Եթե նրա ուժը անսահման է, ապա քո հավատից ենթադրվելիք ավելացող ուժը ոչինչ չի փոխում, նրա ուժը էլի մնում է անսահման, քանի որ քո տված ուժը կարող է լինել առավելագույնը սահմանափակ, իսկ դա անսահմանության վրա չի ազդում: Հետևաբար, քո հավատը նրան ոչինչ չի տալիս: Բայց այնուամենայնիվ կուզեի պարզել, թե ինչ ճանապարհով է, քո հավատը նրան ուժ տալիս:![]()
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Երբոր ես սիրում եմ, զգում եմ որ լավ է, զգում եմ որ ես փոխվում եմ, զգում եմ որ երջանիկ եմ դառնում ու որ ինչ որ խնդրում եմ կատարվում է: Արիացի ջան դե սիրում եմ էլի....... եթե չհավատաի չէի սիրեի, դա խոսքերով չես բացատրի, մինչև ինքդ չհավատաս, կհավատաս կտեսնես որ ցանկանում է որ Իրեն սիրեսԴու էլ կսիրես.
Հետևաբար, կարելի է ենթադրել, որ սերը մի ավելի բարձր, աստծուց էլ բարձր բան է: Այնպիսի բան, որի կարիքը զգում է նույնիսկ Աստված: Ճիշտ եմ?
Այսինքն, այն միտքը, որ աստված ուզում է, որ իրեն սիրեն հիմնված է զուտ զգացմունքայնության վրա, այլ ոչ թե տրամաբանության: Օրինակ ես համարում եմ, որ աստված չի ուզում, որ իրեն սիրեն: Այսինքն սիրես նրան, թե ոչ, նրա համար մեկ է: Ավելի խելամիտ չի?
Հա ամեն ինչ ընկած է զգացմունքայինի վրա, ոչ մի տրամաբանական ու ինչ որ փատստերով ապացուցված բան չկա: Իմ համար չէ.... ես գիտեմ որ ուզում Է սիրեմ, ես սիրում եմ, սա էնպիսի հարցա որ ամեն մարդ իր համար պետք է որոշի դրա ճշմարտացիությունը, ես հիմա քեզ չեմ կարող դա ոչ ապացուցել, ոչ էլ բացատրել
))))))))
Այո, Աստված ամենազորեղն է, ով օժտված է ոչ թե անսահման (մարդու մասին չենք խոսում, որ ասենք անսահման թե սահմանափակ...), ավելի ճիշտ գերբնական ուժով...
Իմ հավատը տալիս է ուժ, ոչինչ չտալ չկա նման բան, քանի որ ոչինչ չկա...Ձեր հստակ թեորեմական հաստատված մոտեցումները պնդել սխալ է,կարծում եմ...Խոսքը վերաբերվում է "Հետևաբար, քո հավատը նրան ոչինչ չի տալիս" արտահայտությանը... Ի՞նչ ճանապարհով է ուժ տալիս նրան, ասեմ որ դա փոխադարձ է...ես հավատում եմ նրան,նրան ուժ է տալիս դա ու փոխանցվում է այդ ուժն ինձ...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Այն ամենը ինչ հիմնված է զգացմունքայնության վրա, նույնիսկ սերը, չի կարող ճշմարիտ լինել: Մարդ, եթե նույնիսկ սիրում է մեկին, պիտի հստակ գիտակցի, թե ինչի համար է սիրում:
Զգացմունքային դատողությունները աքսիոմ ընդունել ու դրանցով առաջնորդվելը բերում է հակասականության: Իսկ տրամաբանություն գիտությունն ասում է, որ հակասական դատողություններից բխում է ամեն ինչ: Այսինքն նման պնդումներից կարելի է ճիշտ տրամաբանական շղթաներով եզրակացնել նույնիսկ այն, որ դինոզավրերը առաջացել են մարդուց: Իսկ փորձը ցույց է տալիս, որ դա տենց չի:
[QUOTE=Արիացի;1845456]Հետևաբար, կարելի է ենթադրել, որ սերը մի ավելի բարձր, աստծուց էլ բարձր բան է: Այնպիսի բան, որի կարիքը զգում է նույնիսկ Աստված: Ճիշտ եմ?[QUOTE]
Այո, սերը բոլոր կարիքներից բարձր դասվող մի անբացատրելի ու ինդիվիդուալ կարիք է իմ կարծիքով...Եթե Աստված սիրո կարիք զգում է, դա չի նշանակում, որ դա իրենից բարձր է...ես նման բան չեմ ասել, էլի Ձեր համոզմունքներ են...
Պարզապես գտնում եմ, որ սիրո առաջ բոլորը հավասար են, նույնիսկ Աստված...
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.11.2009, 19:41:
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Վերջին խմբագրող՝ Հոգեվարք: 08.11.2009, 19:03:
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Իսկ գերբնականը որն է? Ուժ հասկացությունը ինքը սահմանվում է բնության մեջ տեղի ունեցող երևույթների համար: Ու վերցնել այդ հասկացությունը ու կիրառել բնությունից դուրս ինչ-որ օբյեկտների` օրինակ Աստծո համար, կարծում եմ սխալ է: Այսինքն եթե աստվածը գերբնական ինստանցիա է, ապա նրա համար ուժ հասկացություն գոյություն չունի, քանի որ ուժով օժտված են բնական օբյեկտները, օրինակ ավտոմեքենայի շարժիչը:
Իսկ ինչու չի նրա ողջ ուժը փոխանցվում քեզ?Իմ հավատը տալիս է ուժ, ոչինչ չտալ չկա նման բան, քանի որ ոչինչ չկա...Ձեր հստակ թեորեմական հաստատված մոտեցումները պնդել սխալ է,կարծում եմ...Խոսքը վերաբերվում է "Հետևաբար, քո հավատը նրան ոչինչ չի տալիս" արտահայտությանը... Ի՞նչ ճանապարհով է ուժ տալիս նրան, ասեմ որ դա փոխադարձ է...ես հավատում եմ նրան,նրան ուժ է տալիս դա ու փոխանցվում է այդ ուժն ինձ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ