Նիկից կռահում եմ, որ դուք հոգևորական եք:

Այդ պատճառով էլ վերևում նշել էի`
Կարող եմ ասել, թե եկեղեցականների որ պատկերացումներն եմ համարում սխալ:
Գտնում եմ, որ մարդկանց համոզել, թե իբր ջուրը գինի դարձավ, Հիսուսը քայլեց ջրի վրայով, Մովսես մարգարեն ծովը ճեղքեց երկու մասի և մարդիկ անցան ու նմանատիպ բաներն "սխալ" է: Ես ամենևին էլ չեմ ասում, որ դրանց հավատացողները սխալ են վարվում, իրենց գործն է, ինչի ուզեն կհավատան

, այլ ասում եմ, որ անիմաստ է ու ավելորդություն է:
Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ: Իմ կարծիքով կրոնի մեջ պետք է տեսնել, ոչ թե ինչ-որ իլյուզիաներ, հրաշքներ, ոչ թե պետք է աղոթել Աստծուն, այլ պետք է կրոնից քաղել այն բարիքները, որ նա տալիս է: Ինչ ի նկատի ունեմ? Ի նկատի ունեի "Աստվածաշունչ" կարդալուց ոչ թե պետք է զարմանալ այս կամ այն հրաշքի վրա, այլ ամեն մի պատմվածքից քաղել բարին, մարդկայինը ու ընդհանարապես ամեն մի "խելացի խորհուրդ և միտք":
Իմ կարծիքով եկեղեցու նպատակը պետք է լինի մարդկանց միջև բարին սերմանելը, մարդասիրություն և գթասրտություն քարոզելը: Ավելի շատ ժամանակ ծախսել նման բաների վրա, քան թե զբաղվել Աստվածաշնչի սուրբ տառերը ուսումնասիրելով:
Թերևս այսքանը:
Մեկ անգամ էլ եմ նշում, որ եկեղեցուն վիրավորելու նպատակ չունեի:

Էջանիշներ