Քո ասացները իրար հակասում են, նոր ասում էիր, թե Աստվածաշունչ չես կարդացել, թե որ իմանաս կհասկանաս, նոր կկարդաս, հիմա էլ ասում ես, թե շատերը ճիշտ չեն հասկանում այդ գիրքը: Հիմա դու կարդացել ես ու աթեիստ ես?
Այդպես եմ ասել, որովհետև գալիս են ու աստվածաշնչից մեջբերումներ անում. «երկնքից կրակ կթափվի, ոսկե դար կգա, դրախտ-դժողք կա..» և այլ ֆանտազիաներ, մինչդեռ համոզված եմ, որ դրանք լրիվ ուրիշ բան նկատի ունեն ու պետք չի անպայման աստվածաշունչ կարդալ, որպեսզի իմանալ թե նրանում գրված տողը ինչ է իրականում նշանակում, որովհետև երբ պետք լինի, դու դա կիմանաս..
Շատերը կարդում են, որովհետև «պետք է», ու մեծ մասն էլ սկսում է հավատալ, որ երկնքից անձրևի տեսքով կրակ կթափվի՝ աստծո կրակը:
Leo Negri (23.05.2010), Mephistopheles (23.05.2010)
Ամեն մարդ իրա ձևով է հասկանում Աստվածաշունչը, որովհետև այնտեղ գրված խեսքերը շատ խորն են ու ամեն մի բառ իրա թաքնված իմաստն ունի: Աստվածաշնչում պատահական ոչ մի տառ չկա գրված, ֆանտազիա չի կարող լինել, ամեն ինչ իրա բացատրությունն ունի: Շատերը պարզապես չեն ընկալում, թե ինչ է գրված, սխալ են հասկանում, բայց իրականում պետք է մենակ հավատաս, հավատաս ու շատ ուշադիր կարդաս: Ոմանց համար ուղղակի ավելի հեշտա ոչ կարդալ, ոչ էլ փորձել հասկանալ. ասում են չկա Աստված ու վերջ... ամենավատն էլ էնա, որ իրանք իրանցից գոհ հայտարարում են. <<Ես աթեիստ եմ>>, <<Ուր է ձեր Աստվածը?>>, <<Ինչ է տվել քո Աստվածը քեզ>>... ծիծաղելի է, մի քիչ էլ տխուր...
Արևհատիկ ջան, ես չեմ ասում ով կարդացելա, հավատացյալ է դարձել, ես խորհուրդ եմ տալիս կարդալ` որպես առաջին քայլ, ու ընկալել...
Չեմ կարող ասել թե ամբողջությամբ բացահայտել եմ Աստվածաշունչը, որովհետև նորից եմ ասում` ամեն բառ կարելի է տարբեր ձևով մեկնաբանել: Թերագնահատելն այն է, որ չի ուզում կարդա` ասելով, թե չի հասկանալու... ես եթե պետքա 1000 անգամ կկարդամ, որ իմ համար նոր բացահայտություններ անեմ ամեն անգամ կարդալուց... չգիտեի որ աթեիստներն էսքան շատ են![]()
Ամեն մարդ իրա ձևով է հասկանում Աստվածաշունչը, - իսկ դա նշանակում է, որ ոչ մեկ չի կարող ասել, որ ինքը ճիշտ է
այնտեղ գրված խեսքերը շատ խորն են ու ամեն մի բառ իրա թաքնված իմաստն ունի: - ես էլ եմ էտ ասում՝ չես կարող հասկանալ այդ թաքնված միտքը, որը դժվար թե կապ ունենա աստծո լինել-չլինելու հետ
բայց իրականում պետք է մենակ հավատաս - իսկ ինչի՞ն հավատալ է. ի՞նչ գիտես, որ այն աստվածը, ում դու հավատում ես, հենց նա է, ում պետք է հավատալ: Մի՞գուցե իրականում Բուդդան է մեր արարիչը: Ես հավատում եմ, ու իմ հավատքի ուժը ինչճոր բանի նկատմամբ ստիպել է, որ այն իրականանա:
ոմանց համար ուղղակի ավելի հեշտա ոչ կարդալ, ոչ էլ փորձել հասկանալ. ասում են չկա Աստված ու վերջ... - շաատ աթեիստներ կան, որոնք կարդացել են աստվածաշունչը: Նենց ես գրում, ոնցոր աստվածաշունչը դա աստծո «ինստռուկցիան» լինի՝ նրան օգտագործելու համար:![]()
Աստված մեկնա ու մենակ Աստծուն պետքա հավատաս, ոչ թե քո ասած <<ԻՆՉԻՆ ՀԱՎԱՏԱԼ>>, ինչ կապ ունի այստեղ Բուդդան, եթե խոսքը հայ առաքելական եկեղեցու մասին է??? Ես գիտեմ, որ շատ աթեիստներ կարդացել են Սուրբ գիրքը, բայց նրանք սխալ են հասկացել, թաքնված մտքերը լռիվ ուրիշ կերպ են մեկնաբանել, կամ էլ պարզապես ասել են ֆանտազիա է ու վերջ: Եթե դու մի բան չես ուզում հասկանաս, չես հասկանա երբեք... <<ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՄ>>
Arqimed ջան, դու ասում ես, որ էդտեղ թաքնված մտքեր կան ու ամեն մարդ մի ձև ա հասկանում: Իսկ ինչի՞ ես համոզված, որ դու ճիշտ ես հասկացել, իսկ մյուսները՝ ոչ: Հնարավոր է, որ դու ես սխալ հասկացել:
Իսկ ես կարող եմ էսպես ասել. «Եթե ես ուզում եմ մի բան հասկանալ իմ ուզածով, ես էդպես էլ կհասկանամ»: Միգուցե դու ես ցանկացել, որ հասկանաս, որ ֆանտազիա չի ու տենց ես հասկացելԵթե դու մի բան չես ուզում հասկանաս, չես հասկանա երբեք... <<ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՄ>>![]()
Բայց խի՞ հավատամ: Չեմ հասկանում, էտ հարցի պատասխանը մարդկանց մոտ արգելափակվածա՞, դժվարա պատասխանել մի հարցի՝ «Խի՞ հավատամ աստծո գոյությանը»:
Հայ առաքելական եկեղեցին աստվածա՞. եթե ապրեիր պարսկաստանում, ուրեմն պետքա Ալլահին հավատյիր, որովհետև այդպե՞ս է ընդունված:
Ես չեմ ասում, որ ֆանտազիա է, ես չեմ ուզում չհասկանամ այլ ՇԱՏ եմ ուզում հասկանամ, բայց չեմ կարող, որովհետև պետք չի, որ մարդը հասկանա այնտեղի գրածները:
Փոխարենը ես հասկացել եմ, որ եթե մի բան ցանկանում ես, դա լինում է, ու որ դրա մեջ միայն դու ես «մեղավոր»:Եթե դու մի բան չես ուզում հասկանաս, չես հասկանա երբեք...
Վերջին խմբագրող՝ VisTolog: 23.05.2010, 01:29:
Աստծո խոսքը մեկնաբանել՞, դրա համար էլ հազար հատ աստվածաշունչ կա սաղ իրար հակասող և ամենը իրենը պնդող...
«« չգիտեի որ աթեիստներն էսքան շատ են»» եթե ինձ է վերաբերվում, ապա... ես աթեիստ չեմ, ոչ էլ հավատցյալ եմ, բայց Աստծուն ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ և գիտակցում եմ...
Շատերը իրենց աթեիստ են համարում, որպեսզի չնկնեն ««հավատացյալ»» աթեիստների ճանկը... որը կարծում եմ ավելի ապահով է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ