User Tag List

Էջ 2 45-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ապաշխարհության
    Կարծեմ ապաշխարություն է

  2. #17
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մոդերատորական։ Գրառումը ջնջված է։ Ֆորումում արգելվում է ծաղրական վերաբերմունք ցուցադրել մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.07.2007, 20:05:

  3. #18
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2007
    Հասցե
    Բայազետ
    Տարիք
    35
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էջմիածնի Մայր Աթոռը կառուցվել է հեթանոսական կռատան վրա, սակայն դրանով սատանայապաշտությունը, կրակապաշտությունն ենք վերացրել:
    Ter Hayr, ի՞նչ սատանայապաշտության մասին է խոսքը: Եթե չգիտեք, թե ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում Հայ Հեթանոսությունը՝ կխնդրեի չարտահայտվել. ես էլ կարող եմ առանց փաստարկների նույն բանն ասել ձեր քրիստոնեության վերաբերյալ [թեկուզ փաստարկները «Հին Կտակարանում» կան, եթե հետաքրքիր է՝ կարող եմ բերել] :

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն պետք է ասել, որ պատմական հուշարձանները հայերը ոչնչացրել են յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, օրինակ` Լենինի, Բանվորի հուշարձանները և այլն:
    Գրիգոր «լուսավորիչը» պարթեվ չէ՞ր:

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամին և Եվային Աստված պատժեց անհնազանդության համար, որի համար վտարվեցին երկիր: Այդպես ծնողները ևս պատժում են իրենց երեխաներին, երբ չեն լսում:
    Ter Hayr, դուք փաստորեն իմ հարցին չպատասխանեցիք. ես ձեզ հարցնում եմ՝ ինչու՞ էր «աստված» վախենում նրանից, որ մարդկային ցեղը կարող էր «իմաստությանը պտուղը ճաշակել»: Դա չի՞ նշանակում, որ գիտությունը «աստծո» թշնամին է (դարերի փորձն էլ է ցույց տալիս, որ այդպես է, քանզի մինչ վերածննդի դարաշրջանը գիտնականներին հերետիկոս էին հայտարարում ու վառում էին):

    Հարց:
    Ինչու՞ Երեվանում ոչ-մի ձեվ հնարավոր չէ ձեռք բերել իսկական հայկական աստվածաշունչ, այսինքն այն, որ թարգմանվել է 405թ.: Չասեք թե հնարավոր է, քանզի քույրս երգում է Գրիգոր «լուսավորիչ» եկեղեցու երգչախմբում եւ ոչ-մի կերպ չի կարողանում ճարել, ես կասեի ավելին. քահանաներից մեկը նրան է նվիրել Ավետարանչական եկեղեցու հրատարակած «Նոր Կտակարանը», տպագրված ինչ-որ Գիդեոն (եթե չեմ սխալվում) տպ. տան կողմից:

  4. #19
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ադամին և Եվային Աստված պատժեց անհնազանդության համար, որի համար վտարվեցին երկիր: Այդպես ծնողները ևս պատժում են իրենց երեխաներին, երբ չեն լսում:


    Այդպես որեւէ ծնող իր երեխային չի պատժում: Ինչեւէ:

    Հարց: Աստված Սեր է: Սա ամենաառարկելի ճշմարտություններից մեկն է, եթե չեմ սխալվում:

    Կարող եք բերել երեք օրինակ, որոնք արմատապես կհիմնավորեն Աստծո` Սեր լինելը, ինչի արդյունքում կպնդեք, որ ես չեմ կարող հիմնավորել, թե Աստված Վրեժ է, Աստված Ցասում է, Աստված Կողմնապահություն է եւ այլն (ցուցակը կարելի է շարունակել):
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #20
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    50
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Darkened-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հասկացա՝ մենակ հարցեր են հնչում:

    Հարց:
    Ինչու՞ աստված պատժեց Ադամին եվ Եվային, երբ նրանք փորձեցին իմաստության ծառի պտուղը: Դա ինչ-որ սիմվոլիկ նշանակություն ունի՞ ... ասենք գիտությունը քրիստոնեական աստծո թշնամին է [այս օրինակը բերում եմ Նիցշեի «Հակաքրիստոնյա» գրքից]:
    Բնավ ոչ:Աստվաß տվել եր Ադամին ու Եվային կատարյալ մարմին ու ուղեղ:Սակայն Աստվաß տվել էր նրանց նաև կատարյալ ազատություն և ընտրության իրավունք:Բառու եվ չարի ßառը դռվաß եր հենց փորձության համար:Չէ՞ որ Աստվաß ասաց,որ եթե այդ ßառից օգտվեն՝կմեռնեն:Ինչու՞մ ե հիմա հարցը:Միթե Աստվաß է մեղավոր ,որ ագահություն ու մեßամտություն ցուցաբերվեց Եվայի կողմից ու ցանկացավ Աստßուն նմանվել :Ետե դու քո որդուն արգելես օրինակ գողանալ ու նա գողանա արհամարհելով քեզ,դու չե՞ս պատԺի նրան,չե՞ս բարկանա:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպես որեւէ ծնող իր երեխային չի պատժում: Ինչեւէ:

    Հարց: Աստված Սեր է: Սա ամենաառարկելի ճշմարտություններից մեկն է, եթե չեմ սխալվում:

    Կարող եք բերել երեք օրինակ, որոնք արմատապես կհիմնավորեն Աստծո` Սեր լինելը, ինչի արդյունքում կպնդեք, որ ես չեմ կարող հիմնավորել, թե Աստված Վրեժ է, Աստված Ցասում է, Աստված Կողմնապահություն է եւ այլն (ցուցակը կարելի է շարունակել):
    1.Աստվաß արև է ßագեցնում և հավատացողնեռի ,և չհավատացողնեռի վռա:
    2.Աստվաß անձրևով ոռոգում ե հողը և մեկի և մյուսի համար:
    3.Աստվաß հանդուրԺում է այս անաստվաßուտյունը ՝ հուսալով ,որ մի օր ու-քի կգան մարդիկ
    –ատ բան կգրեի,բայց ավելի լավ է զանգես բանաոր ասեմ
    Վերջին խմբագրող՝ ihusik: 03.07.2007, 23:48: Պատճառ: Գրառման ավելացում


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  6. #21
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    50
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Հայր ,ասացեք իւնդրեմ,ինչպես է աջակցում մեր եկեղեցին աղքատնեռին,լքվաßնեռին,հալաßվաßնեռին:Նաիւկինւմ մարդիկ ա-իւարհից փաիւչում ու պատսպարվում էին եկեղեցում.Գոյություն ունի՞ նման տեղ մեր եկեղեցում:Մարդ կարո՞ղ է հույսը հանձնել եկեղեցուն:Ի՞նչ ա-իւատանքներ է տարվում օգնելու աղբանոցնեռում ուտելիք փնտռողներին ,փողոցում փող մուրացող եռեիւաներին :Ի՞նչ ե սպասվում այս քրիստոնեաներին: Չի՞ կարող արդյոք եկեղեցին միջնորդել աղքատ և հարուստ քրիստոնեանեռի միջև :Չէ՞ ոչ մի բուռ են մնացել ու հայը սովոր ե մեß ընտանիքի նման մեկը մեկին օգնելով ապրելու:Հիմի միայն ցուցադրում են իրենց ունեցվաßքը,-թե ու՞մ ,Աստվաß գիտե...Մեր հողի ու հավատքի պասմությունը անհի-ելի Ժամանակներից է հասել մեզ:Պայքարեք մեր ազգին միավորելու համար,իւնդրում եմ...
    Ֆանատ մուսլիմնեռը ինկնասպան են լինում հանուն ալլահի,մեռոնկ գոնե պետք ե պահպանեն մեկը մյուսին,օգնեն ,չեմ ասում ֆանատներ դառնան.
    Վերջին խմբագրող՝ ihusik: 03.07.2007, 23:57: Պատճառ: Մեջբերման և մեկ վիրավորական բառի ջնջում...


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  7. #22
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Manumel-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Աստվաß արև է ßագեցնում և հավատացողնեռի ,և չհավատացողնեռի վռա:
    2.Աստվաß անձրևով ոռոգում ե հողը և մեկի և մյուսի համար:
    3.Աստվաß հանդուրԺում է այս անաստվաßուտյունը ՝ հուսալով ,որ մի օր ու-քի կգան մարդիկ
    –ատ բան կգրեի,բայց ավելի լավ է զանգես բանաոր ասեմ
    Ինչ ա է ասում... ծ,ծ,ծ....
    Փորձեք ուշադիր կարդալ թեմայի անվանումը: Այսուհետ ինչպես Ձեզ կոչենք? Տեր Հայր? Հայր Սուրբ? Գուցե Սրբազան?
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.07.2007, 12:20:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մոդերատորական։ Manumel, խնդրում եմ չմոռանալ, որ տվյալ թեման բացվել է հատուկ քահանային հարցեր ուղղելու համար (տե՛ս թեմայի վերնագիրը), հետևաբար այս թեմայում հենց նա էլ պիտի պատասխանի տրված հարցերին։ Պարզ է, որ մեզնից շատերը տրված հարցերի վերաբերյալ ունեն իրենց տեսակետը և կարող են արտահայտել այն, բայց դրա համար Ակումբում բազմաթիվ թեմաներ կան կրոնի և դրան հարակից հարցերի վերաբերյալ։ Այնպես որ որևէ հարցի շուրջ ունեցած Ձեր դիտողություններն ու կարծիքներն այսուհետև արտահայտեք այդ թեմաներում, որպեսզի «Հարցեր քահանային» թեման չվերածվի ակումբի անդամների միջև սովորական բանավեճի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.07.2007, 12:34:

  9. #24
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը Մարկիոնի Ավետարանի վերաբերյալ, արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է Մարկիոնի դիրքորոշումները Նոր և Հին կտակարանների վերաբերյալ:
    Մարկիոնի Ավետարանը պարականոն է, չի ընդունվում: Եթե այն լիներ կանոնական, կընդունվեր: Սակայն, Մարկիոնը տեղ չի գտել ոչ մի եկեղեցում, ոչ մի կանոնում, ուստի Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը բացասական է նրա նկատմամբ: Հայտնի է, որ Մարկիոնը Մարկիոնական ուսմունքի հիմնադիրն է, աղանդավոր, ուստի և անընդունելի:
    Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:

    Ճշմարի՞տ է, որ գոյություն ունի սատանա: Մի՞թե աստված այնքան ուժեղ չէ, որ կարողանա նրա գործերին միջամտել:
    Աստված շատ հզոր է: Հիշենք, որ սատանան անսեռ հրեշտակ է, որն իր ազատությունն օգտագործելով ի չարս, ըմբոստացավ Աստծո դեմ և իր բոլոր հետևորդների հետ ընկավ ներքև և դարձավ չար հրեշտակ: Նրա միակ նպատակն է մարդկանց հեռացնել Աստծուց, որովհետև իր էությամբ շատ թույլ է և չի կարող Աստծուն անմիջապես վնասել:
    Հայտնի է, որ եթե չլիներ չարը, ապա ընտրության հնարավորություն չէր լինի: Իսկ մարդուն տրվել է ազատ կամք` ընտրելու չարն ու բարին:
    Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:

    Ինչու՞ Աստված պատժեց Ադամին և Եվային, երբ նրանք փորձեցին իմաստության ծառի պտուղը: Արդյո՞ք դա սիմվոլիկ նշանակություն ունի, թե գիտությունն Աստծո թշնամին է:
    Այստեղ Ադամի և Եվայի անհնազանդությունն է արտահայտվել Աստծո խոսքի հանդեպ: Եվ նրանք անմիջապես պատժվեցին: Աստված արգելեց ուտել այդ իմաստության ծառից, որպեսզի չարը չճանաչեն, չարիք չգործեն: Աստված ցանկանում էր, որ նրանք մաքուր ու անարատ մնային: Աստված այնուամենայնիվ Ադամին ու Եվային տվեց ազատ կամք, բայց զգուշացրեց. <<Սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. <<Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք>> /Ծննդ. 3:3/:
    Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:

    Ինչպե՞ս է պատասխանում Հայ Առաքելական եկեղեցին Կանտի հայտնի հարցերին. ի՞նչ կարող եմ իմանալ, ի՞նչ պետք է անեմ, ո՞ւմ վրա հույս դնեմ, ի՞նչ է մարդը:
    Միակ բանը, որ մարդը կարող է իմանալ` ճշմարտությունն է, որովհետև ամեն ինչ հարաբերական է: Կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչպես Ժողովողն է ասում. <<Ունայնություն ունայնությանց…>> /Ժող. 1:2/, միակ բանը` ճշմարիտ Աստվածճանաչողությունն է: Մինչդեռ Աստված լիովին անճանաչելի է, պարզապես մարդը փուլ առ փուլ պետք է կարողանա բացահայտել Աստծո այս կամ այն հատկությունը:
    Քրիստոնյա մարդու տեսակետից, այս կյանքում պետք է նմանվել միայն Աստծուն` բարություն անելով: Մարդն Աստծու վրա պետք է հույսը դնի, ինչպես Աստվածաշնչում է գրված. <<իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ>> /Ա.Պետր. 4:16/: Մարդն Աստծո կողմից ստեղծված էակ է, որն ունի ազատ կամք, արարելու հնարավորություն և պետք է այդ ամենն ի բարին գործադրելով ապրի:
    Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  11. #25
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ter Hayr
    Կարո՞ղ եք մեջբերել աստվածաշնչից այն մասը, որտեղ կոնկրետ նշվում է, որ Եվային պտուղ ուտել համոզող օձը հենց սատանան է:
    Երկինքն ու Երկիրը աստված է ստեղծել... իսկ նրան ո՞վ է ստեղծել:
    Վերջին խմբագրող՝ NetX: 04.07.2007, 02:02:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  12. #26
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Կներեք, մի քանի հատ միամիտ հարց եմ ուզում տամ:

    1. Մենք երկրպագում ենք սբ. երրորդությանը. Հայր, Որդի, Սուրբ Հոգի: Սա բազմաստվածություն չի՞: Կոնկրետ էտ 3-ից ո՞ր մեկն ա մեր Աստվածը: Եթե մենք հավատում ենք Հայր ասծուն, ինչի՞ ա մեր կրոնը կոչվում Քրիստոնեություն:
    2. Հին Կտակարանում մի քանի տեղ, եթե չեմ սխալվում, Աստված իրան անվանում ա նախանձոտ: Բայց նախանձը մահացու մեղք չի՞:
    3. Հին Կտակարանում շատ օրենքներ կան, որոնց խախտման համար մահապատիժ ա սահմանված: Ինչ-որ մի մարդ պետք ա էտ հանցագործներին սպանի, բայց դրանով ինքը պատվիրան չի խախտու՞մ:
    4. Որ խնդրեմ, կարո՞ղ եք մոտավորապես նկարագրել դժոխքը:

  13. #27
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգարժան ակումբցիներ, որոշ հանգամանքների բերումով Մամլո դիվանից չէին կարողանում մեջբերել ներքոհիշյալը, ուստի նրանց խնդրանքով ես եմ դա անում`

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր բնույթի հարցեր ուղղել հոգևորականին և ստանալ պատասխաններ, կարող են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարան հուլիսի 11-ից սկսած յուրաքաչնյուր չորեքշաբթի` 17.00-ին: Հասցե` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգսի եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22:

    Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան:

    Ինչպե՞ս եք գնահատում հայր Զոսիմայի կերպարը Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում և ինչպե՞ս եք բացատրում նրա նեխումը՝ որպես այդ կերպարի զարգացման փիլիսոփայական ապոթեոզ
    Գիտեմ, որ Ռուս եկեղեցում նա շատ հարգված է, որպես 19-րդ դարում ապրող սրբակյաց հոգևորական: Նա ստարյեց էր, որոնք խոստովանահոր դեր էին խաղում: Շատ մարդիկ իրենց հոգոևր հարցրեով դիմում էին նրանց: Հայտնի է, որ վեպը հիմնված է վանական Ալյոշայի կերպարի վրա: Ձեզ խորհուրդ կտամ ընթերցել Նիկոլայ Բերդյայևի գիրքը, ոևչ ներկայացված է Դոստոեվսկու գրվածների վերլուծությունը:

    Ինչպե՞ս եք մեկնաբանում կրոնի բուբերյան մեկնաբանությունը որպես ոգու հոգեկան կուրացում:
    Մարտին Բուբերը հրեական ազատամիտ, գթասիրտ փոլիսոփա էր: Իր բուն տեսակետն այն էր, որ Աստծո էությունը հայտնի կլինի մարդու կենցաղային փորձություններից: Մարդիկ պետք է այնպես հարաբերվեն Աստծո հետ որպես Դու` եզակի անձնավորության հետ: Կենդանիները օրինակ այն են: Կատուները անյում են մեզ, սակայն չեն հարաբերվում: Իսկ մարդկանց հետ երբմեն կունենաս հոգեկան կապ: Աստվածագիտությունը հիմնապես այդ հոգու հարազատության մեջ է: Նարեկացու աղոթքները բուբերական շեշտ ունեն: Ավելի ճիշտ, Բուբերը նարեկացիական շեշտ ունի: Բուբերը խորը շեշտ է դնում Աստծու և մարդու միջև անհատական անձնական մտերմության վրա: Որ մենք Աստված պետք է ճանաչենք ավելի խորը, քան մեր ամենամտերիմ բարեկամին:

    Օրհնությամբ` Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյան

    Ընդունու՞մ է արդյոք Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեության նմանությունները մյուս ապոկալիպտիկ կրոններին և ինչպես է մեկնաբանում դրանց առկայությունը քրիստոնեության մեջ:

    Նախ աասեք, թե ինչ եք հասկանում ապկոպալիպ
    Որոնք ծայրահեղորեն շեշտ են դնում վերջին դատաստանի վրա: Ուղղափառ քրիստոենության մեջ կան ապոկալիպտիկ շեշտեր: Օր. Հին Կտակարանի մեջ Դանիելի գիրքը: Եւ Նոր Կտակարանում Հայտնության գիրքը ապոկալիպտիկ, կամ Հայտնաբերական գրքեր են: Հայ Եկեղեցին կհավատա, որ աշխարհի կատարում կա: Ոմանք դա հասկանում են իբչև աշխարհի վերջ: Բայց դա աշխարհի չարի վերջն է: Եւ աշխարհի կատարելագործում է Աստծո կողմից: Այսինքն չարը կհաղթահարվի և տիեզերքը կդռանա նոր երկինք և նոր երկիր, ինչպես Ս. Գիրքրն էասում: Սակայն այդ օրվա մասին ոչ ոք չգիտի: Եւ Հիսուս մեզ ասում է, չզբաղվել գուշակություններով և չհավատալ գուշակներին: Եկեղեցին դատապարտումէ այդ ծայրահեղ ապոկալիպտիկ դիրքորոշումներ, որոնք կրոնը կվեծաեն միայն եվրջին օրվա սպասելուն: Քրիստոնյան պետք է պատրաստ լինի այդ օրվան ամեն օր:


    Ինչպե՞ս է հայ առաքելական եկեղեցին մեկնաբանում Ջ.Ջ. Ֆրեզերի մոտեցումը Հին և Նոր կտակարանների վերաբերյալ:
    Ֆրեյզերը մարդաբան էր, որ կրոնին գերբնական իրականությանը չէր հավատում: Ամեն ինչ վերածում էր միֆերի, և հոգեբանական, սոցիալական երևույթների վրա: Իր մի շարք դիտողություններ ճշմարիտ են: Սակայն մենք հավատում ենք, որ Աստված կա որպես իրական ուժ, որ այդ առասպալեներից, հեքրիաթենրից անդին է: Աստված որպես լիիրավ էություն այդ բոլոր բաներից վեր է և զատ: Որպես միակ բացատրություն կրոնի ծագման մասին կմերժենք Ֆրեյզերի նկատումը, սակայն օգտակար է հասկանալ հինկտակարանյան սովորությունների ծագման և աճեցման մասին:

    Օրհնությամբ` Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյան
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #28
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի ակումբականներ: Շատ մեծ թվով հարցեր եք ուղղում Տեր Հայրերին: Բնականաբար, ինտերնետով ձեզ սպառիչ պատասխաններ տալ հեշտ գործ չէ: Ամեն մի պատասխանից բնականաբար շատ այլ հարցեր են ծագում: Տեր Տաճատն այդ առիթով առաջարկեց հանդիպում կազմակերպել առաջնորդարանում, որին կարող եք մասնակցել դուք, ձեր ընկերները և բարեկամները, բոլոր նրանք, ովքեր հարցեր ունեն քահանային:
    Այնպես որ ծանոթացեք հանդիպման մանրամասներին հայտարարության տեքստից և մասնակցեք հարց ու պատասխանին` տեղում պարզաբանելով ձեզ հուզող հարցերը:
    Հարգանքով`
    Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան:

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր բնույթի հարցեր ուղղել հոգևորականին և ստանալ պատասխաններ, կարող են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարան հուլիսի 11-ից սկսած յուրաքաչնյուր չորեքշաբթի` ժ.17.00-ին: Հասցե` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.07.2007, 14:38:

  15. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր բնույթի հարցեր ուղղել հոգևորականին և ստանալ պատասխաններ, կարող են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարան հուլիսի 11-ից սկսած յուրաքաչնյուր չորեքշաբթի` ժ.17.00-ին: Հասցե` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22:
    Ես մեծ հաճույքով կգամ, բայց ոչ այս չորեքշաբթի, այլ հաջորդ

  16. #30
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր բնույթի հարցեր ուղղել հոգևորականին և ստանալ պատասխաններ, կարող են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարան հուլիսի 11-ից սկսած յուրաքաչնյուր չորեքշաբթի` ժ.17.00-ին: Հասցե` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22:
    Գիտեք Տեր Հայր, մեզանից ոմանք ապրում են արտերկրում եւ ցավոք, մեզանից ոչ բոլորը կարող են Ձեզ այցելել.
    Ուրախ գրառում:

Էջ 2 45-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •