Համաձայն եմ, բայց այս պարադոքսալ պնդիրը կա նաև Աստվածաշնչում, հենց առաջին տողերում:
Ուշադրություն, որ Աստված խավարը չի ստեղծում: Խավարը կար:Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։
Արդյո՞ք խավարը գոյություն ունիԱրդյո՞ք խավարը գոյություն ունի լույսից անկախ։ Ուրեմն աքսիոմ. որևէ բան գոյություն ունի, եթե նրա գոյությունը հնարավոր է պատկերացնել անկախ որևէ այլ բանի գոյությունից։ Օրինակ գոյություն ունի այս ստեղնաշարը որով ես գրում եմ, և նրա գոյությունը կախված չի որևէ այլ բանի գոյությունից կամ չգոյությունից։ Ես կարող եմ ստեղնաշարի բացակայությունը կոչել անստեղնաշարություն, բայց դա չի նշանակում որ անստեղնաշարությունը որպես սուբստանց գոյություն ունի և այն հնարավոր է ստեծել ստեղնաշարից անկախ։ Պետք է պարզապես վերացնել ստեղնաշարը։ Խավարը դա լույսի բացակայությունն է, իսկ բացակայությունը դա որևէ բանի չգոյությունն է և ոչ թե գոյությունը։ Ինչպես որ հիմարությունը դա խելոքության բացակայությունն է, կամ ցուրտը դա ջերմության կամ էներգիայի բացակայությունն է։ Ուրեմն խավարը ոչ թե կար, այլ լույսը չկար, խավարը չի կարող լինել
![]()
Si vis pacem, para bellum
Իսկ ինչի՞ չես նայում հակառակ տեսանկյունից: Լույսը դա խավարի բացակայությունն է: Խավարը կար ու լույսը բաժանվեց խավարից, որ մենք տեսնենք լույսը: Կարծես Աստվածաշունչը հենց այդպես էլ ասում է. « Աստուած լոյսը բաժանեց խաւարից»: Որեմն խավարը կար, առանց լույսի, ու այն ինչ կար, դրանից բաժանվեց լույսը![]()
Չեմ հասկանում դու սովորության համաձայն ես հակառակվում թե իսկապես այդպես ես մտծում։
Գրված է. «Աստված լույս է և նրա մեջ բնավ խավար չկա...»
«Ամեն բան անով եղավ և առանց նրա բան չեղավ...»
Հետևություն. երբ լույսը կար խավար չկար։
Աստված ինչ որ ստեղծեց բարի էր և նա չի ստեղծել խավարը, իսկ որտեղի՞ց առաջացավ խավարը։
Պատասխանը թողնում եմ ձեզ։ Ի՞նչ կլինի մի քիչ էլ մտածեք։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Իսկ քո համար մե՞կ չի:
Լույսն ու խավարը ամենաօգտագործվող տերմիններ են յուրաքանչյուր կրոնական կամ փիլիսոփայական համակարգում: Լույսն ու սպիտակը ասոցացվում են բարու հետ, սևն ու խավարը չարի հետ: Ավելի նուրբ փիլիսոփայական կամ կրոնական համակարգերը լույսն ու խավարը ասոցացնում են կարոգ ու կանոնի ու քաոսի հետ: Փաստորեն խավարն ու լույսը կրոնում ունեմ հստակ էթիկական հատկանիշներ:
Մի կողմ դնենք խավարի ու լույսի ֆիզիիկական հատկանիշները, քանի որ հիմա տեսւթյուններ կան որոնք նույն ֆիզիկական հատկանիշներ են տալիս խավարին, ինչ տրադիցիոն տրվում է լույսին: Ես ֆիզիկայից քիչ բան եմ հասկանում, բայց սև խոռոչների տեսությունը, խավարի տեսությունը, հակամատերիայի տեսությունը, դրանք խավարի ֆիզիկական հատկանիշները ուսումնասիրում են այնպես ինչպես լույսինը:
Ասածս ինչ է, որ Աստավծ չստեղծեց խավարը, բայց առանձնացրեց լուսյը խավարից: Ու դրանք Աստվածաշնչի առաջին տողերն են: Ու Աստված, լույսի ու խավարի էթիկական ընկալման տեսանկյունից, բարին առանձնացրեց չարից, ու մեզ տվեց բարին: Ու քանի որ մենք ընկալում ենք միայն Աստվածային բարին, ապա չենք կարող ասել, որ Աստված ստեղծեց նաև չարը, կամ խավարը, կամ քաոսը: Մենք ընդունում ենք որ այն կար:
Ավելացվել է 2 րոպե անց
Լավ բացատրություն էր:
Ամեն դեպքում, դու չես հայտնվում նոր տեղում, դու նույն տեղում ես, բայց լրիվ ուրիշ պայմաններում: Ինչ է լինում քո հետ, երբ լույսն անջատում են: Դու վախենում ես: Վախն էլ խավարի հետ ասոցացվող հասկացություններից մեկն է: Մենք չենք ընդունում խավարի գոյությունը քանի որ վախենում ենք խավարից: Ու ճիշտ ենք անում:
Ավելացվել է 4 րոպե անց
Սև խոռոչները:
Իսկ աշխարհն ինվերսելու կարիք չկա: Ասում են, որ ինվերս աշխարհը գոյություն ունի: Ամեն ատերիա ունի իր հակամատերիան: Նայի, ուստա, ասում եմ, ասում են: Եսի՞մ, կարող ա խաբում են:![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.07.2008, 15:46: Պատճառ: Գրառման ավելացում
Սև խոռոչները կամ տեզերքի այլ մութ զոնաները պարզապես լույսի կլանիչներ են, եթե լույսը առհասարակ չլինի, դու սև խոռոչները չես տեսնի ախպերս։ Այսինքն խավարի գիտակցումը կամ դետեկտումը միևնույն է կախված է լույսի գոյությունից։ Հակամատերիա գոյություն ունի, բայց խավարոտ վայրերը պարդադիր չի որ լցված լինեն հակամատերիայով, պարզապես կա նաև տարբերակ որ այնտեղ բացակայում է լույսը։ Սկզբունքորեն փիլիսոփայական տեսանկյունից հնարավոր է որ գոյություն ունեն նաև հակաֆոտոններ, որոնք անկախ ամեն ինչից խավարն են, որ կան ու որոնք չեզոքացնում են ֆոտոնները ու ծառայում են չարին։Բայց սուբստանցի տրանսցենդենտ աբստրակցիայի ափրոկսիմացիոն անալիզից բխում է, որ խավարը ասոցիացվում է դատարկության կամ չգոյության հետ
(
)
Si vis pacem, para bellum
Մի կենտրոնացի գիտական բացատրությունների վրա, գիտությունը բացատրում է այնպես ինչպես ընկալում է, Աստված ասում է այնպես ինչպես կա։
Իսկ եթե դու հակված ես գիտության կողմը անկեղծ ասեմ միշտ մի ինչ–որ սխալի կհանդիպես։ պատճառն այն է, որ գիտությունը սծալի գործակից է դնում որը թվում է թե աննշան է, սակայն հերիք է մի քանի պարապետր փոխես կստացվի այնքան զգալի որ արդյունքը իրականության հետ որ մի կապ չի ունենա։
Պարզ օրինակ է Նյուտոնյան մեխանիկան, որը մի քանի դար շարունակ գլխավորում էր ողջ գիտությունը և բոլոր երևույթները բացատրվում էին նրանով։
Կրկնում եմ, Աստված հավիտենական է, իսկ խավարը սկսել է գոյություն ունենալ ինչ–որ ժամանակից։ Որտեղի՞ց առաջացավ այն։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
լույսը խավարի բացակայությունը չէ, խավարն է լույսի բացակայությունը: Ու սա փոխադարձ ճշմարիտ չէորն ի դեպ լրիվ փոխում է իրերի դրությունը
Խավար /լինի հոգեբանական, թե մատերիալիստական/ գոյություն չունի. այն լույսի՝ այսինքն գոյի բացակայությունն է, այսինքն չգոյը, այն է ՝ գոյություն չունի:
Երբ լույսն անջատում ես, չես հայտնվում ինչ-որ նոր տեղ, որի անունն է խավար, այլ պարզապես լույս չկա, բացակա է, բայց դու նույն տեղում ես![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ