The_only_one-ի խոսքերից
Amina, Century Կներեք, երևի ես ճիշտ չարտահայտեցի այն միտքը, որը ուզում էի: Ասածս վերաբերում էր մարդկանց մի լայն շրջանակի, որոնք հավատում են, որ Աստված կա, տոն օրերին գնում են տաճար, մոմ են վառում և դրանով կարծում են, թե Աստծո առաջ իրենք արդարացած են: Այդ մարդիկ չգիտեն կամ ավելի ճիշտ ձեռք չի տալիս`իմանան, որ հավատալ Աստծուն դա նշանակում է, ամեն օր, ամեն վայրկյան իրականացնել Աստծու մեծագույն ծրագիրը և իրենց կյանքերով փառավորել Աստծուն: Առանց գործերի հավատը մեռած է, ահա սա էի ուզում ասել, այլ ոչ թե կոնկրետ այս ֆորումում ակտիվ լինել չլինելը:
Amina համաձայն եմ, որ Աստծուն հավատալը քննարկելու բան չի, կամ հավատում ես կամ ոչ: ԵՎ ում ի վերուստ տրված է հավատալու շնորհը, կամ ինչպես Հիսուսն է ասում, ովքեր ճշմարտությունից են, նրանք հավատում են: Այս ֆորումի գրառումները նաև ցույց են տալիս , որ շատ շատերին այդ շնորհը տրված չէ, դա ուրիշ թեմա է…
160 կողմ 50 դեմ սա կազմում է 75%-25% հարաբերություն: ԵՎ ես իսկապես հավատացած եմ, որ մեր ազգի 75 տոկոսը հավատում է Աստծուն: Հավատը իրոք նստած է մեր ազգի մեջ և դա անվիճելի փաստ է: Բայց այ էդ 75 տոկոսից քանիսն են իրական քրիստոնյա, քանիսն են իրենց հավատը ամրագրում գործերով, քանիսն են պատրաստ ամեն ինչի հանուն իրենց հավատի: Այ էս հարցնա, որ շատ մեծ ցավա պատճառում ինձ: Եվ էդ ցավնա, որ երբեմն ստիպումա ինձ խիստ արտահայտություններ անել:
Էջանիշներ