Սկսեմ վերջից : Սիրելի ՄԱՐԴ արարած, ես ոչ թե մենակ հարգում եմ, այլ նաև սիրում եմ քեզ, դեռ ավելին ես քեզ անչափ մեծ սեր եմ պարտք: Խնդրում եմ հետագայում գրառումներս կարդալուց չկարծես թե դադարել եմ քեզ սիրելուց, մենք նույն միս ու արյունը ունենք ու ես պարտավոր եմ քեզ սիրելու, պաշտպանելու, մեծացնելու թեկուզ իմ իջնելու հաշվին, թեկուզ իմ անպաշտպան լինելու հաշվին, որովհետև ես և դու նույն օրենքների տակ ենք նույն խաչով ենք խաչված էս ժամանակավոր կյանքում, դու ավելի լավն էս քան կարծում էս, դու քո կյանքով կերտում էս մեր երկիր մոլորակի պատմությանը, քեզ հասանելիք դերով, ինչպես նաև օգնում էս շատ շատերին քո դիպվածքներով:
Հիմա փորձեմ մտերմիկ զրույցի բռնվեմ քեզ հետ: Սիրելի ՄԱՐԴ՝ եթե դու իմանաիր թե որքան օգտակար է այդ քո նշած «որդերը» քո տկարությանը, (միտքը փոխաբերականա) դու ոչ թե մենակ կուտեիր այլ նաև գրպաններտ լցրած տուն կտանեիր, որ էլ երբեք չտկարանաիր( այստեղ տկարությունը ես ինիկատի ունեմ հիվանդությունները) բայց ավաղ դեռ չես գիտակցում տկարությունդ «կներես»: Ուզում եմ մտերմաբար խորհուրդ տալ, մի շտապիր մերժես, շտապիր սովորես: Եթե դու պրպտես քո մեջ, հաստատ կգտնես այնպիսի բան որ սրանից 4- տարի առաջ մերժել էս, բայց հիմա այդ նույն բանը չես մերժում, իմացի՝ ինչը հիմա էս մերժում, կանցնեն տարիներ այլևս չես մերժի, այնպես որ խորագետ եղիր որ հետո քիչ առիթներ ունենաս ինքտ քեզ հիմար ասելու, ինչպես աշխարահռչակ ֆիզիկոս մեծ աթեիստ Վլադիմիր Եֆրիմովը, որը երբ տեսավ կատարելությունը հասկացավ իր ունայնությունը, Իսկ գիտականորեն՝ երբ հռչակավոր մաթեմաթիկոս Իվան Պանինը Աստվածաշունչը տեղադրեց թվային արժեքների մեջ արդյունքը ցնցեց ողջ աշխարհը, ահա այսպես էլ տեսականորեն և մարդկայնորեն ապացուցվեց Աստվածաշնչի կատարելությունը: Ես քեզ չեմ ասի թե ինչ արդյունքներ եղան, կամ ինչ տեսավ Եֆրիմովը, ինքտ գտիր եթե իրոք հետաքրքրված էս:
Այժմ ուզում եմ մի առակ էլ պատմեմ քեզ իմ սիրելի բարեկամ՝ փորձիր, ջանք արա խորապես հասկանաս իմաստը:
Ճանապարհին մի իմաստուն մարդու են մոտենում մի խումբ երիտասարդներ ու սկսում են հարցեր տալ: Ծերունին պատասխանումա, բայց երիտասարդները միշտ ծերունու պատասխանին լիքը ավելացնելու բաներ են ունենում, ու միշտ ուզում են ցույց տան որ իրենք ավելի խելացի են, ավելի առաջադեմ մտքեր ունեն, ուզում են ցույց տան որ իրենք ավելի ժամանակակից են, ուզում են ցույց տան իրենց առավելությունը ծերունու նկատմամբ ու այդպես սկսում են մերժել ծերունու բոլոր պատասխանները: Ծերունին 3 լիտրանոց ապակե տարայա վերցնում, մեջը՝ մինչև բերանը խոշոր քարերա լցնում ու հարցնումա երիտասարդներին -ի՞նչ կասեք այս ապակե տարրան լիքնա՞, բոլորը միաբերան ասում են այո, այդ պահին գրպանից հանումա մի բուռ գարոխ և լցնումա քարերի վրա, երբ շարժումա այդ տարրան, գարոխները գլորվելով տեղավորվում են քարերի արանքում, նորից հարցնումա ի՞նչ կասեք այս տարրան լիքնա՞, նորից բոլորը ասում են այո: Ծերունին գետնից ավազա վերցնում ու լցնումա տարրայի մեջ, բնականաբար ավազը հոսելով լրացնումա մնացած բաց տեղերը, ու դարձիալ հարցնումա, ի՞նչ կասեք տարրան լիքնա՞ ու ավելի սակավ այոներա լսվում, ու այդ պահին ծերունին 2 բաժակ ջուրա լցնում տարայի մեջ:
Սիրելի մարդ արարած ինձ թվումա դու հասկացար առակի ընդհանուր միտքը, բայց ես քեզ չեմ ասի թե քարերը, գարոխը, ավազը և ջուրը ինչ իմաստ էին խորհրդանշում, փորձիր ինքնուրույն գտնես: Հավատա երբ գտնես շատ կուրախանաս:
Հետո մի բան էլ ավելացնեմ իմ սիրելի բարեկամ ես հասկանում եմ որ Աստվածաշունչը հզոր կերակուրա որ շատ ժամանակ երբ ուղեղը չի հասկանում մտքերը սկսումա մերժել, սկսումա հակախոսել ու մտնումա հակասության մեջ այն բանի հետ ինչը ինքը չի տեսել, չի պատկերացնում: Իմ լավ բարեկամ ես քեզ խորհուրդ կտամ կարդաս Ռայմոնդ Մոուդի «կյանք կյանքից հետո » գիրքը այնտեղի շատ հերոսներ դեռ մինչև այսօր ապրում են, հավատա երբ կարդաս այդ գիրքը ինքդ ես ուզելու ամպայման կարդաս Աստվածաշունչը:
Առայժմ այսքանը, միայն ավելացնեմ որ ես հաճախ եմ մտնում ֆորում, բայց ժամանակի սակավության պատճառով միշտ չի որ գրառում եմ անում եթե հանկարծ ուշ կպատասխանեմ գրառմանտ՝ նախապես ներողություն եմ խնդրում:
Հ.Գ. Հավատը «երկնային բաների» շարժիչ ուժնա, արյունը
Հավատը նմանա լույսի, որ մինչև չվառես մութ սենյակում, չես կարող
տեսնել այնտեղ դասավորված իրերը, ուրեմ և չես կարող իմանալ որ
դրանք գոյություն ունեն: Հավատը գիտակցության շնչառություննա առանց օդի:
Էջանիշներ