User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Էջ 8 76-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011121858 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

  1. #106
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մի իրեն աթեիստ հռչակած մարդ լսումա որ հեռավոր մի գյուղում ապրումա մի շատ «իմաստուն» մարդ որը նույն պես աթեիստա ու որոշումա ամպայման գտնի այդ ծերունուն, որպեսզի իր ընտրած թեզի մեջ ավելի հաստատվի: Տարիներով մանա գալիս այդ «իմաստուն» ծերունուն և երկար փնտրտուքից հետո մի կերպ գտնումա: Մտնումա այդ հռչակավոր աթեիստի տուն և ասումա որ երկար տարիներ եմ փնտրում քեզ ու ես նույն պես աթեիստ եմ ուզում եմ քեզանից ավելի խորիմաստ ու հաստատուն խոսքեր սովորեմ, որպեսզի ավելի հեշտ լինի առաջ շարժվելը այս մեր ընդհանուր գաղափարներում: Այդ հռչակավոր աթեիստը սիրով ընդունումա երիտասարդին և հարցնումա Աստվածաշունչը կարդացել է՞ս, ասումա ոչ, իսկ Ղուրանը կարդացել է՞ս, ասումա ոչ ու դարձիալ մի քանի կրոնական գրքերի անուններա տալիս ու միշտ պատասխանը լինումա ոչ: Այդ ժամանակ «իմաստուն աթեիստը» երիտասարդին ասումա դուրս արի իմ տնից դու ընդհամենը շարքային մերժող էս, ինչպե՞ս կարելիյա մերժել մի բան, որից դու ընդհանրապես տեղյակ չես, նախ ուսումնասիրի հետո եթե կգտնես առարկություն նոր առարկիր:
    Ու իմիջիայլոց ասեմ որ ամենաուժեղ հավատացիալները դրանք աթեիստներն են պատկերացնում եք մարդ ինչպիսի հավատք պիտի ունենա որ հավատա թե իբր մարդը կապիկիցա առաջացել, պատկերացրեք այդպիսի անհեթեթությանը հավատալու համար ինչպիսի ուժեղ հավատք պիտի մարդ ունենա:

    Մի առակ էլ պատմեմ: Մի աթեիստ ձորի բերանով քայլելուց ոտքը սայթաքումա քիչա մնում ընկնի ձորը, բայց այդ պահին հասցնումա ծառի ճյուղից բռնվի ու այդպես կախված վիճակում դիմումա Աստծուն, ասումա Աստված ջան ես քեզ այսքան ժամանակ չեմ հավատացել, այ եթե դու հիմա ինձ փրկես ես չմեռնեմ խոստանում եմ որ էլ չեմ մերժի քեզ այլ կհավատամ: Այդ պահին բարձր ձայնա լսում, Աստված ասումա չես հավատա եթե անգամ ես քեզ փրկեմ: Այս աթեիստը ավելի ոգևորված ասումա կհավատամ հիմա արդեն կհավատամ, որովհետև լսեցի քո ձայնը, Աստված ասումա միևնույննա դու լսեցիր իմ ձայնը, բայց դարձիալ չես հավատա: Աթեիստը սկսումա խնդրել պաղատել որ Աստված օգնի իրան, որ կենդանի մնա, այդ պահին Աստված ասումա լավ ծառի ճյուղը բաց թող ես քեզ դարձիալ կյանք կպարգևեմ, իսկ աթեիստը պատասխանումա ո՞նց ճյուղը բաց թող, կարողա գիտես ես հիմար եմ:
    Իսկ Պողոս Առաքիայը ասում էր որ, հավատքը ամեն մեկի բան չի:
    Չնեղանաք աթեիստներ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.07.2010), VisTolog (29.12.2010)

  3. #107
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Սելավի
    Շարքային մերժող եմ: 2 առակատիպ պատմվածքներին էլ լիքը բան ունեմ ավելացնելու:

    Ուրեմնս՝ եթե գտնենք՝ սովորական ճաշատեսակներով սնվող մարդ, նրան տանք մեկ կիլո որդ ու ապացուցենք, որ նրանք բացի օգուտից ոչ մի վնաս չեն պատճառում մարդուն նաև այն, որ այդ որդերով են սնվում մոտ 50 միլիոն մարդ: Այդ մարդը կհրաժարվի, առանձ նրանք համտես անելու: Այդ իմաստունը նույնպես կզայրանար նրա վրա ասելուվ՝ ինչպե՞ս կարելիյա մերժել մի բան, որը դու ընդհանրապես չես փորձել, նախ կեր հետո եթե կգտնես որ համով չէր նոր մի կեր:

    Երկրորդի համար էլ ասեմ՝ շատ քիչ հավատացյալ բաց կթողներ ձեռքերն, այդ պահին էլ ուր մնաց աթեիստը էտ անի, չնայած ես կանեի:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Աթեիստներն էլ հավատք ունեն, ինչպես մւսուլմանները, ինչպես բուդդայականները: Ինչի չեք հարգում նրանց:
    Վերջին խմբագրող՝ WArmanW: 20.05.2008, 12:04: Պատճառ: Գրառման ավելացում
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (29.12.2010)

  5. #108
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Սելավի

    Առակներիդ մեջ իմաստ կար, անկասկած; Բայց դե ամեն-ինչ ինչը փայլում է, ոսկի չէ:

    Նախ ասեմ, որ ես փոքրուց կարդացել եմ Աստվածաշունչը, հին կտակարանն էլ, նորն էլ:
    Էնպես, որ ես հաստատ "շարքային մերժող"-ների շարքից չեմ:
    Երկրորդ, ես քվեարկել եմ "Այո" տարբերակին, այսինքն գտնում եմ, որ "Այո"-Աստված գոյություն ունի:

    Եթե ուշադիր չես եղել, ապա ես իմ նախանցած գրառման մեջ բացատրել եմ, թե կոնկրետ ինչի հետ համաձայն չեմ, և ինչի հետ եմ համաձայն:

    Էդ "Աթեիստ" բառը մարդիկ շատ են սիրում օգտագործել, բայց մի մասը դրա տակ մի բան է հասկանում, մյուս մասը` մեկ այլ բան: Բացատրեմ`

    Եթե խոսք է գնում էն մասին, որ մարդու կերպարանքով մի ամենակարող էակ գոյություն ունի, որը ամենազոր է և որի կամքով է ամեն ինչ տեղի ունենում այս աշխարհում, ապա ես Աթեիստ եմ:
    Բայց էն, որ ես գտնում եմ, որ քրիստոնեական, մուսուլմանական, բուդայական և այլ պատկերացումները Աստծո մասին սխալ են, կամ ես կասեի "թերի" են, ամենևին էլ չի նշանակում, որ Աստված գոյություն չունի; Ու ես գտնում եմ, որ Աստված գոյություն ունի: Ուղղակի պետք չի ամեն-ինչ պատկերացնել այդքան պրիմիտիվ:

    Հ.Գ. Կներեք եթե մի փոքր կոշտ արտահայտվեցի:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #109
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Իսկապես կա Աստված ու հավատալ նրան պետք է, սակայն պարտադրել դիմացինին պետք չի։ Իսկ եթե հավտում եք ու Աստվածաշունչ եք կարդում, ապա միայն Առաքելական եկեղեցուն հավատացեք ու ընդունեք, քանի որ մենք համոզված կարող ենք ասել, որ դա ճշմարիտ հավատ է։ Իսկ այ աղանդները, որքան էլ մոտ լինեն սուրբ գրքին միևնույն է շփոթության մեջ են գցում մարդկանց։
    Ես սա ասում եմ սեփական փորձից ելնելով ։ Եթե ինձ հետ խոսեիք 2 օր առաջ կտեսնեիք, թե ինչ շփոթված էի ու ինչ անելանելի էր թվում իրավիճակը ինձ իսկ դրա միակ պատճառը այն էր, որ ես փորձել էի ոչ Առաքելական եկեղեցու հետնորդների հետ քննարկել Աստվածաշունչը ու "այնպես էի քարկոծվել, որ մինչև հիմա մարմինս ցավում է "։
    Իսկ իրականում լավագույն տարբերակը Աստվածաշունչը սեփական խելքով մեկնաբանելն է որովհետև այնտեղ գրված ամեն խոսք կարելի է բացատրել մի քանի ձևով ու նա, ով ձեզ /էս դեպքում ինձ/ կբացատրի այն, կարող է ասել իր ընկալմամբ, իսկ իրականում ամեն մեկս ունենք ընկալելու ու մի քանի տարբերակերց ընտրելու մեր իրվաունքն ու խելքը երևի ։ Դե իզուր չէ, որ մարդը միակ բանական էակն է երկրի վրա

    Հ.Գ. Խնդրում եմ գրառումս օֆթոպ չհամարեք ու չջնջեք, շատ կարևոր եմ համարում

  7. #110
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե հավտում եք ու Աստվածաշունչ եք կարդում, ապա միայն Առաքելական եկեղեցուն հավատացեք ու ընդունեք, քանի որ մենք համոզված կարող ենք ասել, որ դա ճշմարիտ հավատ է։
    Ես գտնում եմ, որ ամեն մի աղանդ, որ գործում է մեր երկրում ունի նպատակ թուլացնելու և պառակտելու այն` հանձինս Եհովայի Վկաների:

    Դրա համար էլ կարծում եմ, որ հայը եթե անգամ չի ընդունում և դեմ է մեր դավանած կրոնին, ապա այլ որևէ կրոնի կամ աղանդին դիմել պետք չէ:

    Լեզուն և Կրոնը մեզ կապող ամենաուժեղ օղակներն են:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  8. #111
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում WArmanW-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի
    Շարքային մերժող եմ: 2 առակատիպ պատմվածքներին էլ լիքը բան ունեմ ավելացնելու:

    Ուրեմնս՝ եթե գտնենք՝ սովորական ճաշատեսակներով սնվող մարդ, նրան տանք մեկ կիլո որդ ու ապացուցենք, որ նրանք բացի օգուտից ոչ մի վնաս չեն պատճառում մարդուն նաև այն, որ այդ որդերով են սնվում մոտ 50 միլիոն մարդ: Այդ մարդը կհրաժարվի, առանձ նրանք համտես անելու: Այդ իմաստունը նույնպես կզայրանար նրա վրա ասելուվ՝ ինչպե՞ս կարելիյա մերժել մի բան, որը դու ընդհանրապես չես փորձել, նախ կեր հետո եթե կգտնես որ համով չէր նոր մի կեր:

    Երկրորդի համար էլ ասեմ՝ շատ քիչ հավատացյալ բաց կթողներ ձեռքերն, այդ պահին էլ ուր մնաց աթեիստը էտ անի, չնայած ես կանեի:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Աթեիստներն էլ հավատք ունեն, ինչպես մւսուլմանները, ինչպես բուդդայականները: Ինչի չեք հարգում նրանց:
    Սկսեմ վերջից : Սիրելի ՄԱՐԴ արարած, ես ոչ թե մենակ հարգում եմ, այլ նաև սիրում եմ քեզ, դեռ ավելին ես քեզ անչափ մեծ սեր եմ պարտք: Խնդրում եմ հետագայում գրառումներս կարդալուց չկարծես թե դադարել եմ քեզ սիրելուց, մենք նույն միս ու արյունը ունենք ու ես պարտավոր եմ քեզ սիրելու, պաշտպանելու, մեծացնելու թեկուզ իմ իջնելու հաշվին, թեկուզ իմ անպաշտպան լինելու հաշվին, որովհետև ես և դու նույն օրենքների տակ ենք նույն խաչով ենք խաչված էս ժամանակավոր կյանքում, դու ավելի լավն էս քան կարծում էս, դու քո կյանքով կերտում էս մեր երկիր մոլորակի պատմությանը, քեզ հասանելիք դերով, ինչպես նաև օգնում էս շատ շատերին քո դիպվածքներով:
    Հիմա փորձեմ մտերմիկ զրույցի բռնվեմ քեզ հետ: Սիրելի ՄԱՐԴ՝ եթե դու իմանաիր թե որքան օգտակար է այդ քո նշած «որդերը» քո տկարությանը, (միտքը փոխաբերականա) դու ոչ թե մենակ կուտեիր այլ նաև գրպաններտ լցրած տուն կտանեիր, որ էլ երբեք չտկարանաիր( այստեղ տկարությունը ես ինիկատի ունեմ հիվանդությունները) բայց ավաղ դեռ չես գիտակցում տկարությունդ «կներես»: Ուզում եմ մտերմաբար խորհուրդ տալ, մի շտապիր մերժես, շտապիր սովորես: Եթե դու պրպտես քո մեջ, հաստատ կգտնես այնպիսի բան որ սրանից 4- տարի առաջ մերժել էս, բայց հիմա այդ նույն բանը չես մերժում, իմացի՝ ինչը հիմա էս մերժում, կանցնեն տարիներ այլևս չես մերժի, այնպես որ խորագետ եղիր որ հետո քիչ առիթներ ունենաս ինքտ քեզ հիմար ասելու, ինչպես աշխարահռչակ ֆիզիկոս մեծ աթեիստ Վլադիմիր Եֆրիմովը, որը երբ տեսավ կատարելությունը հասկացավ իր ունայնությունը, Իսկ գիտականորեն՝ երբ հռչակավոր մաթեմաթիկոս Իվան Պանինը Աստվածաշունչը տեղադրեց թվային արժեքների մեջ արդյունքը ցնցեց ողջ աշխարհը, ահա այսպես էլ տեսականորեն և մարդկայնորեն ապացուցվեց Աստվածաշնչի կատարելությունը: Ես քեզ չեմ ասի թե ինչ արդյունքներ եղան, կամ ինչ տեսավ Եֆրիմովը, ինքտ գտիր եթե իրոք հետաքրքրված էս:
    Այժմ ուզում եմ մի առակ էլ պատմեմ քեզ իմ սիրելի բարեկամ՝ փորձիր, ջանք արա խորապես հասկանաս իմաստը:
    Ճանապարհին մի իմաստուն մարդու են մոտենում մի խումբ երիտասարդներ ու սկսում են հարցեր տալ: Ծերունին պատասխանումա, բայց երիտասարդները միշտ ծերունու պատասխանին լիքը ավելացնելու բաներ են ունենում, ու միշտ ուզում են ցույց տան որ իրենք ավելի խելացի են, ավելի առաջադեմ մտքեր ունեն, ուզում են ցույց տան որ իրենք ավելի ժամանակակից են, ուզում են ցույց տան իրենց առավելությունը ծերունու նկատմամբ ու այդպես սկսում են մերժել ծերունու բոլոր պատասխանները: Ծերունին 3 լիտրանոց ապակե տարայա վերցնում, մեջը՝ մինչև բերանը խոշոր քարերա լցնում ու հարցնումա երիտասարդներին -ի՞նչ կասեք այս ապակե տարրան լիքնա՞, բոլորը միաբերան ասում են այո, այդ պահին գրպանից հանումա մի բուռ գարոխ և լցնումա քարերի վրա, երբ շարժումա այդ տարրան, գարոխները գլորվելով տեղավորվում են քարերի արանքում, նորից հարցնումա ի՞նչ կասեք այս տարրան լիքնա՞, նորից բոլորը ասում են այո: Ծերունին գետնից ավազա վերցնում ու լցնումա տարրայի մեջ, բնականաբար ավազը հոսելով լրացնումա մնացած բաց տեղերը, ու դարձիալ հարցնումա, ի՞նչ կասեք տարրան լիքնա՞ ու ավելի սակավ այոներա լսվում, ու այդ պահին ծերունին 2 բաժակ ջուրա լցնում տարայի մեջ:
    Սիրելի մարդ արարած ինձ թվումա դու հասկացար առակի ընդհանուր միտքը, բայց ես քեզ չեմ ասի թե քարերը, գարոխը, ավազը և ջուրը ինչ իմաստ էին խորհրդանշում, փորձիր ինքնուրույն գտնես: Հավատա երբ գտնես շատ կուրախանաս:
    Հետո մի բան էլ ավելացնեմ իմ սիրելի բարեկամ ես հասկանում եմ որ Աստվածաշունչը հզոր կերակուրա որ շատ ժամանակ երբ ուղեղը չի հասկանում մտքերը սկսումա մերժել, սկսումա հակախոսել ու մտնումա հակասության մեջ այն բանի հետ ինչը ինքը չի տեսել, չի պատկերացնում: Իմ լավ բարեկամ ես քեզ խորհուրդ կտամ կարդաս Ռայմոնդ Մոուդի «կյանք կյանքից հետո » գիրքը այնտեղի շատ հերոսներ դեռ մինչև այսօր ապրում են, հավատա երբ կարդաս այդ գիրքը ինքդ ես ուզելու ամպայման կարդաս Աստվածաշունչը:
    Առայժմ այսքանը, միայն ավելացնեմ որ ես հաճախ եմ մտնում ֆորում, բայց ժամանակի սակավության պատճառով միշտ չի որ գրառում եմ անում եթե հանկարծ ուշ կպատասխանեմ գրառմանտ՝ նախապես ներողություն եմ խնդրում:

    Հ.Գ. Հավատը «երկնային բաների» շարժիչ ուժնա, արյունը
    Հավատը նմանա լույսի, որ մինչև չվառես մութ սենյակում, չես կարող
    տեսնել այնտեղ դասավորված իրերը, ուրեմ և չես կարող իմանալ որ
    դրանք գոյություն ունեն: Հավատը գիտակցության շնչառություննա առանց օդի:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  9. #112
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Anush17-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո հավատում եմ:Հավատքնա որ օգնումա մարդկանց ապրել:Առանց հավատի կյանքը կկորցնի իր իմաստը(սա իմ կարծիքն է):
    Հարգելի Անուշ, առանց հավատքի ոչ թե կյանքը կորցնում է իր իմաստը, այլ կյանքը բովանդազրկվում է եւ դժվարանում, նաեւ մեծանում է հավանակությունը՝ հայտնվելու սատանայի ճիրաններում:

  10. #113
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Ծերունին 3 լիտրանոց ապակե տարայա վերցնում, մեջը՝ մինչև բերանը խոշոր քարերա լցնում ու հարցնումա երիտասարդներին -ի՞նչ կասեք այս ապակե տարրան լիքնա՞, բոլորը միաբերան ասում են այո, այդ պահին գրպանից հանումա մի բուռ գարոխ և լցնումա քարերի վրա, երբ շարժումա այդ տարրան, գարոխները գլորվելով տեղավորվում են քարերի արանքում, նորից հարցնումա ի՞նչ կասեք այս տարրան լիքնա՞, նորից բոլորը ասում են այո: Ծերունին գետնից ավազա վերցնում ու լցնումա տարրայի մեջ, բնականաբար ավազը հոսելով լրացնումա մնացած բաց տեղերը, ու դարձիալ հարցնումա, ի՞նչ կասեք տարրան լիքնա՞ ու ավելի սակավ այոներա լսվում, ու այդ պահին ծերունին 2 բաժակ ջուրա լցնում տարայի մեջ:
    Սիրելի մարդ արարած ինձ թվումա դու հասկացար առակի ընդհանուր միտքը, բայց ես քեզ չեմ ասի թե քարերը, գարոխը, ավազը և ջուրը ինչ իմաստ էին խորհրդանշում, փորձիր ինքնուրույն գտնես: Հավատա երբ գտնես շատ կուրախանաս:
    Կներեք, թեմայից դուրս մի տարբերակ տամ, թե ինչ են խորհրդանշում

    Քարերը՝ դրանք այն խոշոր խնդիրներն են, որոնք լցնում են մեր կյանքը: Ու թվում ա թե էլ տեղ չկա ուրիշ բաների: Բայց պարզվում ա դեռ մի բուռ գառոխ էլ տեղ կանի, նշանակում ա կարանք մեկ-մեկ ասենք սպորտով զբաղվենք : Ու թվում ա թե վսյո, էլ տեղ չկա: Բայց, որ ավազն էլ ա լցնում, ուրեմն մեկ-մեկ կարելի ա գիրք-միրք էլ կարդալ ասենք: Ու երբ որ թվում ա թե ժամանակի տեսակետից էդ սահմանն ա, պարզվում ա դեռ չէ, դեռ երկու բաժակ ջուր էլ տեղ կանի: Էդ էլ գիտե՞ք որն ա. որ կարելի ա ընկերոջ հետ մի երկու բաժակ գարեջուր խմելու ժամանակ էլ գտնել

  11. #114
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Իմ կարծիքով լավ մարդ լինելու, բարեպաշտ ու առաքինի կյանքով ապրելու, դիմացինին հարգելու, կարեկից ու սրտացավ լինելու, սիրելու և այլնի համար մարդուն կրոնով սահմանափակելը սխալ ա:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  12. #115
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Արաաա՜, ընկել եք դեսից-դենից իրար ապացուցում եք աստված կա, թե չկա։ Կարդացեք Ռեմարկի «Սև օբելիսկը» ,և ամեն մեկի համար այս խուճուճ հարցը իր տեղը կընկընի։
    Իսկ այս թեմայի քննարկումները հիշեցնում են այդ գրքի հերոսի բանավեճերը կրոնավորի հետ՝հոգեբուժարանում։


    Հ.Գ. Իսկ ո՞վ է հավատում սուրբ կույս Մարիամի անմեղսակից հղիությանը։ Ընդ որում միտքը իմը չէ։ Բոլոր պրիտենզիաները Երոսլավ Հաշեկին։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 07.06.2008, 21:51:

  13. #116
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Իսկ ո՞վ է հավատում սուրբ կույս Մարիամի անմեղսակից հղիությանը։ Ընդ որում միտքը իմը չէ։ Բոլոր պրիտենզիաները Երոսլավ Հաշեկին։ [/SIZE]
    Էտ սմայլիկը ամենևին տեղին չի,եթե չես հավատում քո գործնա,բայց դե հեգնանքով պետք չի վերաբերվել:

  14. #117
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հիմի ամեն մեկդ Freddie-ին բացասակաn վարկ եք տվել չէ՞
    Ես էլ, կամաց-կամաց սկսում եմ չհավատալ, որովհետև ունեմ անհիմն հիմնավորումներ, որոնք հնարավոր չի ապացուցել:


  15. #118
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Չեմ կարծում որ ինչ-որ մեկը բացասական վարկանիշ տված կլինի այդ անդամին:
    Պարզապես բաներ կա որ պիտի զգույշ լինես: Մարդիկ կարծում են թե իրանք ամեն ինչ գիտեն: Օրինակ ինձ չի հանդիպել գոնե մի մարդ որ իրա խելքից գոհ չլինի, համատարած բոլորն էլ իրանց խելքից գոհ են, «բացառություններ կան»:
    Բայց արի ու տես որ գրեթե բոլորն էլ իրենց վիճակից դժգոհ են, ի՞նչ էք կարծում դա իրանց խելքը չի՞ իրանց այդ վիճակի մեջ գցել:
    Շատերը այսօր չեն ուզում լսել Աստծու ձայնը, նրանք ուրիշ ձայներ են լսում, չեն էլ ուզում փորձ անեն գոնե: Մարդկության միտքը միայն փողի, հարստության, շքեղության, սեքսի ձայնի վրայա: Մեծամասնությունը մենակ կենտրոնացելա դրանց վրա:
    Մի առակ եմ ուզում պատմել, լավ կլինի որ օգտակար բան մեջից սովորեք:

    Երկու մարդ կեսօրին զբոսնում են մի մարդաշատ քաղաքում, ամեն ուր ձայներա, մեքենաների ձայները, անցորդների բարձր ու զիլ կչկչոցները, ինքնաթիռի ձայները ու հանկարծ նրանցից մեկը ասումա հլը լսի ինչ պարզ լսվումա ծղրիդի ձայնը, միուս ընկերը ասումա էս ժխորի մեջ որտեղի՞ց ծղրիդի ձայն լսեցիր, ընկերը ասումա արի քեզ տանեմ այդ ձայնի վրա և ցույց տամ ծղրիդին, մոտ 20 մետր քայլելուց հետո մոտենում են մի ծառի, զգուշորեն ճյուղը քաշելով
    ցույցա տալիս ծղրիդին, ու ընկերոջը բացատրումա որ ինչի վրա կենտրոնացած ուշադրություն էս դարձնում դրա ձայնն էլ լսում էս, ընկերը ծիծաղումա ու լուրջ չի ընդունում: Էս ընկերը ասումա լավ մի հատ մետաղադրամ տուր, վերցնելով այդ մետաղադրամը Գցումա մայթին, այդ պահին բոլոր անցորդները գլուխները թեքում են դեպի այդ ձայնի կողմը և ձեռքները տանում են գրպանները, որպեսզի ստուգեն հո իրենց մետաղադրամը չնկա՞վ, ընկերը ասումա այ տեսնում ես այս մարդիք կենտրոնացած են միայն փողի վրա ու շատ լավ զանազանում են մետաղադրամի ձայնը մնացած բոլոր ձայներից:
    Այսպես էլ կյանքնա, եթե մարդը ուզենա կարող է լսել իր ինտուիցիաին, իր ներքին ձայնին, ինչպես նաև Արարչի ձայնին:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  16. #119
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Առակդ իսկականից շատ խորիմաստ ու հետաքրքիր էր:

  17. #120
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ սմայլիկը ամենևին տեղին չի,եթե չես հավատում քո գործնա,բայց դե հեգնանքով պետք չի վերաբերվել:
    Ինձ թվում էր սա ազատ ֆորում է։ Համ էլ ասեցի չէ՝ բոլոր բողոքները Ե. Հաշեկին։ Սմայլիկին էլ ձեռքս ինքնաբերաբար գնաց։
    Ա. Մորուա. «Երբեք թույլ մի տվեք, որ սևեռուն գաղափարը համակի ձեզ։ Այն ձեզ խելագարության կհասցնի»։


    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում որ ինչ-որ մեկը բացասական վարկանիշ տված կլինի այդ անդամին:
    Պարզապես բաներ կա որ պիտի զգույշ լինես: Մարդիկ կարծում են թե իրանք ամեն ինչ գիտեն: Օրինակ ինձ չի հանդիպել գոնե մի մարդ որ իրա խելքից գոհ չլինի, համատարած բոլորն էլ իրանց խելքից գոհ են, «բացառություններ կան»:
    Բայց արի ու տես որ գրեթե բոլորն էլ իրենց վիճակից դժգոհ են, ի՞նչ էք կարծում դա իրանց խելքը չի՞ իրանց այդ վիճակի մեջ գցել:
    Ֆրանսիական գրականությունից եք օգտվում։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 09.06.2008, 20:10: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 8 76-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011121858 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •