Շատ կատեգորիկ եզրակացություն էր։
Որոշել էի այս թեմայում ընդհանրապես գրառում չանել, որովհետև նմանատիպ հարցերով ժամանակին չափազանց շատ եմ գրել ու վիճել Ակումբի մյուս կրոնական թեմաներում։ Քանի որ գրեցի, ասեմ, որ հավատում եմ Աստծուն, թեև Աստծո մասին իմ պատկերացումները զգալիորեն տարբերվում են նրա մասին ընդունված ու տարածված պատկերացումից, բայց հիմա այդ հարցի շուրջ տարածվելու ցանկություն և մտադրություն բոլորովին չունեմ...
Foreigner, եթե ուշադիր նայես շուրջդ, կնկատես, որ բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք չեն հավատում Աստծո գոյությանը, բայց շատ բարոյական ու դրական մարդիկ են, և ընդհակառակը՝ շատ «հավատացյալներ» կան, որոնց դեպքում հավատը զուտ ձև է և որևէ ազդեցություն չունի նրանց բարոյականության կամ դրա բացակայության վրա... ու «հավատացյալ» լինելով՝ մեղքեր են գործում՝ էլ դու սուս...
Կարծում եմ՝ հաջող օրինակ էր։![]()
![]()
Էջանիշներ