Ես չհավատողներից եմ, ու կարգին չհավատող եմ: Հարցեր կա՞:
Ես չհավատողներից եմ, ու կարգին չհավատող եմ: Հարցեր կա՞:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Գրողը տանի, հավատու՞մ եմ ես արդյոք Աստծուն։ Նախ հարցը ճի՞շտ է ձևակեպված, գուցե պիտի լիներ՝ հավատու՞մ եք, որ Աստված գոյություն ունի, հակառակ պարագայում կարելի է կարծել թե «ոչ» պատասխանը նշանակում է թե Աստված կա, բայց ստախոս է (մեղա քեզ, Տեր Աստված)։
Հաճախ այս տրված կյանքը այնքան խեղկատակություն ու ծաղր է թվում, որ կարելի է կասկածել, թե մեզ՝ մարդուկներիս ինչ–որ գերբնական արարած կամ արարածներ փորձարարական նպատակներով ստեղծել ու զվարճանում են, կամ ուսումնասիրում են։ Ու պատկերացրեք մարդիկ չհնարեին կրոն կոչվածը, ինչպիսի սարսափելի մենակության զգացում կտիրեր ամենքիս, այս անծայրածիր տիեզերքում…
Ես հավատում եմ, որ կա բանականություն, ինչ–որ տեղ տիեզերքում… այն դեռ չի մեռել
Սա հոռետեսական ամայացած մտքեր։
Իսկ եթե լուրջ, ապա Աստված հասկացությունը դա նաև կատարելությունն է, պետք է ու անհրաժեշտ է հավատալ, որ գոյություն ունի կատարելություն, կամ այսպես ասենք՝ միշտ կարելի է գտնել եղածից ավելի կատարյալը։ Հակառակ դեպքում ձգտումը կմեռնի մարդկության մեջ ու այս նյութական ողորմելի աշխարհում համատարած կտիրի խավարն ու տգիտությունը, ու այն կարդարացվի։ Այ հիմա հենց այդպես է, ու հավատի պակասն է, որ իրականում այս օրի ենք![]()
Si vis pacem, para bellum
Դե նայած "Աստված" ասելով ինչ ես հասկանում:
Օրինակ ես համաձայն եմ քո ասածի հետ էն իմաստով, որ 21-րդ դարում հավատալ Ադամ-Եվայի, Հիսուսի, ջրի վրով քայլելու, ջուրը գինի սարքելու, Աստվածաշնչի, Ղուրանի կամ ես շատ գիտեմ ինչ-որ մարգարեյի համարում եմ անիմաստ:
Ես ինքս մասնագիտությամբ ֆիզիկոս եմ ու կարելի է ասել չես գտնի տենց ֆիզիկոսի, որ նման ապուշությունների հավատա /հավատացյալներ չնեղանանք/:
Բայց էն, որ մենք ունենք գիտություն, ունենք տիեզերական արբանյակներ, ունենք ռումբեր, ունենք զարգացած էլեկտրականություն, կլոն ենք անում էդ չի նշանակում, թե "Աստված" գոյություն չունի:
Էդ ուղղակի նշանակումա, որ Աստծո մասին եկեղացականների տված պատկերացումներն են սխալ:![]()
ես ել չեմ հավատում։
Հենց դժբախտության ժամանակ ես ինքս ինձ եմ օգնել ու երկնքից ոչ մեկ չի իջել չնայած,որ սպասում էի։
Հնարավորա որ տարիքիս հետ մեկտեղ սկսեմ հավատալ ասենք 60-ից հետո,բայց հիմա ես ինչ տեսնում եմ դրան ել հավատում եմ։
ես ընդհանրապես ուզում եմ դառնալ դիվանագետ,որտեղ զգացմունքներ Չ՛կան։
Ինչ ճիշտ եք համարում,որ մարդիք ընդունելության քնությանը պատրաստվելու փոխարեն գնում են եկեղեցի՞ և հավատում են որ կընդունվեն
Իսկ ես նախընտրում եմ սովորել…ու հույսս չեմ դնում ինչ-որ կասկածելի ուժերի վրա։
նաև իմ կարծիքն է,որ աստված՝ դա մարդկային հոգեբանության, բարդագույն արտահայտումներից մեկն է։
Աստված ստեղծվել է մարդու կ՛ողմից։
Եվ ասեմ մի բան ևս.Հայաստանը սկսեց տապալվել 301 թ.-ից հետո՝ դա հաշվի առեք![]()
Վերջին խմբագրող՝ Armenoid: 19.05.2008, 17:13:
VisTolog (29.12.2010)
Նիկից կռահում եմ, որ դուք հոգևորական եք:
Այդ պատճառով էլ վերևում նշել էի`
Կարող եմ ասել, թե եկեղեցականների որ պատկերացումներն եմ համարում սխալ:
Գտնում եմ, որ մարդկանց համոզել, թե իբր ջուրը գինի դարձավ, Հիսուսը քայլեց ջրի վրայով, Մովսես մարգարեն ծովը ճեղքեց երկու մասի և մարդիկ անցան ու նմանատիպ բաներն "սխալ" է: Ես ամենևին էլ չեմ ասում, որ դրանց հավատացողները սխալ են վարվում, իրենց գործն է, ինչի ուզեն կհավատան, այլ ասում եմ, որ անիմաստ է ու ավելորդություն է:
Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ: Իմ կարծիքով կրոնի մեջ պետք է տեսնել, ոչ թե ինչ-որ իլյուզիաներ, հրաշքներ, ոչ թե պետք է աղոթել Աստծուն, այլ պետք է կրոնից քաղել այն բարիքները, որ նա տալիս է: Ինչ ի նկատի ունեմ? Ի նկատի ունեի "Աստվածաշունչ" կարդալուց ոչ թե պետք է զարմանալ այս կամ այն հրաշքի վրա, այլ ամեն մի պատմվածքից քաղել բարին, մարդկայինը ու ընդհանարապես ամեն մի "խելացի խորհուրդ և միտք":
Իմ կարծիքով եկեղեցու նպատակը պետք է լինի մարդկանց միջև բարին սերմանելը, մարդասիրություն և գթասրտություն քարոզելը: Ավելի շատ ժամանակ ծախսել նման բաների վրա, քան թե զբաղվել Աստվածաշնչի սուրբ տառերը ուսումնասիրելով:
Թերևս այսքանը:
Մեկ անգամ էլ եմ նշում, որ եկեղեցուն վիրավորելու նպատակ չունեի:![]()
Ես էլ ասում եմ էսօր էս ինչ էիր սկսել կրոնից խոսալ, դու մի ասա էլի ակումբի մատը խառն ա
Մոդերատորներին խնդրում եմ Լյովին էս բաժին չթողնել, թեչե հետո սաղ օրը ապուշ բաներա խոսում:
Էսի փեմայից դուս, իմա բուն թեմաին.
Աստված չկա!
Ետ իմ կարծիքն ա:
Դե սուտ ա էլի որ վերևը մի հատ թրաշով բիձաա նստած ու մեր տեղը որոշումներ ա կայացնում:
եթե նայեք աստծու մարդկային պատկերացումները, ապա կնկատեք որ աստված ետ մարդու տգիտությունն ա: բացատրեմ. մարդ չգիտեր կրակը ինչ ա ասեց աստված ա հետո ջոգեց ու կրակապաշտները վերացան:
Հետո մարդ չէր ջոգում թե աստղերը ինչ են ու ասեց աստված ա, պարզինք աստղերը ինչ են ետ թեման էլ փակվավ:
Հետո էլ մի հատ երկար մազերով հրեա հայտնվեց, մի երկու բան արեց որ մարդիկ չջոգին ոնց արեց, ասին աստված ա, օրը կգա կպարզեն ետ ոնց էր անում հիսուսին էլ մի կոմ կքցեն կսկսեն ասենք Բիլ Գեյտսին հավատալ օրինակի համար...
Բայց ետ սաղ ասածս մի կողմ ես ինձ համարում եմ քրիստոնյա, ետ բառի մեջ հասկանալուվ ոչ թե են հրեաին, այլ ազգը միավորող ինչ-որ կորիզ, այբուբենի, սահմանադրության, լեզվի կարգի....
Ու համարում եմ մարդկանց ով իրեն չի համարում քրիստոնյա ազգը քայքայող հանգամանք...
Մերսի որ չալարեցիք կարդացիք![]()
Ինչ կապ ունի ակումբը իմ էսօրվա ասածների հետ: Ստեղ տենց բան տեսար??
Էհ~, Նար, Նար: Ասես-չասես, գրես-չգրես ես մեկա իմ ասելիքը ասելու եմ:Ինձնից պրծում չունես
Մոդերներին էլ իզուր մի անհանգստացրա, ես էս բաժնում "հլը որ" ոչ մի խախտում չեմ արել:
Հա մեկ էլ մոռացա ասեմ Նար, ՇԱՏ ԵՍ ԽՈՍՈՒՄ!!! Դե դու ինձ հասկացար![]()
Հ.Գ. Կներեք էս թեմայում օֆֆտոպելու համար![]()
Մի իրեն աթեիստ հռչակած մարդ լսումա որ հեռավոր մի գյուղում ապրումա մի շատ «իմաստուն» մարդ որը նույն պես աթեիստա ու որոշումա ամպայման գտնի այդ ծերունուն, որպեսզի իր ընտրած թեզի մեջ ավելի հաստատվի: Տարիներով մանա գալիս այդ «իմաստուն» ծերունուն և երկար փնտրտուքից հետո մի կերպ գտնումա: Մտնումա այդ հռչակավոր աթեիստի տուն և ասումա որ երկար տարիներ եմ փնտրում քեզ ու ես նույն պես աթեիստ եմ ուզում եմ քեզանից ավելի խորիմաստ ու հաստատուն խոսքեր սովորեմ, որպեսզի ավելի հեշտ լինի առաջ շարժվելը այս մեր ընդհանուր գաղափարներում: Այդ հռչակավոր աթեիստը սիրով ընդունումա երիտասարդին և հարցնումա Աստվածաշունչը կարդացել է՞ս, ասումա ոչ, իսկ Ղուրանը կարդացել է՞ս, ասումա ոչ ու դարձիալ մի քանի կրոնական գրքերի անուններա տալիս ու միշտ պատասխանը լինումա ոչ: Այդ ժամանակ «իմաստուն աթեիստը» երիտասարդին ասումա դուրս արի իմ տնից դու ընդհամենը շարքային մերժող էս, ինչպե՞ս կարելիյա մերժել մի բան, որից դու ընդհանրապես տեղյակ չես, նախ ուսումնասիրի հետո եթե կգտնես առարկություն նոր առարկիր:
Ու իմիջիայլոց ասեմ որ ամենաուժեղ հավատացիալները դրանք աթեիստներն են պատկերացնում եք մարդ ինչպիսի հավատք պիտի ունենա որ հավատա թե իբր մարդը կապիկիցա առաջացել, պատկերացրեք այդպիսի անհեթեթությանը հավատալու համար ինչպիսի ուժեղ հավատք պիտի մարդ ունենա:
Մի առակ էլ պատմեմ: Մի աթեիստ ձորի բերանով քայլելուց ոտքը սայթաքումա քիչա մնում ընկնի ձորը, բայց այդ պահին հասցնումա ծառի ճյուղից բռնվի ու այդպես կախված վիճակում դիմումա Աստծուն, ասումա Աստված ջան ես քեզ այսքան ժամանակ չեմ հավատացել, այ եթե դու հիմա ինձ փրկես ես չմեռնեմ խոստանում եմ որ էլ չեմ մերժի քեզ այլ կհավատամ: Այդ պահին բարձր ձայնա լսում, Աստված ասումա չես հավատա եթե անգամ ես քեզ փրկեմ: Այս աթեիստը ավելի ոգևորված ասումա կհավատամ հիմա արդեն կհավատամ, որովհետև լսեցի քո ձայնը, Աստված ասումա միևնույննա դու լսեցիր իմ ձայնը, բայց դարձիալ չես հավատա: Աթեիստը սկսումա խնդրել պաղատել որ Աստված օգնի իրան, որ կենդանի մնա, այդ պահին Աստված ասումա լավ ծառի ճյուղը բաց թող ես քեզ դարձիալ կյանք կպարգևեմ, իսկ աթեիստը պատասխանումա ո՞նց ճյուղը բաց թող, կարողա գիտես ես հիմար եմ:
Իսկ Պողոս Առաքիայը ասում էր որ, հավատքը ամեն մեկի բան չի:
Չնեղանաք աթեիստներ:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Վերջին խմբագրող՝ սիսար: 19.05.2008, 09:29: Պատճառ: Գրառման ավելացում
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ