Հակահարվածները զուր են, բայց ամեն դեպքում...
Նախորդ գրառումը`
Այն, որ գրառումս կարդացող մեկ անհատը /տվյալ դեպքում դու/ իր համար վաղուց գտել է այդ հարցի պատասխանը և երկար-բարակ մտածելու կարիք չունի, ապա դա չի նշանակում, որ իմ գրառումը սխալ է, քանի որ այն կարող է ուղղված լինել երկու հոգու: Եթե նույնիսկ այդ երկու հոգին էլ վաղուց իրենց համար գտել են այդ հացի պատասխանը, և այլևս մտածելու կարիք չունեն, ապա դա կրկին ոչինչ չի նշանակում, քանի որ այն կարող է ուղղված լինել /ինչպես, որ է/ այդ գրառումը կարդացող այն բոլոր ընթերցողներին, որոնք հավատալու համար հասկանալը անհրաժեշտ պայման են համարում: Եվ եթե այդ բոլոր ընթերցողներից գոնե երկուսը, /քանի որ գրառումս կատարված է հոգնակի թվով/ այն կարդալուց հետո սկսեն երկար-բարակ մտածել այն բոլոր երևույթների մասին, որոնք նրանք չեն հասկանում, սակայն որոնց հավատում են, ապա իմ կողմից կատարված գրառումը տեղի ունի, հետևաբար այն ճիշտ է և հարցադրումն էլ տրամաբանական: /քննարկումը բաց է, դրան մասնակցում են բոլորը. և գրառումներն էլ նախատեսված են, ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ բոլորի համար, նույնիսկ եթե դրանք մեջբերումներ են պարունակում կոնկրետ մարդկանց գրառումներից/
Երկրորդ`
Պնդումը, թե մարդ կարող է իր համար հստակեցրած լինել բոլոր այն երևույթները և դրանց քանակը /կամ քանակի բացակայությունը/, որոնց նա հավատում է, դրանք չհասկանալով հանդերձ, նման է "Ես ամեն ինչ գիտեմ" հայտարարությանը, որը ինքնախաբեություն է և գործնականում անհնար, հետևաբար դրա վրա հիմնված նույնիսկ տեսական հերքումը, չի կարող այդպիսին համարվել: Այսինքն իմ պնդումը չի կարող ի սկզբանե սխալ լինել, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը հայտարարում է, թե ինքը իր համար վաղուց ամեն բան գտել է. և երկար-բարակ մտածելու կարիք չունի:
Եվ վերջապես խնդրո բուն առարկան`
որին ես արձագանքել էի այսպես
ինչը այնուամենայնիվ մեծ թվով կողմնակի խոսակցությունների տեղիք տալով` ինձ համար պարզա դարձրեց, որ սույն քննարկմանը մասնակցում են, ոչ միայն աթեիստներ, այլ նաև շարքային մերժողներ, որոնք անտեսելով բուն ասելիքը, քննարկման են առնում "տառերի գույնը", որոնցով գրված է այդ ասելիքը, ուստի հատուկ վերջիններիս համար ես ստիպված եմ վերաձևակերպել միտքս`
Գոյություն ունեն մեծ թվով երևույթներ, որոնք մարդկանց կողմից անհասկանալի լինելով հանդերձ, այնուամենայիվ կասկածի տեղիք չեն տալիս նրանց մոտ: Վառ օրինակ են ճշգրիտ գիտությունները իրենց բոլոր օրենքներով, կանոններով և ռեակցիաներով: Մարդուն անհրաժեշտ չէ հասկանալ երկու մարմիների փոխադարձ ձգողության ֆիզիկայի օրենքը` հավատալու համար, որ ծառից պոկված խնձորը ընկնելու է երկրին: Նրա համար անհրաժեշտ չէ հասկանալ մոլորակների պտտման և ձգողականության կանոնները, հասկանալու համար, որ առանց կողմնակի միջամտության ինքը դուրս չի թռչի երկրի մակերևույթի վրայից, լուսինը չի ընկնի երկրի վրա, երկիրը չի ընկնեի արևի վրա և արեգակի շուրջը պտտվող մոլորակները չեն բախվի միմյանց: Մարդու համար անհրաժեշտ պայման չէ հասկանալու համար քիմիական ինչ-որ ռեակցիաներ, հավատալու համար, որ անձրևի տակ թողնված երկաթե իրերը ժանգոտվում եմ: Մարդու համար հարկավոր չէ հստակ պատկերացում կազմել ներքին այրման, կամ ռեկատիվ շարժիչի կառուցվածքի մասին, հավատալու համար, որ մեքենան առաջ կընթանա, եթե սեղմես գազի ոտնակը: Մեր շրջապատում տեղի են ունենում բազմաթիվ երևույթներ, որոնք ենթարկվում են ինչ-ինչ օրենքների և օրինաչափությունների, սակայն այդ երևույթներին հավատալու համար, մարդու համար անհրաժեշտություն չի ներկայացնում այդ բոլոր օրենքները և օրինչափությունները ամբողջովին հասկանալը:
Եթե ինչ-որ մեկը այնուամենայնիվ պնդում է, թե ինքը հասկանում է ճշգրիտ գիտություններում գործող բոլոր օրենքները, հասկանում է, թե ինչպես են տեղի ունենում իր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները, և միայն այդ պատճառով է հավատում դրանց, ապա կցանկանայի հիշեցնել ոմն փիլիսոփայի այն պնդումը, թե նրանք ոչինչ էլ չեն հասկանում:
Տեսա այստեղ`
Եթե մարդ ուզում է հասկանալ, ապա դա նշանակում է, որ նա դեռ չի հասկանում, ու եթե նա հասկանալը անհրաժեշտ պայման է համարում հավատալու համար, ապա նշանակում է, որ նա դեռ չի հավատում:
Ենթադրությունը միանգամայն տրամաբանական էր, սակայն եթե այն չի համապատասխանում իրողությանը, ապա միգուցե սխալ է ձևակերպված այն պնդումը, որի հիման վրա արվել է ենթադրությունը:
Եվ երկրորդ`
Աստծո գոյությունը մերժող և Դարվինի տեսությանը 180 աստիճան հակառակ տեսակետները ինձ համար նորություն չեն: Ընդհակառակը էվոլյուցիայի տեսությունը հագեցած է իրարամերժ նման բազմաթիվ տեսակետներով: Մինչ ոմանք պնդում են, թե կյանքը զարգացել է աստիճանաբար` աննշան փոփոխություններով, մյուսները դրան հակառակ ասում են, որ կյանքը զարգացել է ցատկերով` զգալի մուտացիաներով: Կան ընդհանրապես այնպիսի դարվինիստներ, որոնք պնդում են, թե սողունի ձվից միանգամայն ձևավորված թռչուն է դուրս եկել, ու դրանով վերը նշված պնդումներին 120 աստիճանով հակառակ տեսակետ են առաջ քաշում:
Իսկ հաշվի առնելով, թե ինչպիսի ուղղվածություն է ստանում այս քննարկումը, ես ստիպված եմ կրկին հստակեցումներ մտցնել:
Տիեզերքում առկա է կյանք: Դա փաստ է: Կամ այդ կյանքը առաջացել է մտահաղեցմամբ /Աստված/ կամ այն ի հայտ է եկել ինքնաբերաբար, առանց կողմնակի միջամտության /էվոլյուցիայի տեսություն/: Եթե կա ինչ-որ մեկը, ով ի վիճակի է այս երկու տարբերակներին 180 աստիճանով հակառակ տեսակետ ասել, ապա ես պարզապես դուրս կգամ այս թեմայի քննարկումներից:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Անկեղծ ասած մի փոքր բացասական կարծիք էր առաջացել…
Տեսնում եմ հակված եք տրամաբանելու և վերլուծելու, ողջունում եմ ու հավատում որ շատ հաճելի կլինի հետագայում …
Ինչ վերաբերվում է հավատալունմի փոքր մանրացնեմ։
Սա որպես աքսիոմա կարող եք համարել թեև ապացուցելի է և նրա ապացույցը կարող է գտնել ամեն մեկն իր մեջ։
Ամեն մարդ հավատում է Աստծո, կյանքի գոյությանը, սակայն ընկալումները տարբեր են։
Մեկը հավատում է որ ինքն է կյանքը, ինքն է Աստված։
Մյուսը հավատում է որ իր փառքն է իր Աստվածն ու կյանքը։
Ես ուրիշ բան եմ ասում.
«Ես պարզել եմ, որ աշխարհում ոչ մի բանի մեջ կյանք չկա։ Կյանքը միայն Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մեջ է, ով աշխարհ գալով բերեց երկնային կյանքը, որը տրվում է ամեն նրան հավատացողին։ Այսինքն նրան ով հավատում է որ այդ կյանքը Նրա մեջ է»։
Ոչ մի արարած իր մեջ բնակված կյանք չունի։ Կյանքը Աստված է, այսինքն Նա՝ ով արարեց երկինքն ու երկիրը, ով իր Որդուն ուղարկեց մեզ կյանք տալու համար։
Սրա համար գրված է «ճաշակեցեք և տեսեք որ Տերը բարի է»
Եթե ասեմ ծիրան կեր շատ համով է, ասես չէ մինչև համը չառնեմ չեմ ուտի, եդպես էլ համը չես տենա։ Երբ սկսես ընդունել որ ճիշտ եմ ասում, կսկսես նաև համտեսելու ձևը գտնել։
Շարունակելի…
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Ինչպես ասում էի, երկար կարելիէ քննարկել թեման, ամեն մեկն էլ կմնա իր կարծիքին: Գնալով համոզվում եմ, որ ճիշտ էի:
Լավ_Ոստիկան, կարևորը էն չի, թե կոնկրետ ում է այրել եկեղեցին` հորինողին, թե նրա հետնորդներից մեկին, այլ էն, որ այդ հողի վրա մարդ է այրել (չեմ հիշում անուն ազգանունը): Բայց դա մի կողմ: Տես, հիմա դու շատ երկար ու բարակ գրում ես փիլիսոփայական մտքեր, մեջբերումներ անում - ի դեպ, մի քիչ պարզ գրի, ավելի հաճելի կլինի- բայց ոչ մի ապացույց չես բերում, ընդամենը ինչ-որ գրականության, լսածի հիման վրա մտքեր ես արտահայտում:
Եթե այդքան լավ տեղյակ ես այս ոլորտից, ուրեմն պիտի նաև իմանաս, որ այսօրվա աստվածաշունչ կոչեցյալը պատմության ընթացքում մի քանի անգամ փոփոխվել ու "հարմարեցվել է" որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով:
Եվ հետո, եթե հիմա ընդունում ես որ մի քանի հարյուր տարի առաջվա եկեղեցու մոտեցումները ինչ-որ հարցերում սխալ են եղել, ապա ինչքա՞նով ես վստահ, որ մի որոշ ժամանակ անց չի պարզվի, որ էսօրվա հայացքներն են սխալ: Հավատացած եղիր, որ հնում շատերը կուրորեն հավատում և սատարում էին եկեղեցուն և երբեք կասկածի տակ չէին դնում նրա որոշումները:
Նշածս բեմադրությունը էսօր եղածներից միայն մեկն էր: Շատ օրինակներ կարող եմ բերել, բայց կարիք չեմ տեսնում:
Ես համաձայն եմ, որ դրսում ինչ-որ արտաքին ուժ կա, ամենալայն իմաստով: Բայց որ ինչ-որ մեկը վերևում նստած որոշեց մարդ սարքել, աբրա-կատաբռա արեց և մարդ գոյացավ...
Ավելացվել է 3 րոպե անց
Հրայր իմ բարեկամ, իսկ ինչպե՞ս ես դու դա պարզել, ասա խնդրեմ: Միգուցե նկատի ունես, որ դու կարծու՞մ ես, թե դա այդպեսա, կամ ինքդ քեզ համա՞ր ես պարզել![]()
Վերջին խմբագրող՝ Միգռո: 01.10.2008, 15:49: Պատճառ: Գրառման ավելացում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Էստեղ պատասխանելու բան չկա: Իմ կարծիքով անիմաստ հարց է, էն առումով, որ Աստծուն հավատալ-չհավատալը Ազատ լինելու հետ կապ չունի: Իսկ քեզ ես տվել էի, ոչ թե ճշտելու ազատ ենք, թե` չէ (ես գիտեմ, որ ազատ եմ), այլ, որ հասկանայի ասածիդ տրամաբանությունը, որը ըստ իս բացակայում է`
Ամեն դեպքում, եթե դժվար չի, պատասխանիր հարցիս` միթե՞ մենք հիմա Ազատ չենք, ու քեզ հավատալով կազատվենք
Հ.Գ. Նախօրոք ասեմ, որ եթե չպատասխանես՝ դա նորմալ է![]()
Էս կյանքում էնքան քիչ ա հավատ մնացել , որ Աստծուն էլ եթե չհավատանք, ուրեմն վերջն եկել ա:
Ուրիշ հարց ա , որ որոշ եկեղեցականներ իրանց պահվածքով զզվացնում են;
Լավ ոստիկան ջան, ինձ թվում ա, որ ուղղակի գրելու համար ես գրել: Չնայած արդեն ալարում եմ գրեմ, բայց այս գրառմանդ էլ կպատասխանեմ:
Կներես, բայց անկապ բան ես գրել: Դու պատասխանել էիր կոնկրետ իմ գրառմանը: Ենթադրենք սենյակում տաս հոգի հավաքվել են եւ բանավիճում են: 5 հոգի մի տեսակետ են պաշտպանում, 5 հոգին մյուսը: Առաջին 5-ից մեկը հիմար է: Հարց - մյուս 5-ին թույլատրելի է հետեւյալ արտահայտությունը. «Դե դուք հիմար եք, ձեզ հետ ինչ բանավիճենք»:
եւ
Ապե՛ր, ինձ թվում է, որ դու խառնում ես հավատալ եւ իմանալ տերմինները, ինչն էլ քեզ թյուրիմացության մեջ է գցում: Մարդը որ թե հավատում է, որ պոկված խնձորը ընկնելու է երկրին, այլ գիտի դա, իսկ իմանալուն նրա փորձն է նպաստել: Եթե մարդը չտեսներ, որ ծառից պոկված խնձորը գետնին է ընկնում, ապա նա այդ չէր իմանա: Այդ դեքում էլ ինչ-որ մեկը ուսումնասիրություն կարող է աներ, տարբեր երեւույթներ համադրեր, զանազան դատողությունների միջոցով հասկանար այդ երեւյթները ու գար այն համոզմանը, որ ծառից պոկված խնձորը գետնին կընկնի: Այդ դեպքում նա կհավատա, որ ծառից պոկված խնձորը գետնին կընկնի, մինչեւ փորձարկման միջոցով այդ հավատը չապացուցվեր ու դառնար գիտելիք:
Ես չասեցի, որ հասկանում եմ ամեն ինչ, պարզապես ասեցի, որ հավատալու համար հասկանալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
Դարձյալ սխալ ես տրամաբանում. մարդ կարող է չհավատալ Աստծո գոյությանը, բայց եւ չմերջել այն: Սեղանին մի արկղ կա դրած, որի մեջ չգիտես թե ինչ է: Հիմա քեզ հարցնում են, թե հավատում ես որ այդ արկղի մեջ 1մլն դոլար է, ասում ես՝ ոչ: Հարցնում են, իսկ վստահ ես, որ այնտեղ 1 մլն. դոլար չկա, դարձյալ ասում ես ոչ: Պատճառն այն է, որ դու չգիտես, թե ինչ է արկղի մեջ:
Եթե նորություն չեն, ուստի ինքդ պետք է հասկանայիր, որ մտքերդ սխալ ես շարադրում, դու հենց այդպես էլ ասել էիր
գուցե հետո հասկանալով, որ դա ճիշտ չէ, վերաձեւակերպեցիր միտքդ:Աստծո գոյությունը մերժող միտքը այլ հնարավորություն չունի եթե ոչ Դարվինի, ապա գոնե նրա ստեղծած տեսության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել:
Ավելացվել է 3 րոպե անց
Սպասեմ շարունակությանը, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեմ ասածիդ մասին, նոր պատասխանեմ:
Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 02.10.2008, 11:01: Պատճառ: Գրառման ավելացում
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Շնորհակալություն բովանդակալից պատասխանի համար, հարգելի Լավ Ոստիկան:
Ես տվել եմ իմ հարցը, թե ինչ նկատի ունեք Աստված ասելով, քանի որ արդեն վաղուց մտել եմ այս թեման ուզում եմ քվեարկել, բայց համոզված չեմ, որ դա ճիշտ կլինի, եթե ուք նկատի ունեք մեր` քրիստոնեական Աստծուն:
Աստված կարող է լինի քրիստոնեական, ինդուիստական, հեթանոսական, ընդհանրապես չանձնավորված մի սուբստանցիա....
Ավելի շուտ կարող եմ պատասխանել այս հարցին` հավատացյալ եք, թե ոչ:
Իսկ աստված ամեն մեկին իրենն է...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Շարունակելով թեման մեջբերում եմ.
«Քանզի պտտելով ու ձեր պաշտմունքը զննելով՝ սեղան մը գտա, որուն վրա գրված էր, ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ. ուստի զանիկա որ դուք չճանաչելով կպաշտեք, ես նույնը ձեզի կքարոզեմ։ … քանզի ինք կտա ամենուն կյանք, շունչ և ամեն բան։ Բոլոր ազգերը մեկ արյունե ըրավ … որոշված ժամանակներ հաստատեց ու անոնց բնակության սահմանները՝ Աստված փնտրելու։ Որպեսզի խարխափելով զինք գտնեն, թեպետև մեր ամեն մեկեն ալ հեռու չէ։ Վասնզի անով կապրինք և կշարժինք ու կանք, … » Գործք 17։23-31
Մի ուրիշ տեղ գրված է, որ Աստված մարդու մեջ հավիտենությունը փնտրելու փափագ դրավ։
Ստացվում է, որ մարդու մեջ, անկախ նրա վիճակից, Աստված դրել է հավիտենությունը փնտրելու փափագ և Աստծուն փնտրելու ժամանակներ է սահմանել։ Դրա համար էլ ասում է «Այսօր եթե Անոր ձայնը կլսեք ձեր սրտերը մի խստացրեք…։» Բայց Նրան խարխափելով պետք է գտնել, ոչ թե պարզ աչքով պիտի տեսնես որ գտնես այլ փնտրես խարխափելով մինչև գտնես։ Հուշում է նաև որ ամեն մեկիցս էլ հեռու չէ և եթե հեռու չէ նշանակում է փնտրողն անպայման գտնելու է, միայն նրանք չեն գտնում ովքեր չեն փնտրում, այս պատճառով էլ չենք կաչող արդարանալ ասելով – ես Քեզ չեի ճանաչում, որովհետև գիտենք որ չենք փնտրել։
Ամփոփելով խոսքս ուզում եմ նշել, որ մենք ապացույցներ ենք փնտրում դրսում, այն ինչ նրանք մեր մեջ են։ Մենք մերժում ենք մարդկանց իսկ մեր ներսը սպանում ու լռեցնում ենք, այդ ձայնը մեր ներսից է դուրս գալիս։ Սա վառ երևակայության արդյունք չէ, ոչ ալ մեր տկարության ժամանակի աղերսն է դեպի նրան ով չկա, սա այն է ինչն Աստված դրել է մեր մեջ, որին տեղ ենք տալիս երբ անզոր ենք դառնում։
Սիրելիներ խորհեք ինքներդ ձեր մեջ, չէ որ դուք էլ եք շատ փնտրել ու մինչև հիմա հստակ պատասխան չեք ստացել, մի կողմ դրեք գիտությունն ու փորձը, նայեք ինչ է ասում ձեր հոգին ում այսքան ժամանակ լռեցրել եք ու սպանել։
Երանի բոլորդ գտնեիք այն ուրախությունը որը հավիտյան կմնար ձեր հետ։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Ես հավատւմ եմ աստծուն բայց ցավով եմ նայում նրանց ովքեր հավատը տեսնում են միայն եկեղեցի այցելելու և մոմավառության մեջ:![]()
Սատանան տիրում է Աշխարհը
ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ