User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Այո հավատում եմ, հավատում եմ առանց նախապայմանների, պայմանների և հետպայմանների հավատում եմ, որ Նա է այս կյանքի հիմնական ղեկավարը նա է ուղղություն ցույց տալիս ու շտկում մեզ հանդիպած դժվարությունները, հավատում եմ, որ առանց Նրա ես գոյություն չէի ունենա... ես չեմ էլ փոխի իմ հավատալու ու վստահելու կարծիքը ուզում է ամբողջ աշխարհի հակառակը ապացուցող փաստերը բերեք: Ես ասում եմ Աստված կա և դա աքսիոմ է, ես ասում եմ Աստված ամենազոր է ու թեև հաճախ կասկածում եմ ինչպես բոլորը բայց շարունակում եմ հավատալ...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (30.10.2009), Կարապետ (30.10.2009)

  3. #2
    Սկսնակ անդամ Poqrik_Arev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2008
    Հասցե
    Բաժանորդն անհասանելի է ...
    Տարիք
    38
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Այո, հավատում եմ - հավատում եմ իմ ամբողջ հոգով ու էությամբ: Փոքր ժամանակ, որ մտածում էի, ինքս ինձ հետ կռիվ էի անում, ու ինձ թվում էր թե Աստված իմ ներքին ձայնի կերպարանքով իմ հետ է խոսում:

    Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ նրա զորությանը ու հավատում եմ, որ այս աշխարհում ինչ կատարվում է նրա իմացությամբ է կատարվում: Ինչ լինում է, լավին է լինում ու ես համոզված եմ, որ այստեղ Աստված պապիկի մատը միշտ խառն է լինում

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (30.10.2009), Դատարկություն (29.10.2009), Կարապետ (30.10.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Աստծուն հավատում ես թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև մարդու գործունեության մեջ աստծո ֆակտորը զուտ զգացական է և ոչ գործնական… եթե աստված գոյություն ունենար ապա բոլոր մարդիկ աշխարհում նույն աստծոն պիտի ենթարկվեին և հավատալու հարց գոյություն չեր ունենա… բայց ինչպես տեսնում եք աշխարհում ամեն ինչից շատ աստծո տեսակ կա ու նրանց երկրպագելու ձևերն էլ են իրարից տարբերվում ու ամեն մարդու հետ "խոսելիս էլ" տերը լրիվ իրար հակասող բաներ է ասում… այսինքն աստվածները դա մարդու երևակայության արդյունք են և օգտագործվում են մարդու կողմից մարդկանց վրա իշխանություն հաստատելու համար, հիմնականում վախի միջոցով…

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (30.10.2009), urartu (09.11.2009), Արիացի (30.10.2009), Երվանդ (30.10.2009), Լուսաբեր (30.10.2009), յոգի (19.05.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծուն հավատում ես թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև մարդու գործունեության մեջ աստծո ֆակտորը զուտ զգացական է և ոչ գործնական… եթե աստված գոյություն ունենար ապա բոլոր մարդիկ աշխարհում նույն աստծոն պիտի ենթարկվեին և հավատալու հարց գոյություն չեր ունենա… բայց ինչպես տեսնում եք աշխարհում ամեն ինչից շատ աստծո տեսակ կա ու նրանց երկրպագելու ձևերն էլ են իրարից տարբերվում ու ամեն մարդու հետ "խոսելիս էլ" տերը լրիվ իրար հակասող բաներ է ասում… այսինքն աստվածները դա մարդու երևակայության արդյունք են և օգտագործվում են մարդու կողմից մարդկանց վրա իշխանություն հաստատելու համար, հիմնականում վախի միջոցով…
    Մեֆ, միտքդ հետաքրքիր է, բայց մյուս կողմից հարց է առաջանում, արդյո՞ք Աստծուն 1000 տարի պետք է, որ մարդիկ իրեն ենթարկվեն: Ավելի հետաքրքիր գործ չունի՞ Աստված:
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (30.10.2009), Tig (30.10.2009), յոգի (31.10.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, միտքդ հետաքրքիր է, բայց մյուս կողմից հարց է առաջանում, արդյո՞ք Աստծուն 1000 տարի պետք է, որ մարդիկ իրեն ենթարկվեն: Ավելի հետաքրքիր գործ չունի՞ Աստված:
    Չունի ապեր… բա ունի՞…բանի գոռձի անունն ի՞նչ ա… "Գիրքը" որ կարդում ես աստված լավ էլ խորացել ա… բա գիտես մուֆթա են սաղ օրը մոմ վառու՞մ… մեր նախագեն ասաց "փրկությունը լավ գործերի մեջ չի այլ ապաշխահրության"… ու աչքիս հենց էդ ուղղությամբ էլ շարժվում ա … Շեպօկլյակի գաղափարախոսությունն ա "խառոշիմի դելամի պռասլավիցա նել՛զյա"
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.10.2009, 11:45:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (30.10.2009)

  11. #6
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծուն հավատում ես թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև մարդու գործունեության մեջ աստծո ֆակտորը զուտ զգացական է և ոչ գործնական… եթե աստված գոյություն ունենար ապա բոլոր մարդիկ աշխարհում նույն աստծոն պիտի ենթարկվեին և հավատալու հարց գոյություն չեր ունենա… բայց ինչպես տեսնում եք աշխարհում ամեն ինչից շատ աստծո տեսակ կա ու նրանց երկրպագելու ձևերն էլ են իրարից տարբերվում ու ամեն մարդու հետ "խոսելիս էլ" տերը լրիվ իրար հակասող բաներ է ասում… այսինքն աստվածները դա մարդու երևակայության արդյունք են և օգտագործվում են մարդու կողմից մարդկանց վրա իշխանություն հաստատելու համար, հիմնականում վախի միջոցով…
    Ինչ որ տեղ համամիտ եմ... Իրականում Աստված էդքան էժան չի, ինպես մարդիկ պատկերացնւմ են, Աստծո ֆակտորը միյայն զգացական չե, եթե բանականությամբ և տրամաբանությամբ նայենք ապա կհամոզվենք, որ նաև գործնականն էլ կա, օրինակ, ինչպե՞ս կբացատրեք տիեզերքի կառուցվածքը, դրա գործողութունը, հերթականությունը, հարմոնյան, մարդու մարմնի կատարյալ կառուցվածքը, ֆուկցիան, և ամեն ինչ, ինչը որ շրջապատում է մեզ... Չեք ուզում Աստված համարեք՞ դա ձեր գործն է, բայց կա Մեկը, Որը ստեղծել է և պահպանում է այս ամենը ինչը, որ գոյություն ունի... Նրան ոչ ոք չի կարող ոչ ոքի ցույց տալ, եթե Նա Ինքը չկամենա Իրեն ցույց տալ, բազմաթիվ պատճառներից ելնելով...
    Ինչի՞ են տարբերվում «նրանց երկրպագելու ձևերն էլ են իրարից տարբերվում», որվհետև մարդ արարածն ձևափոխել է ամեն ինչ և հարմարեցրել է ըստ իր կեղծ ցանկությունների և Մի Աստծուն դարձրել են մի քանի «աստվածների»» ըստ իրենց քմհաճույքից բխած ցանկությունների... Նույնն էլ աթեիստներն են անում, տարբերություն չեմ տեսնում...
    «B]այսինքն աստվածները դա մարդու երևակայության արդյունք են և օգտագործվում են մարդու կողմից մարդկանց վրա իշխանություն հաստատելու համար, հիմնականում վախի միջոցով…[/B]»
    Էտ ոն՞ց եղավ, որ մարդ կարա այդքան հզոր երևակայություն և խելք ունենա, որ կարողանա «աստվածներ» ստեղծել, բայց թե որտեղից՞ և ինչպես է ստեղծվել տիեզերքը և մարդը, այս հարցերը մինչև հիմա մնացել են Թեորյա, ոչ մի կոնկրետ պատասխան...
    Աստծուն տեսնել և զգալ միյայն կարող է Աստվածային որակ ունեցող Անձիք, որովհետև Գերագույնը Էժան չե, որ իհայտ գա նրանց, որոնք չգիտեն ինչեր են արել անցյալում, ինչ են անում հիմա և չգիտեն ինչ պետք է անեն ապագայում...
    Աստված չի դադարում Աստված լինել Նրան չհավատալու պատճառով...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (19.05.2010), Արծիվ (19.05.2010), Ժունդիայի (20.05.2010)

  13. #7
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի Աստծուն դարձրել են մի քանի «աստվածների»» ըստ իրենց քմհաճույքից բխած ցանկությունների... Նույնն էլ աթեիստներն են անում, տարբերություն չեմ տեսնում...
    Աթեիստները չեն հավատում ո'չ մեկ, ո'չ էլ մի քանի «աստվածների»...

    Էտ ոն՞ց եղավ, որ մարդ կարա այդքան հզոր երևակայություն և խելք ունենա, որ կարողանա «աստվածներ» ստեղծել, բայց թե որտեղից՞ և ինչպես է ստեղծվել տիեզերքը և մարդը, այս հարցերը մինչև հիմա մնացել են Թեորյա, ոչ մի կոնկրետ պատասխան...
    Պատկերացրու` մարդու երևակայությունը սահմաններ չունի, իսկ աստվածներ ստեղծելու համար առանձնապես խելք պետք էլ չէ: Մեր տիեզերքը ստեղծվել է Մեծ Պայթյունի հետևանքով, դա ապացուցող շատ փաստեր կան: Այլ հարց է, թե ինչ է եղել Մեծ Պայթյունից առաջ. դրա պատասխանը մինչև հիմա չի ստացվել ու դժվար էլ ստացվի, համենայն դեպս` մոտ ապագայում: Իսկ թե ինչպես է «ստեղծվել» մարդը, շատերին է հայտնի, իսկ մնացածները կամ չգիտեն դրա մասին, կամ ձևացնում են, թե չգիտեն...
    Իմիջիայլոց, կարող ես ծանոթանալ այս նորաթուխ հոդվածին:

  14. #8
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տիեզերքը ստեղծվել է Մեծ Պայթյունի հետևանքով, դա ապացուցող շատ փաստեր կան:
    Այ երբ որ փաստն ու տեսությունը կարողանաս զանազանել՝այն ժամանակ կխոսենք որ դարվինիզմը ամենամերկ տեսություններից ա։[/QUOTE]

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (20.05.2010)

  16. #9
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gardmanian-ի խոսքերից
    Աթեիստները չեն հավատում ո'չ մեկ, ո'չ էլ մի քանի «աստվածների»...
    Լավ էլ հավատում են, Դարվինին, Լենինին, Մարքսին և այլ «աստվածիկների»» դա նրանց հարմար է... ամեն տեղ մարդիկ նշում են թե ««աստված և կրոնները օգտագործվում են մարդու կողմից մարդկանց վրա իշխանություն հաստատելու համար, հիմնականում վախի միջոցով…» ին՞չ էք ուզում ասել, աթեիստական հասարակությունը նույնը չի՞ անում, եթե մոտիկից զննենք բոլոր կրոն կոչվածները ապա կհայտնաբերենք, որ դրանց գլխին նստած են մեծ փորով աթեիստ ««հոգևորականներ»» հենց մի պատճառով, աղավաղել կրոնները և շահագործել անմեղ մարդկանց...
    Պատկերացրու` մարդու երևակայությունը սահմաններ չունի, իսկ աստվածներ ստեղծելու համար առանձնապես խելք պետք էլ չէ
    Պատկերացնում եմ, դրա համար ել աշխարհը գժանոց է...
    Մեր տիեզերքը ստեղծվել է Մեծ Պայթյունի հետևանքով
    Վուկը լավ է ասել ««Այ երբ որ փաստն ու տեսությունը կարողանաս զանազանել՝այն ժամանակ կխոսենք որ դարվինիզմը ամենամերկ տեսություններից»»

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (23.05.2010), Vook (20.05.2010)

  18. #10
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վուկը լավ է ասել ««Այ երբ որ փաստն ու տեսությունը կարողանաս զանազանել՝այն ժամանակ կխոսենք որ դարվինիզմը ամենամերկ տեսություններից»»
    Վուկը լավ չի ասել, այլ սխալ է ասել: Էվոլյուցիայի տեսությունը կյանքի ծագումը ու զարգացումը բացատրող միակ տեսությունն է, որն ապացուցող շատ փաստեր կան: Եթե մարդը ծանոթ է էվոլյուցիայի տեսությանը այնպես, ինչպես ես ծանոթ եմ, օրինակ, Գուրջիևի ուսմունքին, բնական է, որ պիտի նման հայտարարություններ անի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (22.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •