Աստծուն հավատալ ասելով պարտադիր չէ հավատալ, որ այնտեղ, երկնքում կա մի բարի պապիկ, սպիտակ շորերով ու սպիտակ մորուքով, ով մեզ ստեղծել է, և հետևում է մեր ամեն մի քայլին, և եթե մենք սխալ ենք գործում, մեզ մահից հետո նետում է այրվելու դժոխքի կրակներում Նախ աստծո գոյությունը շատ վիճելի հարց է.. և հավատացողները, և անհավատները ունեն իրենց տեսակետերն ու ապացույցները, հիմնավորումները.. թե ինչու են հավատում կամ չեն հավատում... Մի բան հաստատ է, աշխարհը լի է առեղծվածներով և անհասկանալի ու անպատասխան երևույթներով, որոնք ստիպում են հավատալու, որ այնուամենայնիվ կա ինչ-որ գերբնական ուժ, երևույթ.. չէ որ մարդն էլ մի էակ է, որի իսկական ուժն ու հատկությունները մինչ օրս մինչև վերջ բացահայտված չեն.. մեզնից միան մի աննշան մասն է կարողանում օգտագործել բնության կողմից մեզ տրված խելքի ու հատկությունների գոնե մի չինչին տոկոսը.. անձամբ ես հավատում եմ իմ աստծուն.. նա ապրում է իմ մեջ.. ես նրա հետ եմ խոսում, երբ խորհրդի կարիք ունեմ, երբ ծանր կացության մեջ եմ, երբ երջանիկ եմ, երբ լուրջ քայլեր պետք է կատարեմ.. դա առաջին հերթին իմ խիղճն է, իմ հոգին է.... Եվ երբ օգնության կարիք ենք զգում, բոլորս էլ ակամայից ասում ենք" Աստված, օգնիր ինձ, Աստված ջան, ինչ անեմ... և այլն... Մենք դիմում ենք մեր աստծուն...Մենք ամեն մեկս պատասխանատու ենք մեր աստծո առջև... լինի նա Հիսուսի, Յեհովայի, Բուդդայի, Կրիշնիայի, թե Ռայի տեսքով և կամ մեր խիղճն ու հոգին,,... մենք նախ և առաջ պատասխանատու ենք մեր մեջ ապրող աստծո առաջ, և երբ մեռնում է խիղճը, մեռնում է հոգին, ապա մենք էլ ոչնինչի չենք հավատում.. Ամենաերդվյալ աթեիստն անգամ հավատում է ինչ-որ բանի... թեկուզ իր նպատակին.. առանց հավատի չկա կյանք.. պարզապես պետք չէ շատ կառչել ու նյութականացնել, շնչավորել աստծուն և կուռք դարձնել ինչ-որ անձնավորված էակի: Աստված մեր հոգու մեջ է, ապրում է մեզ հետ ու դա անժխտելի է