում

  9. #54
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ Աստվածաշնչում էլ նման խոսք կա, բայց փնտրում եմ, չեմ գտնում: Հաճախ պետք է լինում դրանով ապացուցել: Դուք կարո՞ղ եք ասել տեղը… Կարծեմ Հին Կտակարանում էր:
    Ընթերցեք`
    Ղևտացիների 19:26
    Բ Օրինաց 18:10-14
    Եսայի 44:25
    Երեմիա 27:9
    Գուշակությունների մասին ասված է նաև Եզեկելի մարգարեության բազմաթիվ հատվածներում:
    Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  11. #55
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տե'ր Հայր , դուք ասում եք,որ մկրտություն կատարելու համար պետք է ունենալ համապատասխան իշխանություն: Սակայն, եթե Աստված է տալիս այդ իշխանությունը, հնարավոր չէ՞,որ այն տրվի եկեղեցու կողմից համապատասխան կոչում չունեցող մարդուն: Եվ հակառակը, հնարավոր չէ՞,որ համապատասխան կոչում ունեցող եկեղեցականը լինի անարժան:Որպես օրինակ` Ծալկայի գյուղերից մեկում նշանակված մեր Առաքելական եկեղեցու քահանան ժողովրդին էր բաժանում ձեր նշած տոտալիտար «Եհովայի վկաներ» կազմակերպության թռուցիկներ:
    Շնորհակալություն
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #56
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Aynpisi tpavorutyun e, te aprum enq anastvacneri erkrum, ev voch te Qristonya Hayastanum.

    Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 22.08.2007, 21:21:

  13. #57
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Welcome-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր, ովքեր են դժողք գնալու ԵՎ ովքեր դրախտ ?

    Ավելացվել է 8 րոպե անց
    Տեր Հայր, ինչ կասեք ոգեկանչության մասին
    Նրանք, ովքեր մկրտությամբ դարձել են Քրիստոսի Մարմնի անդամ և հավատքով մինչև կյանքի վերջին օրը կապրեն Աստծո ներկայության մեջ, նրանք կարժանան փրկության: Եւ կձգտեն քրիստոնական վարդապետության սկզբունքերով դասավորել իրենց կյանքը: Իսկ որոնք որ չեն ընդունունմ Քրիստոսին և չեն զղջում իրենց գործած սխալների համար, ապա ըստ Ավետրանաի, նրանք չեն կարող փրկություն ունենալ, քանի որ փրկությունը Քրիստոսով է, որ տրվեց նրանց:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

  14. #58
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր ուրեմն հարց տամ, դուք աստղագուշակությունը ընդունում եք?

  15. #59
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Չգիտեմ այսպիսի կամ նմանատիպ հարց եղել է, թե ոչ!!!

    Հարց.

    Մենք բոլորս գիտենք, որ Հայ եկեղեցին առաքելական է, բայց ուղղափառ է, թե ոչ? կառցիքները իրարամերժ են, կապված Հայկական եկեղեցու Մոնոֆիզիտական կրոն լինելու պատճառով, որը հաջախ են քնարկումների ժամանակ հիշեցնում ռուս ուղղափառները եւ ըստ իս նրանք ճիշտ են.
    Հայ եկեղեցին Մոնոֆիզիտական լինելով, կարող է իրեն համարել ուղղափառ եւ ընդանրապես ինչ կապ ունի Օրթոդոքսյալ հավատը ուղղափառների կամ Հայ Առաքելական եկեղեցու հետ???

    Խնդրում եմ պատասխանեք.

    Հարգանքով Արմեն Բագրատյան.
    Ուրախ գրառում:

  16. #60
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանք, ովքեր մկրտությամբ դարձել են Քրիստոսի Մարմնի անդամ և հավատքով մինչև կյանքի վերջին օրը կապրեն Աստծո ներկայության մեջ, նրանք կարժանան փրկության: Եւ կձգտեն քրիստոնական վարդապետության սկզբունքերով դասավորել իրենց կյանքը: Իսկ որոնք որ չեն ընդունունմ Քրիստոսին և չեն զղջում իրենց գործած սխալների համար, ապա ըստ Ավետրանաի, նրանք չեն կարող փրկություն ունենալ, քանի որ փրկությունը Քրիստոսով է, որ տրվեց նրանց:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
    Այդ զբաղմունքը իր մեջ սարսափելի մեծ վտանգ ունի: Առաջին հերթին դրանով զբաղվողների համար: Քանի որ եթե նրանց թվում է, թե իրենք որևիցե մեկի հոգին են կանչում ինչ-որ ճշմարտություններ կամ ապագայի վերաբերյալ հարցերի պատասխպաններ ստանալու համար, ապա շատ սխալվում են: Նրանք հայտնվում են չարի ազդեցության տակ, քանի որ Աստծո կողմից նման գործողությունները չեն խրախուսվում և չեն օրհնվում: Հանգուցյալի հոգին չի կարող սովորական մարդու կանչով գալ և տեղեկություն հաղորդել: Մի խոսքով, այս իրողությունը, որը մեզանում կոչվում է ոգեկանչություն, ոչ այլ բան է, քան ծառայել չար, սատանայական ուժերին անգիտակից կերպով: Իսկ եթե այս ամենին գիտակից ես, ուրեմն` գիտակից կերպով:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Էջ 4 45-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •