Շատ պարզ է։ Աստված նշանակում է արարիչ, նա ով ստեղծել է ամենը, նա ով տերն է ամենի և նա ում ձեռքերում է ամեն բան։
Հավատում եք Աստծուն հարցը չի վերաբերում նրա գոյությանը, թերևս հարցադրողն էլ երևի չի նկատել այդ նրբությունը։
Հավատալ Աստծուն նշանակում է հավատալ նրա ասած ամեն ինչին և գիտակցել դրանց ճշմարտացիությունը։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Հրայր ջան , բայց չես պատկերացնում ,թե ինքան համաձայն ՉԵՄ քո ստորագրություն հետ :
Հարգանքներով `Պետրոս :
Հրայր ջան իմ հարցը մի քիչ այլ էր
Աստծո մասին քո բացատրությունը դեռ փոքրուց եմ լսել ու միշտ էս ամենը ինձ տարօրինակ է թվացել:
Օրինակ ասում ես`
այսինքն իմ կարծիքը ոչինչ է, աստծո ձեռքերում է իմ ճակատագիրը?
Կամ էլ`
իսկ ինչի հավատամ, որ քրիստոնեական սուրբ գրքում` Աստվածաշնչում գրված է Աստծո խոսքը, այլ ոչ թե ինչ-որ մահկանացուի երևակայության արդյունքները?
Եվ կամ ինչը գիտակցեմ` որ ջուրը գինու վերածվեց, իսկ ծովը կարելի է երկու մասի բաժանել ու ճանապարհ բացել?
Հ.Գ. Ինձ ճիշտ հասկացեք, ես քրիստոնեությունը չեմ քննադատում, այլ կարծում եմ, որ կրոնը պետք չի ընդունել բառացի: Պետք է այդ ամենից քաղել բարություն ու մարդասիրություն, այլ ոչ թե հավատալ հրաշքների:![]()
Աստծո ձեռքում է մեր կյանքն ու ապագան, մեր ճակատագիրն, ինչպես ուզում ես կարող ես անվանել: Սակայն Աստծո մեծությունը կայանում է նրանում որ նա իվիճակի լինելով փոխել ամեն բան, վերցնել չարը, թերևս նրա հետ շատ անմեղ հոգիներ էլ կկորսվեն, չի բռնանում մեր կամքի վրա, չի ստիպում մեզ և չի պարտադրում:
Գրված է. <<Այսոր ձեր առջև եմ դնում կյանքը և մահը, օրհնությունն ու անեծքը, կյանքն ընտրիր որ ապրես>>:
Նա տալիս է մեզ որ մենք ընտրենք, որ չասենք իրեն ես սա չէի ուզում, ես ավելի լավ բան գիտեի, սակայն տալիս է գիտությունը չարի և բարու, այսինքն մենք գիտակցում ենք դրանք, իսկ ընտրության համար ասում է թե որն ընտրենք որ ապրենք:
Վերջապես Աստվածաշունչն էլ գրվել է որպեսզի նրանով ճանաչենք ճշմարտությունը, իսկ եթե մենք մեռժել ենք ճշմարտությունը ուրեմն Աստվածաշունչը մեզ օգտակար չէ:
Մի քիչ կցկտուր եմ գրել, եթե մանրամասների կարիք լինի ասա անպայման կգրեմ:
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Ես նույնպես ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱձԱՅՆ ԵՄ, շատ կոռեկտ են ասված նրա խոսքերը…Պատասխանս ԱՅՈ ԲՆԱԿԱՆԱԲԱՐ
Կարծում եմ Աստված ասվածը պետք չէ քննարկել: Կա այն այնուամենայնիվ թե ոչ ամեն մարդ ինքը պետք է որոշի և ոչինչ չպետք է ազդի նրա որոշման վրա:Մարդը իր ծնված օրվանից է հասկանում կա այն թե ոչ ոմանք հասկանում են ոմանք ոչ և դա բնական է:Իմ կարծիքը հետևյալն է՝Առանց Աստծո ոչ մեկ և բացառապես ոչինչ չի կարող գոյություն ունենալ, ես հավատում եմ և այդ հավատի շնորհիվ եմ կարողանում ապրել այս աշխարհում:խնդրում եմ ասածներս ճիշտ հասկանալ:
Լրիվ հասկանում ու հարգում եմ քո մտածելակերպն ու վերաբերմունքն այս հարցի շուրջ:
Բայց պիտի չհամաձայնվեմ մի քանի հարցերում`
Ես հասկանում եմ, որ մեր սուրբ գիրքը`Աստվածաշունչը ձեզ համար սրբություն է, բայց պետք չի կուրորեն հավատալ ամեն տեսած բանի: Իմ հիշելով Մովսես մարգարեն իջավ սուրբ լեռան վրայից` իր հետ բերելով "սուրբ գիրք"-ը, որը նա գրել էր լսելով Աստծո ձայնը: Եթե սխալ եմ հիշում ուղղեք:Հարց է առաջանում
- Իսկ ինչու հավատամ ոմն մահկանացուի, ինչու ընդունեմ նրա կողմից առաջարկված գիրքը իբրև սուրբ, կա գոնե մի խելամիտ բացատրություն?
Իսկ ինչ վերաբերվում է Աստվածաշնչի "պարունակությանը", պիտի կրկնվեմ ու ասեմ, որ ես այնտեղից քաղում եմ միմիայն բարի խորհուրդներ ու պատգամներ. օրինակ`
սիրեք զմիմիանս, հարգիր դիմացինիդ, որ հարգվես, մի գողացիր, մի բռնացիր, մի շնանա և այլն, և այլն:
Բայց երբեք չեմ պատրաստվում հավատալ "հրաշքների", քանզի համոզված եմ, որ այդ հրաշքները պատմողները պատմել են այդ ամեն հրաշքները լոկ այն նպատակով, որ դրանց միջոցով հասցնեն մարդկանց իրենց բարությունն ու պատգամները, բայց ոչ երբեք ստիպեն հավատալ "հեքիաթների ու ամեն տեսակ հիմարությունների": /կներեք ինձ կոպիտ գնահատականի համար/
Ինչ կասեք?![]()
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 29.03.2008, 19:06:
Ես երեկվանինց էի ուզում պատասխանել բայց ինտերնետի հետ, ավելի շուտ ակումբի հետ, խնդիր կար չէի կարողանում միանալ։
Լյով ջան քո ասածը լրիվ տրամաբանական է, մանավանդ մեծ տարիքում այդ հարցն առաջ է գալիս, ինչից իմանամ որ դա հենց ճշմարտությունն է։
Նախ ասեմ որ այսքան կրոնների ու աղանդների իմաստն էլ հենց դա է կամ այն որ չկարողանաս կողմնորոշվել, կամ էլ սխալ տեղ ընկնես ու մոլորվես, մի խոսքով որպեսզի Աստծուն չգտնես։
Որպես եզրահանգում ասեմ որ դրանք սատանի գործերից մեկն է, ուզում ես հավատալ Աստծուն հավատա այս կերպ կամ այն կերպ ու արա այն ինչ ես կասեմ, հրամցնում է սատանան։
Էս ուր ենք ընկել, բա էլ ինչ կարող ենք անել կասի մեկը։
Այ հենց էստեղ է որ հասկանալով փառք ենք տալիս Աստծուն ու հասկանում նրա սերը։
Լյով ջան Աստվածաշնչում գրված է նրանք ովքեր ճշմարտությունիցն են լսում են իմ ձայնը։ Մի ուրիշ տեղ ասում է նրանք ովքեր գալիս են ինձ երբեք դուրս չեմ թողնի նրանց և ոչ ոք նրանց իմ ձեռքից չեն կարող խլել։
Սրանք Հիսուսի խոսքերն են, սրանք ճշմարտություն են։ Ես ոչ միայն հավատում եմ այս խոսքերին այլ խորապես համոզված եմ, ես տեսել եմ սրանց ճշմարտացիությունը։
Եզրափակելով խոսքս ասեմ, որ ամեն ոք ով ճշմարտությունիցն է լսում է Հիսուսի ձայնը և վաղ թե ուշ գնում է նրան, իսկ ով գնում է Նրան Աստված նրան դուրսը չի թողնում այլ առնում է իր մեջ ու նրա մեջ է դնում իր Հոգին ու նա գտնվում է ճշմարտության մեջ, իմանում է Աստծո շնորհքն իր համար և ուրախությունից պատմում է այդ մասին իր ընկերներին այլ ոչ թե անգիր արած ամեն պատահական մարդու փորձում է պարտադրել ուրիշի միտքը։
Հուսով եմ հասկանալի եմ գրել, թող Աստված ինքը համոզի ձեզ իր խոսքի ճշմարտացիության մեջ, դա իմ գործը չէ, իմ գործը դրա մասին ասելն է։ Քաջ եղեք։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
[QUOTE=Բարեկամ;330953]Հայկ ջան, հետևելով հարցադրմանդ տեսանկյունին, այո պատասխանող չպետք ա որ լինի, քանի որ դեռ հայտնի չի դեպք, որ մեկը կարողանար թթենին այդ ձևով արմատախիլ աներ ու ծովը գցեր:
Միայն մեկ բան կցանկանայի ասել: Աստծո խորհուրդներն այնքան Բարձր են, որ երկրավոր մտածողության տեր մարդու բանականությունը չի կարող հասկանալ: Սրա համար պետք է ունենալ Երկնային մտածողություն, որպեսզի կարողանանք հասկանալ և ընդունել Նրա խորհուրդները....
Հավատքը աստծուն,կրոնը և այլն `ես համարում եմ պոպուլյացիայի կառավարման միջոց:
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Ախր ոնց չհավատալ Աստծուն, չհավատալ Աստծուն դա նույնն է ինչ չհավատալ այն ամենին ինչ տեսնում ես, չհավատալ քո գոյությանը և մի բանել ասեմ, Աստված ավելի իրական է քան մենք, քան ես և դու և են ամենը ինչը շրջապատում է մեզ:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Մի պատմություն պատմեմ դուք էլ եզրակացություն արեք:
Մի հղի կնոջ որովայնում խոսում են երկվորյակ եղբայրները: Նրանցից մեկը հավատացիալա՝ միուսը անհավատ:
Անհավատը «Ա» հարցնումա դու հավատում էս որ ծնվելուց հետո կյանք կա՞ հավատացիալը «Հ» պատասխանումա այո իհարկե բոլորն են հասկանում որ ծնվելուց հետո կյանք գոյություն ունի, մենք հիմա այստեղ ենք, որպեսզի ուժեղանանք ու պատրաստվենք դրան:
«Ա» էդ ինչ հիմարություն էս դուրս տալիս ոչ մի կյանք էլ չկա ծնվելուց հետո, դու կարող էս պատկերացնել էդ ինչ ձևա՞ լինելու էդ կյանքը:
«Հ» ճիշտն ասած ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց ես հավատում եմ որ այնտեղ ավելի շատ լուսավորա լինելու, որ այնտեղ մենք ինքնուրույն ենք քայլելու ու մեր բերանով հաց ենք ուտելու:
«Ա» էս ինչ էս ասում անհնարա որ մենք ինքնուրույն քայլենք ու մեր բերանով հաց ուտենք, դա լռիվ ծիծաղալույա մենք սնվում ենք միայն պորտալարով, բերանը սնվելու համար չի:
«Հ» ես համոզված եմ որ դա հնարավորա, միայն ամեն ինչ մի քիչ ուրիշ ձևա լինելու
«Ա» բայց չէ որ այնտեղից դեռ ոչ ոք չի եկել, կյանքը ավարտվումա ծնունդով ու ընդհանրապես կյանքը դա միայն տառապանքա մթության մեջ:
«Հ» ոչ ոչ ես այդքանել լավ չգիտեմ թե ինչպեսա լինելու մեր այնտեղի կյանքը, բայց ամեն դեպքում մենք կտեսնենք մայրիկին և նա մեր համար հոգ կտանի:
«Ա» Մայրիկի՞ն, դու հավատում էս մայրիկի՞ն ու որտեղա նա գտնվու՞մ:
«Հ» Մենք՝ - դա մայրիկն ենք, նա մեր շուրջ բոլորնա, մենք նրա մեջ ենք ու իր շնորհիվ էլ շարժվում ենք, առանց նրա մենք չենք կարող գոյություն ունենալ:
«Ա» Լռիվ ցնդաբանություն էս դուրս տալիս, ես ոչ մի մայրիկ էլ չեմ տեսել, ու շատ էլ պարզա որ այդպիսի բան չկա:
«Հ» Այդ դեպքում ասա մենք ում շնորհիվ ենք գոյատևու՞մ:
«Ա» ես դեռ չեմ կարող քո այդ հարցին հստակ պատասխանել, բայց որ մի քիչ էլ մեծանանք ես կգտնեմ բոլոր հարցերի պատասխանները: Իսկ դու դե ասա որտեղ էր նա մեր վերջի կռվի ժամանակ, եթա նա այդպես հոգատարա, ինչու՞ չօգնեց մեզ, ինչու՞ թողեց որ մենք ինքներս տանենք մեր դժվարությունները:
«Հ» չեմ կարող քո հետ համաձայնվել՝, չէ որ հաճախ երբ լռությունա լինում, այդ ժամանակ լսվումա թե ինչպեսա նա երգում ու անգամ կարող էս զգալ թե ինչպեսա նա շոյում մեր աշխարհը, ես հաստատակամ հվատում եմ որ մեր իսկական կյանքը սկսվումա ծնունդից հետո: Իսկ դու՞
Հ Գ Հավատացողներին փաստարկներ պետք չեն, իսկ չհավատացողներին փաստարկները միշտ էլ բավարար չեն:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ