User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես
    Ասածս ավելի շատ նրանց էր վերաբերում, ովքեր օրը մի քանի անգամ «մեռնում են Աստծու զորությանը», բայց դրանից մի քանի րոպե հետո անում էն ինչը ուղղակի զզվելիա Աստծուն՝ սպանություն, ստություն, շնություն, գողություն… Հիմա ըստ քեզ էդ մարդուն կարելի՞ է քրիստոնյա համարել: Կարելի՞ է հավատալ նրա խոսքերին:
    Ցավոք էդ մարդիկ մեր ազգում մեծամասնություն են կազմում…
    Կներեք էլի, ես ուրիշին ուղղված հարցի պատասխանեմ: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ձեր զավակը անառակի մեկն է` հարբեցող, թմրամոլ, շնացող, գող ու ավազակ: Դուք նրան հավիտենական կրակների մեջ այրվելու կուղարկեք? Համոզված եմ որ չէ: Ես որ չեմ ուղարկի: Եթե ես, հասարակ մահականցուց չեմ ուղարկի, ուրեմն Մեծ, Ամենակարող, Սիրող Աստված երբեք ոչ ոքի չի ուղարկի, բացառությամբ նրան անարգողին, ինչը մի քիչ ավելի խորը ու երկար քննելի հարց է:

    Հ.Գ.Կներեք էլի, ուղղակի աբսուրդ է, երբ մարդիկ պատրաստ են հավատալ, որ փղերը հայերից են առաջացել, բայց Աստծո գոյությանը դեմ են գնում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (09.11.2009)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Հավատու՞մ եք Աստծո գոյությանը:

    - Հավատում եմ, ... աստծուն: Բայց իմ պատկերացումը (երևի յուրաքանչյուրինն էլ) մյուսներինին նման չի:

    Աստված ինձ համար կրոնի հետ կապ չունի: Էդ երբեմն խիղճ կոչվածն է, երբեմն բնության ուժերը: Ամեն մեկը մի անուն է դնում:

    Բայց էդքանի մեջ կարևորը ո՛չ թե Աստվածն է, ա՛յլ, որ հավատում եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.05.2010), Tig (09.11.2009), Արիացի (09.11.2009), Լուսաբեր (09.11.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Հոգեվարք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սկզբից էլ նշել եմ,որ Աստված ինձ համար գերբնական ուժ է ինքնին...Ես Աստծուն օբյեկտի չեմ վերածել ու հետո օժտել ուժով...Բոլորովին..Աստված գերբնական ուժ է,այսինքն, դա նշանակում է մի անբացատրելի զորավոր ուժ, որ ստեղծել է ու ստեղծում է երևույթներ,օբյեկտներ, օրինակ Ձեր ասած ավտոմեքենայի շարժիչ օբյեկտը և ուժ է տալիս նրան մարդու բանականություն շնորհիվ,որն էլ Աստծո կողմից մեր ունեցած շնորհներից մեկն է,որ երբեմն չենք գիտակցում նրա զորավորությունը...Այդ դեպքում կասեք,իսկ ինչպես ես ուժին ուժ տալիս,ես էլ կասեմ,դրանք տարբեր ուժեր են,քանի որ դա հավատի ուժն է,որ փոխանցվում է իրեն ինձնից ու իրենից ինձ...

    Իսկ ինչու չի փոխանցվում ողջ ուժը, քանի որ Աստված միակն է՝ որպես գերբնական ուժ,իրականում շատ ուժեր են մեզ փոխանցվում իրենից,բայց մենք շատ քիչ տոկոսն ենք օգտագործում...Եվ հետո երբեք չէի ուզենա ողջ ուժով օժտված լինել,քանի որ ես մարդ եմ,մահկանացու ու չեմ կարող հավասարվել գերբնական ուժին...
    Նայի, ասում ես աստված գերբնական, այսինքն բնությունից դուրս գոյություն ունեցող մի բան է: Իմ մոտ միայն մի հարց կա: Հիմա դու էլ բնության մեջ գոյություն ունեցող մի բան ես: Ինչպես է տեղի ունենում քո ու Աստծո շփումը? Այսինքն որտեղ է բնականի ու գերբնականի հատման կետը: Եթե դա բնության մեջ որևէ տեղ է, օրինակ քո ուղեղում ապա նշանակում է, որ աստված քո ուղեղի հետ կապ ունի, այսինքն այն էնքան էլ գերբնական չի: Իսկ եթե դա բնությունից դուրս որևէ գերբնական տեղ է, ապա դու էլ ես գերբնական, կարելի է ասել նույնիսկ աստված ես:

    Մեջբերում Հոգեվարք-ի խոսքերից Նայել գրառումը
    Կխնդրեի հարցը լրիվ գրել...
    Հարցս հետևյալն է: Դու ասում ես, որ սիրո առաջ բոլորը հավասար են, նույնիսկ Աստված: Հիմա իմ մոտ հարց է առաջանում, կենդանիներն ու բույսերն էլ են սիրո առաջ հավասար?

    Աստված սիրում է բոլորին, նույնիսկ քեզ, որ նրան չես սիրում և չես հավատում, ինչքան՝ հասկացա...Նա սիրում է մեզ, որովհետև Աստված է ստեղծել մարդ կոչվող արարածին...Ինչու՞ եմ էդպես կարծում,քանի որ նա ամենազորեղն է,ով օժտված է գերբնական ուժով,նա հենց ինքը գերբնական ուժ է, ով սիրով է ստեղծել մարդուն...
    Հիմա օրինակ, իսպանացիները երբ գնացին ու լատինական ամերիկայի բնիկներին գրավեցին, իսպանացիները էդ բնիկների համար ամենզորեղ էին, այնքան զորեղ, որ նույնիսկ էդ հնդկացիների աստվածները նրանց չփրկեցին կործանումից ու ոչնչացումից: Ինչու էին իսպանացիները ամենազորեղ, քանի որ օժտված էին հնդկացիների համար գերբնական ուժով` նրանք ունեին փայտի նման մի իր, որի վրա կար ձգան, ձգանը քաշում էին ու հեռավորության վրա կանգնած հնդկացին ընկնում էր գետնին` մեռնում էր: Բայց արդյոք գերբնական ուժով օժտված իսպանացին սիրում էր հնդկացուն? Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ:

    Ապրես
    Ասածս ավելի շատ նրանց էր վերաբերում, ովքեր օրը մի քանի անգամ «մեռնում են Աստծու զորությանը», բայց դրանից մի քանի րոպե հետո անում էն ինչը ուղղակի զզվելիա Աստծուն՝ սպանություն, ստություն, շնություն, գողություն… Հիմա ըստ քեզ էդ մարդուն կարելի՞ է քրիստոնյա համարել: Կարելի՞ է հավատալ նրա խոսքերին:
    Ցավոք էդ մարդիկ մեր ազգում մեծամասնություն են կազմում…
    Եզակի ջան, արի էս սպանությանը անդրադառնանք: Դու որ փողոցով քայլում ես, ուշադիր ես լինում, որ հանկարծ ոչ մի մրջյուն չտրորես? Կամ լավ սենց հարց: Ինչպես բոլոր մարդիկ, դու էլ ես երևի ժամանակ առ ժամանակ սնվում: Ինչ տեսակի սնունդ ես օգտագործում` բուսական, թե կենդանական?

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.Կներեք էլի, ուղղակի աբսուրդ է, երբ մարդիկ պատրաստ են հավատալ, որ փղերը հայերից են առաջացել, բայց Աստծո գոյությանը դեմ են գնում:
    Ինչքան հասկացա էս գրածդ ինձ էր ուղղված, քանի որ ես եմ վերջին զրույցում Աստծո գոյությանը դեմ: Ասեմ, որ փղերի` հայերից առաջացած լինելը աբսուրդ է անկախ նրանից Աստծո գոյությանը դեմ ես, թե կողմ:
    Բայց եթե ես ընդունեմ, որ գոյություն ունի Աստված, որը անսահման է ու որը մեզ լսում է ինչ-որ ձև, ապա ես կարող եմ տրամաբանորեն ապացուցել, որ փղերը առաջացել են հայերից: Ու ընդհանրապես կարող եմ ապացուցել ցանկացած հիմարություն:

  6. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Չնայած գրածս անձամբ քեզ չէր ուղղված, բայց արի պայմանավորվենք, որ մի քանի միլիարդ մայդկանց հավատին հիմարություն չենք անվանում, այն դեպքում, երբ մենք, անձամբ ես, երբեք արիացիներին հիմարներ չեմ անվանել: Իսկ եթե դու Աստծուն չես հավատում, դա քո բարոյանա և տրամաբանական իրավունքն է ու ոչ մեկ քեզ չի ստիպում հավատալ: Նույն սկզբունքով ես էլ չեմ հավատում ասենք որ քարահունջն աստղադիտարան է եղել, բայց երբեք Հերունուն հիմար չեմ անվանել: Էնպես որ անկախ Աստծուն հավատալ-չհավատալուց, մի քանի միլիարդ մարդկանց հիմար, իսկ նրանց համար կյանքի միակ ճշմարտություն հանդիսացող երևույթին հիմարությաւն անվանելը առնվազն սխալ է:

    Մի հարց էլի՞: Եթե չես հավատում Աստծուն, ինչո՞ւ ես էս թեմայով էդքան հետաքրքրված: Իմ պատկերացմամբ կամ պիտի փորձես գտնել հավատալու եղանակ՝ լսելով հավատացողին, կամ պիտի հակառակում համոզես: Առաջինը դու ես բացառելու, երկրորդը՝ ես: Կասե՞ս երրորդ պատճառը: Ու որպեսզի թեմայից չշեղվենք, կարող եմ խնդրել գաս այս թեմա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    The_only_one (09.11.2009)

  8. #5
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Ընդհանրապես սա նենց հարց է, որ մարդիկ հեսա քանի դար է վիճում են…
    Ով որ հավատում է աստծո գոյությանը, թող հավատա, ով որ չի հավատում, թող չհավատա:
    Իմ համար աստված դա տիեզերքն է, ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, որ գոյություն ունի ամենուր, և հենց տիեզերքն է ամեն ինչի արարիչը:
    Մեր պարագայում, Երկրի բնակիչների համար, դա եղել է ու կա ԱՐԵՎԸ... Էստեղ մեկը կա, որ չի հավատում Արևի զորությանը, մեկը կա, որ չի տեսնում այն, վերջիվերջո արևի առաջ բոլորն էլ հավասար են և Արևը ջերմություն է տալիս բոլորին:
    Ու ես հավատում եմ բնության, Արևի զորեղությանը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  9. #6
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, ասում ես աստված գերբնական, այսինքն բնությունից դուրս գոյություն ունեցող մի բան է: Իմ մոտ միայն մի հարց կա: Հիմա դու էլ բնության մեջ գոյություն ունեցող մի բան ես: Ինչպես է տեղի ունենում քո ու Աստծո շփումը? Այսինքն որտեղ է բնականի ու գերբնականի հատման կետը: Եթե դա բնության մեջ որևէ տեղ է, օրինակ քո ուղեղում ապա նշանակում է, որ աստված քո ուղեղի հետ կապ ունի, այսինքն այն էնքան էլ գերբնական չի: Իսկ եթե դա բնությունից դուրս որևէ գերբնական տեղ է, ապա դու էլ ես գերբնական, կարելի է ասել նույնիսկ աստված ես:
    Երբ ասում եմ գերբնական,դա չի ենթադրում բնությունից դուրս, այլ բնությունից վեր, անբացատրելի ու անշոշափելի մի բան,այ Աստված հենց այդ գերբնական ուժն է ինձ համար,իսկ ես,այսինքն մարդ արարածը նրա կողմից ստեղծված ամենակատարյալ երևույթն է համեմատած նրա ստեղծած այլ երևույթների հետ...Իմ ու Աստծո շփումը տեղի է ունենում աղոթքի միջոցով...Բացի աղոթքից ես խոսում եմ նաև նրա հետ իմ սրտում,բայց հայացքս միշտ դեպի վեր...Բնականի ու գերբնականի հատման կետը մեր միջև գոյություն ունեցող այն հոգևոր կապն է, որ ինձ հետ է...Այն և իմ ուղեղում է և իմ սրտում...Առանց ուղեղի հնարավոր չի,գիտակցության գործոնը կա,որ զորավոր է ու հենց դա Աստծո կողմից տրված շնորհ է,բայց դա չի նշանակում,որ դու Աստված ես,որ քեզ փոխանցվել է ու փոխանցվում են որոշ ուժեր,արտահայտված ասենք բանականության տեսքով...Ուղղակի մենք շատ քիչ տոկոսն ենք օգտագործում գերբնական ուժի՝Աստծո կողմից մեզ փոխանցված ուժերից...ավաղ...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս հետևյալն է: Դու ասում ես, որ սիրո առաջ բոլորը հավասար են, նույնիսկ Աստված: Հիմա իմ մոտ հարց է առաջանում, կենդանիներն ու բույսերն էլ են սիրո առաջ հավասար?
    Այո, բոլորը...Կենդանիներն էլ, բույսերն էլ խաչասերվում են ու ծնվում են նոր կենդանիներ, բույսեր...նրանք շնչում են,նրանք տխրում են, խռովում են,ուրախանում են,ժպտում են,նրանք վերջապես սիրում են...Նույնիսկ մարդիկ են տարբեր ձևի սիրում ու անվանում այն սեր...բոլորն ունեն սիրո կարիք,նույն բույսն ու կենդանին, մարդը, Աստված...բայց տարբեր սերեր են դրանք...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա օրինակ, իսպանացիները երբ գնացին ու լատինական ամերիկայի բնիկներին գրավեցին, իսպանացիները էդ բնիկների համար ամենզորեղ էին, այնքան զորեղ, որ նույնիսկ էդ հնդկացիների աստվածները նրանց չփրկեցին կործանումից ու ոչնչացումից: Ինչու էին իսպանացիները ամենազորեղ, քանի որ օժտված էին հնդկացիների համար գերբնական ուժով` նրանք ունեին փայտի նման մի իր, որի վրա կար ձգան, ձգանը քաշում էին ու հեռավորության վրա կանգնած հնդկացին ընկնում էր գետնին` մեռնում էր: Բայց արդյոք գերբնական ուժով օժտված իսպանացին սիրում էր հնդկացուն? Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ:
    Նախ,Ձեր ասած գերբնական ուժով օժտված իսպանացին Աստված չի կարող լինել, որ սիրեր հնդկացուն...Ես խոսում էի Աստծո ու մարդ արարածի սիրո մասին, իսկ դուք ընդամենը խելացի իսպանացուն սարքեցիք Աստված ու հարցադրում արեցիք սիրում էր,թե ոչ...Ձեր օրինակը կապ չուներ իմ գրածի հետ,բայց քանի որ գրեցիք,ես կուզենայի երկու կարևոր բան առանձնացնել...Նախ,հնդկացիները ունեին Աստվածներ,դրա համար էլ չփրկվեցին...ես համաձայն չեմ աստվածներ ունենալու մտքի հետ, Աստված լինում է միակը, մենք էլ հեթանոս ժամանակ Աստվածներ ենք պաշտել,բայց դա սխալ է իմ խորին համոզմամբ...իսկ իսպանացիները ամենազորեղն էին հնդկացիների համար,որովհետև նրանք ճիշտ էին օգտագործել Աստծո կողմից նրանց տրված ուժերից մեկը՝բանականությունը...իսկ դա արտահայտվել էր այս տեսքով- փայտի մի իր, որի վրա կար ձգան...
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

  10. #7
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    - Հավատու՞մ եք Աստծո գոյությանը:

    - Հավատում եմ, ... աստծուն: Բայց իմ պատկերացումը (երևի յուրաքանչյուրինն էլ) մյուսներինին նման չի:

    Աստված ինձ համար կրոնի հետ կապ չունի: Էդ երբեմն խիղճ կոչվածն է, երբեմն բնության ուժերը: Ամեն մեկը մի անուն է դնում:

    Բայց էդքանի մեջ կարևորը ո՛չ թե Աստվածն է, ա՛յլ, որ հավատում եմ:
    Թույլ տուր ամբողջացնեմ գրածդ:

    Աստված սեր է, այն կատարյալ սերն է, որին մարդիկ ձգտում են իրենց ողջ գիտակցական կյանքի ընթացքում… Աստված կատարյալ երջանկությունն է, երջանկություն որին իր սրտի մի անկյունում փափագում է յուրաքանչյուր գիտակից էակ:

    Իսկ էն կրոնական տեսքը որ տալիս են Աստծուն, երբեմն ուղղակի հակասում է Աստծու իրական կերպարին: Ինչպես Պողոս առաքյալն է նշում իր թղթերից մեկում, «Աստծուն սխալ են ներկայացնում նրանք, ովքեր չեն ճանաչում: Նա օտարացած և բարկացած չէ, այլ Սիրո ամբողջական արտահայտությունն է»
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 09.11.2009, 15:01:

  11. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր ամբողջացնեմ գրածդ:

    Աստված սեր է, այն կատարյալ սերն է, որին մարդիկ ձգտում են իրենց ողջ գիտակցական կյանքի ընթացքում… Աստված կատարյալ երջանկությունն է, երջանկություն որին իր սրտի մի անկյունում փափագում է յուրաքանչյուր գիտակից էակ:

    Իսկ էն կրոնական տեսքը որ տալիս են Աստծուն, երբեմն ուղղակի հակասում է Աստծու իրական կերպարին: Ինչպես Պողոս առաքյալն է նշում իր թղթերից մեկում, «Աստծուն սխալ են ներկայացնում նրանք, ովքեր չեն ճանաչում: Նա օտարացած և բարկացած չէ, այլ Սիրո ամբողջական արտահայտությունն է»
    Թույլ տուր քո ամբողջացրածը համարել քո կարծիքը միայն:
    Իմ գրածում իմ ասելիքը ավարտուն էր:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  12. #9
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Լավ

  13. #10
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրող Աստված երբեք ոչ ոքի չի ուղարկի, բացառությամբ նրան անարգողին, ինչը մի քիչ ավելի խորը ու երկար քննելի հարց է:
    Իսկ Սրանք բոլորը անողները անարգում են Աստծուն…
    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    սպանություն, ստություն, շնություն, գողություն…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք էլի, ես ուրիշին ուղղված հարցի պատասխանեմ: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ձեր զավակը անառակի մեկն է` հարբեցող, թմրամոլ, շնացող, գող ու ավազակ: Դուք նրան հավիտենական կրակների մեջ այրվելու կուղարկեք? Համոզված եմ որ չէ: Ես որ չեմ ուղարկի: Եթե ես, հասարակ մահականցուց չեմ ուղարկի, ուրեմն Մեծ, Ամենակարող, Սիրող Աստված երբեք ոչ ոքի չի ուղարկի
    Գիտես, Աստված որքանով որ Սիրող Հայր է, նույնքանով և Դատավոր է, նունքանով և արդարադատ է, Սերն ու արդարադատությունը ոչ միշտ են համընկնում: Ավելին՝ ես կասեի հաճախ բացառում են միմյանց:
    Եթե Աստված քո նշած հարբեցող, թմրամոլ, շնացող, գող ու ավազակ մարդուն դրախտ թողնի ապա շատ անարդար կվարվի նրանց հետ, ովքեր ընդունել են իր Որդուն Տեր ու Փրկիչ և բազում զրկանքների ու զոհողությունների գնով ապրել են կամ շատ ցանկացել են ապրել մաքուր ու սուրբ կյանք:
    Գիտես սա բականին տարածված տեսակետ է մարդկանց մեջ: ԵՎ խիղճը հանգստացնելու ու ուղեղը բթացնելու շատ տարածված մեթոդ. էս կյանքում ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրի, ամեն տեսակի հաճույք վայելի, իսկ էն կյանքում էլ Սիրող Աստված հո քեզ դժոխք չի՞ ուղարկելու:
    Ցավոք պիտի ասեմ, որ ուղարկելու է, իսկ դժոխքն էլ շատ ավելի ահավոր է քան մենք պատկերացնում ենք: Աղքատ Ղազարոսի առակը կարդացե՞լ եք, Ղուկասի ավետարան 16-րդ գլուխ:
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 09.11.2009, 14:36:

  14. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Սրանք բոլորը անողները անարգում են Աստծուն…

    Գիտես, Աստված որքանով որ Սիրող Հայր է, նույնքանով և Դատավոր է, նունքանով և արդարադատ է, Սերն ու արդարադատությունը ոչ միշտ են համընկնում: Ավելին՝ ես կասեի հաճախ բացառում են միմյանց:
    Եթե Աստված քո նշած հարբեցող, թմրամոլ, շնացող, գող ու ավազակ դրախտ թողնի ապա շատ անարդար կվարվի նրանց հետ, ովքեր ընդունել են իր Որդուն Տեր ու Փրկիչ և բազում զրկանքների ու զոհողությունների գնով ապրել են կամ շատ ցանկացել են ապրել մաքուր ու սուրբ կյանք:
    Գիտես սա բականին տարածված տեսակետ է մարդկանց մեջ: Էս կյանքում ինչ ուզեմ կանեմ, ոնց ուզեմ կապրեմ, ամեն տեսակի հաճույք կվայելեմ, իսկ էն կյանքում էլ Սիրող Աստված հո ինջ դժոխք չի ուղարկելու:
    Ցավոք պիտի ասեմ, որ ուղարկելու է, իսկ դժոխքն էլ շատ ավելի ահավոր է քան մենք պատկերացնում ենք: Աղքատ Ղազարոսի առակը կարդացե՞լ եք, Ղուկասի ավետարան 16-րդ գլուխ:
    Նախ ասեմ, որ երևի մի քիչ թերի եմ գրել, որի արդյունում մի քիչ սխալ կարծիք է կազմվել: Այն է, որ բոլոր նրանք, ովքեր ասում են էս կյանքում վայելեմ, հետո մեկ է կներվեմ, այլ նրանք, ովքեր նույնիսկ մարդ են սպանել, բայց գիտակցել են սխալն ու զղջացել, ներողություն խնդրել: Սակայն եթե նույնիսկ դա մի ողջ գիտակցական կյանք տևած ապաշխարություն չի եղել, այլ մի քանի վայրկյանի մտավոր զղջում, թեկուզ հետնց մահից առաջ, մեկ է, Աստված ներելու է: Էդ ձեր ասած արդարությունը չի հակասում ներողամտությանը: Բայց արդեն թեմայից շեղվում ենք:

  15. #12
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ձեր ասած արդարությունը չի հակասում ներողամտությանը:
    Իհարկե չի հակասում: Աստծու անծայրածիր սերը հենց նրա՝ զղջացող մարդուն ներելուն պատրաստ լինելու մեջ է կայանում: Ընդ որում, անկախ այդ մարդու մեղքերի չափից ու բազմազանությունից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •