User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Էջ 19 76-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

  1. #271
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայն դեպս այդ ուղղությամբ որոշ քայլեր արվել են, ու գիտությունը անընդհատ առաջ է գնում: Կրոնն էլ շատ արագ համակերպվում է գիտությանը` ու դա մեկնաբանում իրեն հարմար ձեւով: Ինչու քո կարծիքով Վատիկանը մի գիշերում ընդունեց մեծ պայթյունի տեսությունը. պատասխանը պարզ է` քանի որ աստվածաշնչում ասվում է, որ Աստված աշխարհը ստեղծեց ոչնչից, Մեծ պայթյունի տեսությունն այդ մասնիկն էլ, որի պայթյունից առաջացել է աշխարհը համարվեց այդ ոչինչը:
    Մի խաբվեք նրանք ովքեր համակերպվում են գիտության հետ, նրանք ոչինչ չեն հասկանում։ Նրանք ոչ Աստծուց են տեղյակ, ոչ նրա գործից, ոչ էլ այս աշխարհից։
    Գիտությունը պետք է հարմարվի Աստվածաշնչի հետ որպեսզի կարողանա ճիշտ լինել։
    Մի փոքր հիասթափենոմ ձեզ, երբ երկիրը կար այն ժամանակ ոչ արև կար ոչ էլ լուսին։ Այստեղից սկսեք ու շատ հակասություններ կբացվեն, հետո նոր կսկսեք մոտենալ ճշմարտությանը։
    Վերջին խմբագրող՝ Hrayr: 26.09.2008, 16:21:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  2. #272
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցը բազմիցս հնչել է սույն թեմայում: Զարմանալի է, որ մինչ այժմ բորին բավարարող հստակեցում չի արվել այդ կապակցությամբ: Եվ որպեսզի գոնե այս առումով, գոնե ինձ հետ այլևս ոչ մի անհամաձայնություն չլինի, կասեմ, որ խոսքը այն Աստծո մասին է, Ով ստեղծեց ինձ ու քեզ, և Ով հոգ է տանում իմ ու քո մասին:
    Իսկ ով է ստեղծել ինձ ու քեզ՞՞՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. #273
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մի փոքր հիասթափենոմ ձեզ, երբ երկիրը կար այն ժամանակ ոչ արև կար ոչ էլ լուսին։
    [էստեղ մի հատ ԲԵՍԱՄԹ թերահավատ սմայլիկ պետք է լիներ]: Ապացու՞յց: Լուրջ, նյութեղեն ապացույց:
    DIXI
    carpe noctem

  4. #274
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    [էստեղ մի հատ ԲԵՍԱՄԹ թերահավատ սմայլիկ պետք է լիներ]: Ապացու՞յց: Լուրջ, նյութեղեն ապացույց:
    Գիտնականները վերջապես գտել են որ արևի լույսից բացի ուրիշ լույս էլ կա երկրի վրա, որը բավարարում է բույսերի գոյություն ունենալուն։ Դու ասա սա որտեղից է ես էլ կասեմ մյուսը։
    Ի տերբերություն Ձեզ ես գիտեմ երկուսի պատասխաններն էլ։ Ավելին. ինչպե՞ս էր երկիրը կանգնում առանց արևի։
    Հիասթափությունն ավելի խորացնեմ. Ինչ–որ ժամանակ արևն ու լուսինը կանգ են առել, մնացել են իրենց դիրքերում, մի քանի վարկյան չէ, ժամեր։ Ինչպե՞ս հնարավոր էր։
    Մի քիչ գլխներիդ զոռ տվեք, բայց պատասխանն այնքան տրիվյալ է որ մտքներովդ անգամ չի անցնի։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  5. #275
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը

    Թույլ տուր պատասխանեմ.
    Աստծո հոգին շրջում էր... լավ էտ հեչ, կարճ ասած Աստված մեկ էլ որոշեց տեղծել օվկիանոսները/ծովերը, երկիրը/երկինքը, հետո բույսերին/միջատներին ու վերջապես մարդկանց /ոնցոր թե բան բաց չթողեցի/.
    Բա Երկիրը եթե կա արդեն 65 միլիոն տարուց ավել... բա մինչև էտ Աստված ինչ էր անում?

    Եկեք բոլորս էլ խոստովանենք, որ մենք երբեք էլ չենք իմանա, թե ինչը ոնց է եղել... մենակ հույս ունեմ, որ մի քանի 100-1000 տարի անց, այդ ամեն ինչը կունենա իր բացատրությունը. թեկուզև Աստված կա, բայց ոչ մի ապացույց իր գոյության մասին չի <<ուղարկում>> մեզ. Մենակ թե պետք չի հրաշք կոչվող երևույթը առաջ բերել` որպես Աստծո գոյության փաստ.

    Ավելացվել է 3 րոպե անց
    Իսկ Երկրի սեփական լույսը, ինչպես դու նշեցիր, որն օգնում է բույսերի զարգացմանը... դա նշանակում է որ Աստված կա?

    Ավելացվել է 4 րոպե անց
    Քո գրառման մեջ Աստծո գոյությունն ապացուցող ոչ մի փաստ չկա.
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.09.2008, 18:54: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #276
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով է ստեղծել ինձ ու քեզ՞՞՞
    Իսկ ու՞մ մասին է այս թեմայում ընդհանրապես խոսքը:

    Հ. Գ.
    Հարցին կարող էի նաև այլ կերպ պատասխանել`
    Ես - Աստված:
    Դու - Ի՞նչ աստծու մասին է խոսքը
    Ես - Նրա, Ով ստեղծեց ինձ ու քեզ:
    Դու - Իսկ ով է ստեղծել ինձ ու քեզ՞՞՞
    Ես - Աստված
    Դու - Ի՞նչ աստծու մասին է խոսքը:
    Ես - Նրա, Ով ստեղծեց ինձ ու քեզ:
    Դու - Իսկ ով է ստեղծել ինձ ու քեզ՞՞՞
    ...

    Եթե հարցիդ ետևում խոր իմաստ կա թաքնված, կամ ինչ-որ խորամանակություն, ապա միգուցե այն ներկայացնես մի փոքրիկ մեկնաբանությամբ, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի պատասխան ես ակնկալում:
    Իսկ եթե քո հարցը հռետորական է, և դրանով դու ուզում ես ցույց տալ մեզ, թե մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչի մասին ենք խոսում, ապա կասեմ, որ դու ճիշտ ես: Մեզանից ոչ ոք ամբողջական պատկերացոււմ չունի Աստծու մասին. ոչ Լուսավորչական Եկեղեցու հարգարժան հայրերը, ոչ բատիստները, ոչ մյուսները, ոչ դուք, ոչ էլ մեղավորս: Ուրեմն վե՞րջ: Փակեք թեման, ցրվենք տներով, ախպեր:
    Անձամբ ես թեմային մասնակցեցի ներկայացնելու համար իմ պատկերացումները, ոչ թե Աստծու մասին ամբողջությամբ, այլ Նրա այն հատկությունների մասին, որոնցով Նա է ինձ ներկայացել` Արարչագործ, Բարեգութ, Ողորմած, Իմաստուն, Բարի, Գեղեցիկ, Ներողամիտ, Հոգատար, Ամենակարող, Միակ, Բացարձակ, Արդարադատ, Կատարյալ, Կատարյալ, Կատարյալ...
    Իսկ եթե քեզ ընհանրապես հետաքրքրում է, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում վերը նշված որակները, և ընդհանրապես ինչպե՞ս են դրանք դրսևորվում Աստծո էության մեջ, ապա խնդրեմ` http://www.biblesociety.org.lb/bible..._armenian.html
    Գուցե դրանից հետո մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր հայտարարի գալ:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  7. #277
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտնականները վերջապես գտել են որ արևի լույսից բացի ուրիշ լույս էլ կա երկրի վրա, որը բավարարում է բույսերի գոյություն ունենալուն։ Դու ասա սա որտեղից է ես էլ կասեմ մյուսը։
    Ի տերբերություն Ձեզ ես գիտեմ երկուսի պատասխաններն էլ։ Ավելին. ինչպե՞ս էր երկիրը կանգնում առանց արևի։
    Հիասթափությունն ավելի խորացնեմ. Ինչ–որ ժամանակ արևն ու լուսինը կանգ են առել, մնացել են իրենց դիրքերում, մի քանի վարկյան չէ, ժամեր։ Ինչպե՞ս հնարավոր էր։
    Մի քիչ գլխներիդ զոռ տվեք, բայց պատասխանն այնքան տրիվյալ է որ մտքներովդ անգամ չի անցնի։
    Ի տարբերություն գիտնականների՝ շատ բան կա, որ ոչ ես գիտեմ, ոչ դու: Բայց իրենց ու քո իմացածների տարբերությունն այն է, որ իրենց իմացածն ապացուցված է և կարելի է ցանկացած պահի կրկին ապացուցել, իսկ քոնը՝ ոչ: Քո տեսած ու զգացած էներգիան (լույս և այլն) տիեզերական էներգիայի 4%-ն է միայն: Մնացած 70%-ը այսպես կոչված dark matter-ն է՝ խավար նյութը, իսկ 26%-ը՝ dark energy-ն՝ խավար էներգիան: Նկատի ունեցիր՝ սա ապացուցված փաստ է, բազում հղումներ կարող եմ բերել: Կամ որ տիեզրքի այսօրվա մոդելը հիմնված է 4 ուժերի վրա, որոնք են՝ ուժեղ ուժ, թույլ ուժ, էլեկտրոմագնիսական ուժ և գրավիտացիոն ուժ, որոնցից վերջինի մասին շատ քիչ բան է հայտնի: Հականյութի մասին դեռ չեմ խոսում: Այս ամենն անչափ հետաքրքիր է, ապշեցուցիչ, բայց՝ բնական: Ու պատճառաբանվող: Իսկ դու ասում ես՝ արևն ու լուսինը կանգ են առել: Ե՞րբ: Ո՞վ է տեսել: Որտե՞ղ է գրված: Ախր քո ոչ մի գրառումը ամուր հիմք չունի: Դու ամեն ինչ բացատրում ես հավատով ու ստիպում ես, որ ես էլ հավատամ: Բայց ես այդպես՝ ինքնանպատակ երբեք չե՛մ հավատա: Ինձ ուրիշ՝ հավատի շրջանակներից դուրս հիմքեր են պետք: Ես Աստծուն երբեք չեմ տեսել, նրա ձայնը չեմ լսել, ոչ մի տեղ նրա ձեռքը չեմ տեսնում, չեմ «զգում» նրան: Ուրեմն նա չկա՛: Իսկ ես կուրորեն հավատացողը չեմ: Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ եթե նույնիսկ ամբողջ կյանքումս էլ իդեալական հավատացյալ լինեմ, դա ինչ-որ բան կփոխի, ինչ-որ բանի վրա կազդի, ու ես մեռնելուց հետո չեմ կորչի - հող չեմ դառնա: Ի դեպ՝ մեր հավատն Աստծուն ի՞նչ է տալիս: Մենք Աստծու ինչի՞ն ենք պետք ընդհանրապես: Ինչու՞ հանկարծ ինչ-որ մի պահի որոշեց ոչնչից ստեղծել ամեն ինչ: Ի՞նչ էր անում մինչ այդ: Ի՞նչ փոխվեց դրանից հետո: Իսկ գուցե ես չէի՞ ուզում, որ ինձ ստեղծեն: Արդյո՞ք դա իմ ազատ կամքի ու ընտրության իրավունքի խախտում չէ: Գուցե ես դե՞մ էի, որ ինձ կյանք տրվեր: Գուցե ես կգերադասեի ոչի՞նչ մնալ: Ինչու՞ են ինձ պատժում, երբ ես կամովին ինձ զրկում եմ մի բանից, որ չեմ խնդրել: Ինչու՞: Հարցերը շատ են, պատասխանները՝ զրո: Դու էս դեպքում պատասխանող չես. պատասխանող կարող է լինել միայն Աստվածը, որ չկա:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.09.2008, 23:06:
    DIXI
    carpe noctem

  8. #278
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հ.ա.յ.կ.օ ջան, շատ լավ ես գրում.

  9. #279
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.ա.յ.կ.օ ջան, շատ լավ ես գրում.
    Էն արանքի կետերի պահը չհասկացա S.T.A.L.K.E.R. ե՞ս խաղում:
    DIXI
    carpe noctem

  10. #280
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն արանքի կետերի պահը չհասկացա S.T.A.L.K.E.R. ե՞ս խաղում:
    Վայ, էն մյուս Հայկոյի հետ եմ խառնել

  11. #281
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հարցման մեջ ինչու՞ չկա «Չգիտեմ» տարբերակը։ Ես դա կընտրեի։ Իսկապես չգիտեմ՝ հավատում եմ, թե չէ։ Երբեմն հավատը դժվար է զգալ, ավելի դժվար է զգալ դրա բացակայությունը...

  12. #282
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ՝ մեր հավատն Աստծուն ի՞նչ է տալիս: Մենք Աստծու ինչի՞ն ենք պետք ընդհանրապես: Ինչու՞ հանկարծ ինչ-որ մի պահի որոշեց ոչնչից ստեղծել ամեն ինչ: Ի՞նչ էր անում մինչ այդ: Ի՞նչ փոխվեց դրանից հետո: Իսկ գուցե ես չէի՞ ուզում, որ ինձ ստեղծեն: Արդյո՞ք դա իմ ազատ կամքի ու ընտրության իրավունքի խախտում չէ: Գուցե ես դե՞մ էի, որ ինձ կյանք տրվեր: Գուցե ես կգերադասեի ոչի՞նչ մնալ: Ինչու՞ են ինձ պատժում, երբ ես կամովին ինձ զրկում եմ մի բանից, որ չեմ խնդրել: Ինչու՞: Հարցերը շատ են, պատասխանները՝ զրո: Դու էս դեպքում պատասխանող չես. պատասխանող կարող է լինել միայն Աստվածը, որ չկա:
    Հայկօ ջան, էս հարցերը հզոր էին:
    Իսկ ինչ կասես "Նախ ձու՞ն է եղել, թե՞ հավը" հարցին: Ունե՞ս պատասխան: Ինչու՞ չես գնում այդ բոլոր գիտնականներին, կենսաբաններին, թռչնաբաններին ու էլ չգիտեմ ում բռնես, և ստիպես, որ պատասխան տան քո հարցին: Ինչու՞ չես սպառնում նրանց, որ կդադարես հավատալ նրանց բոլոր գիտություններին, եթե անհապաղ պատասխան չտան հարցիդ:
    Դու ինքդ երբևէ մտածե՞լ ես քո տված հացերի շարանի մասին: Փորձե՞լ ես օբյեկտիվ պատասխան գտնել դրանց համար: Այսինքն դրանց մոտենալ և Աստծու հանդեպ հավատ չունեցի, և Նրա հանդեպ հավատով լցվածի տեսանկյուններից: Ցանկության դեպքում, դա այնքան էլ դժվար չէ:
    Ես օրինակ քո տված հարցերից յուրաքանչյուրի համար կարող եմ քիչ թե շատ ընդունելի բազմաթիվ պատասխաններ բերել, սակայն պնդել, որ դրանք ճիշտ են, չեմ կարող, և դա այդպես էլ պետք է լիներ:
    Իսկ որպեսզի ավելի հստակ հասկանաս քո տված հարցերի մեծամասնության անհեթեթ լինելու փաստը, ապա խորհուրդ եմ տալիս դրանցով մոտենալ քո ծնողին` հայրիկիդ կամ մայրիկիդ:
    _ Մայրիկ ինչու՞ ծնեցիր ինձ, գուցե ես չէի ուզում:
    _ Հայրիկ, ինչու՞ էիր ինձ պատժում, երբ ես մանուկ հասակում կամովին ինձ զրկում էի մի բանից, որ չէի խնդրել:
    ... և այլն: Հավատացնում եմ քեզ, պատասխանը չի ուշանա:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  13. #283
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Կներեք, բայց ես սկսեցի կասկածել աստված կա թե չկա
    աութսայդերների մեջ աութսայդեր

  14. #284
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի տարբերություն գիտնականների՝ շատ բան կա, որ ոչ ես գիտեմ, ոչ դու: Բայց իրենց ու քո իմացածների տարբերությունն այն է, որ իրենց իմացածն ապացուցված է և կարելի է ցանկացած պահի կրկին ապացուցել, իսկ քոնը՝ ոչ: Քո տեսած ու զգացած էներգիան (լույս և այլն) տիեզերական էներգիայի 4%-ն է միայն: Մնացած 70%-ը այսպես կոչված dark matter-ն է՝ խավար նյութը, իսկ 26%-ը՝ dark energy-ն՝ խավար էներգիան: Նկատի ունեցիր՝ սա ապացուցված փաստ է, բազում հղումներ կարող եմ բերել: Կամ որ տիեզրքի այսօրվա մոդելը հիմնված է 4 ուժերի վրա, որոնք են՝ ուժեղ ուժ, թույլ ուժ, էլեկտրոմագնիսական ուժ և գրավիտացիոն ուժ, որոնցից վերջինի մասին շատ քիչ բան է հայտնի: Հականյութի մասին դեռ չեմ խոսում: Այս ամենն անչափ հետաքրքիր է, ապշեցուցիչ, բայց՝ բնական: Ու պատճառաբանվող: Իսկ դու ասում ես՝ արևն ու լուսինը կանգ են առել: Ե՞րբ: Ո՞վ է տեսել: Որտե՞ղ է գրված: Ախր քո ոչ մի գրառումը ամուր հիմք չունի: Դու ամեն ինչ բացատրում ես հավատով ու ստիպում ես, որ ես էլ հավատամ: Բայց ես այդպես՝ ինքնանպատակ երբեք չե՛մ հավատա: Ինձ ուրիշ՝ հավատի շրջանակներից դուրս հիմքեր են պետք: Ես Աստծուն երբեք չեմ տեսել, նրա ձայնը չեմ լսել, ոչ մի տեղ նրա ձեռքը չեմ տեսնում, չեմ «զգում» նրան: Ուրեմն նա չկա՛: Իսկ ես կուրորեն հավատացողը չեմ: Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ եթե նույնիսկ ամբողջ կյանքումս էլ իդեալական հավատացյալ լինեմ, դա ինչ-որ բան կփոխի, ինչ-որ բանի վրա կազդի, ու ես մեռնելուց հետո չեմ կորչի - հող չեմ դառնա: Ի դեպ՝ մեր հավատն Աստծուն ի՞նչ է տալիս: Մենք Աստծու ինչի՞ն ենք պետք ընդհանրապես: Ինչու՞ հանկարծ ինչ-որ մի պահի որոշեց ոչնչից ստեղծել ամեն ինչ: Ի՞նչ էր անում մինչ այդ: Ի՞նչ փոխվեց դրանից հետո: Իսկ գուցե ես չէի՞ ուզում, որ ինձ ստեղծեն: Արդյո՞ք դա իմ ազատ կամքի ու ընտրության իրավունքի խախտում չէ: Գուցե ես դե՞մ էի, որ ինձ կյանք տրվեր: Գուցե ես կգերադասեի ոչի՞նչ մնալ: Ինչու՞ են ինձ պատժում, երբ ես կամովին ինձ զրկում եմ մի բանից, որ չեմ խնդրել: Ինչու՞: Հարցերը շատ են, պատասխանները՝ զրո: Դու էս դեպքում պատասխանող չես. պատասխանող կարող է լինել միայն Աստվածը, որ չկա:
    Այնքան համոզիչ ես գրել որ ...
    Չէ Հայկո ջան չես զարմացնի, ես հենց սկզբից էլ մտածել եմ որ խելամիտ տղա ես, և իրոք կուրորեն մի բանին հետևելը անհեթեթություն է։
    Հայկո ջան մի քիչ ավելի սրելու համար ասեմ որ ինչ որ պահի արևի ժամացույցը հետ էլ է գնացել ինչը վկայում է արևի դիրքի ետ դառնալու մասին, ոչ միայն կանգնելու։
    Շարունակում եմ թողնել առանց հիմնավորման։

    Հայկո ջան քո բերած փաստերը իրական են երբ դիտում ենք մեր ունեցած գիտության սահմաններում։ Ես չեմ խոսում 4 տոկոսանոց ինչ որ էներգիայի մասին։
    Մարդն ունի հոգևոր զգայարան որի միջոցով ավելի իրական է տեսնում ամեն ինչ։

    Մի փոքր պատկերացնելու համար դիտարկենք մարդուն որն ի ծնե կույր է եղել, նա ամեն բան պատկերացնում է շոշափելու միջոցով։ Նրան պատմի ծառերի ու ծաղիկների գեղեցկության մասին, նա կասի ինչ եք հիմար հիմար խոսում։ Իսկ եթե բացվեն նրա աչքերը շատ ավելին կարող է ընկալել քան մինչ այդ կարող էր պատկերացնել։
    Մեր ողջ հասարակությունն ու գիտությունը զարքացել են կուրության պայմաններում, ինչքան էլ խլացի լինի մարդը չի կարող հասնել նրան ով պարզ տեսնում է։ Մենք ունենք բազում տեսություններ այս կամ այն բանի մասին, բայց դրանք իրականության շուքն են միայն։ Դու զրմանում ես այնպիսի բաների վրա որ շատ տրիվյալ է։
    Քո հարցերի պատասխանները չեմ ուզում ժամանակից շուտ տալ, չնայած ոչ բոլորին եմ իվիճակի պատասխանել։
    Պատասխաններին կհասնես միայն այն դեպքում երբ ուզենաս գտնել դրանք։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  15. #285
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մի փոքր պատկերացնելու համար դիտարկենք մարդուն որն ի ծնե կույր է եղել, նա ամեն բան պատկերացնում է շոշափելու միջոցով։ Նրան պատմի ծառերի ու ծաղիկների գեղեցկության մասին, նա կասի ինչ եք հիմար հիմար խոսում։ Իսկ եթե բացվեն նրա աչքերը շատ ավելին կարող է ընկալել քան մինչ այդ կարող էր պատկերացնել։
    Մեր ողջ հասարակությունն ու գիտությունը զարքացել են կուրության պայմաններում, ինչքան էլ խլացի լինի մարդը չի կարող հասնել նրան ով պարզ տեսնում է։ Մենք ունենք բազում տեսություններ այս կամ այն բանի մասին, բայց դրանք իրականության շուքն են միայն։ Դու զրմանում ես այնպիսի բաների վրա որ շատ տրիվյալ է։
    Եթե հնարավոր լիներ էս խոսքերի համար մի 100 միավորի վարկանիշ կտայի, ապրես Հրայր ջան

Էջ 19 76-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •