Մեջբերում Հայաստան-Վրաստան-ի խոսքերից Նայել գրառումը
Աստված կա? Չկայ ասում են անաստվածները:
" Կերդուընցնեմ ձեզ, եղբայրներ, հավատարիմ եղեք աշխարհի... Ուրիշ անգամներ Աստուծո դեմ գործած ոճիրը, ոճրագործություններու մեծագունն էր, բայց Աստված մեռած է, և իր հետ մեռած են նաև այս հանցանքին ոճրագործները" ասում է գերմանացի Ֆ. Նիցշե իմաստասերը:
Աստված մեռած է հռչակեցին և Նրա դիակին շուրջ հավաքվեցան նյութապաշտերը, դրապաշտները և համայնաստվածները, թաղելու համար Աստուծո գաղափարը ոչնչության գերեզմանին մեջ:
Բայց Աստված ոչ դիակ ունի ոչ էլ գերեզման: Ի զուր են անաստվածներու աղմկարար ցնծատոները: կենդանի է Աստված: Նա լույս է, Կյանք է և ճշմարտություն: Կարելի չէ թաղել ոչ լոյսը , ոչ Կյանքը, և ոչ ճշմարտությունը:
Աստուծո գոյությունը ջնջելու համար պետք էր ջնջել նաև թե տիեզերքը, թե մարդու միտքն ու սիրտը և թե բոլոր գիտությունները:
Մարդը Լույս է, Կյանք է, Ճշմարտություն է, Սեր է:

Աստծուն բարձրացնում ես, իսկ մարդուն՝ իջեցնում, մինչդեռ մարդը քո աստծուց համարյա չի տարբերվում: