Սելավի

Առակներիդ մեջ իմաստ կար, անկասկած; Բայց դե ամեն-ինչ ինչը փայլում է, ոսկի չէ:

Նախ ասեմ, որ ես փոքրուց կարդացել եմ Աստվածաշունչը, հին կտակարանն էլ, նորն էլ:
Էնպես, որ ես հաստատ "շարքային մերժող"-ների շարքից չեմ:
Երկրորդ, ես քվեարկել եմ "Այո" տարբերակին, այսինքն գտնում եմ, որ "Այո"-Աստված գոյություն ունի:

Եթե ուշադիր չես եղել, ապա ես իմ նախանցած գրառման մեջ բացատրել եմ, թե կոնկրետ ինչի հետ համաձայն չեմ, և ինչի հետ եմ համաձայն:

Էդ "Աթեիստ" բառը մարդիկ շատ են սիրում օգտագործել, բայց մի մասը դրա տակ մի բան է հասկանում, մյուս մասը` մեկ այլ բան: Բացատրեմ`

Եթե խոսք է գնում էն մասին, որ մարդու կերպարանքով մի ամենակարող էակ գոյություն ունի, որը ամենազոր է և որի կամքով է ամեն ինչ տեղի ունենում այս աշխարհում, ապա ես Աթեիստ եմ:
Բայց էն, որ ես գտնում եմ, որ քրիստոնեական, մուսուլմանական, բուդայական և այլ պատկերացումները Աստծո մասին սխալ են, կամ ես կասեի "թերի" են, ամենևին էլ չի նշանակում, որ Աստված գոյություն չունի; Ու ես գտնում եմ, որ Աստված գոյություն ունի: Ուղղակի պետք չի ամեն-ինչ պատկերացնել այդքան պրիմիտիվ:

Հ.Գ. Կներեք եթե մի փոքր կոշտ արտահայտվեցի: