Հարգելի Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան,
քիչ առաջ <<ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ>> հեռուստաալիքով մի հաղորդում էի դիտում խղճի, մտքի ազատության.... մասին: Հաղորդմանը մասնակցում էին նաև հոգևոր հայրեր ինչպես առաքելական եկեղեցու հպատակ, այլև հայ ավետարանական: Միանգամից ասեմ, որ ավելի համակրելի էր ավետարանական եկեղեցուց Սամվել Նավոյանի խոսքը, քան այնտեղ հավաքված մի քանի առաքելական հովիվների: Ս. Նավոյանը բացահայտ ցանկություն էր հայտնում միավորվել առաքելականին երկխոսության միջոցով, իսկ մեր հոգևոր հայրերը ուրախանալու, իրենց եղբայրներին ջերմորեն ընդունելու փոխարեն, մեղադրում էին նրանց առաքելական մայր եկեղեցուց շեղվելու համար: Ս. Նավոյանը մեջ բերեց նաև ձեր հոդվածներց մեկը, որը շատ հետաքրքիր էր: Ասվեց նաև, որ հաղորդմանը չեն ցանկացել գալ Եհովայի վկաները` պատճառաբանելով, որ իրենց հանդեպ տրամադրվածությունը շատ ագրեսիվ է: Եվ իրոք, եթե մեր եկեղեցու պաշտոնական ուղվածությունից գրեթե ոչնչով չտարբերվող ավետարանական եկեղեցու հետևորդների հանդեպ այդպես թշնամաբար են տրամադրված մեր հոգևոր հայրերը, ապա ինչպես եք պատրաստվում երկխոսության գնալ Եհովայի վկաների հետ? Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրում լինի նաև կրոնական ներդաշնակություն, ինչու մեր եկեղեցին չի ցուցաբերում բավարար հանդուրժողականություն, որ երկխոսության միջոցով լուծվեն այս հարցերը? Ավելացնեմ նաև, որ վաղը չե մյուս օրը հաղորդման շարունակությունն է լինելու:
Շնորհակալություն
Էջանիշներ