Հայկօ-ի խոսքերից
Ի տարբերություն գիտնականների՝ շատ բան կա, որ ոչ ես գիտեմ, ոչ դու: Բայց իրենց ու քո իմացածների տարբերությունն այն է, որ իրենց իմացածն ապացուցված է և կարելի է ցանկացած պահի կրկին ապացուցել, իսկ քոնը՝ ոչ: Քո տեսած ու զգացած էներգիան (լույս և այլն) տիեզերական էներգիայի 4%-ն է միայն: Մնացած 70%-ը այսպես կոչված dark matter-ն է՝ խավար նյութը, իսկ 26%-ը՝ dark energy-ն՝ խավար էներգիան: Նկատի ունեցիր՝ սա ապացուցված փաստ է, բազում հղումներ կարող եմ բերել: Կամ որ տիեզրքի այսօրվա մոդելը հիմնված է 4 ուժերի վրա, որոնք են՝ ուժեղ ուժ, թույլ ուժ, էլեկտրոմագնիսական ուժ և գրավիտացիոն ուժ, որոնցից վերջինի մասին շատ քիչ բան է հայտնի: Հականյութի մասին դեռ չեմ խոսում: Այս ամենն անչափ հետաքրքիր է, ապշեցուցիչ, բայց՝ բնական: Ու պատճառաբանվող: Իսկ դու ասում ես՝ արևն ու լուսինը կանգ են առել: Ե՞րբ: Ո՞վ է տեսել: Որտե՞ղ է գրված: Ախր քո ոչ մի գրառումը ամուր հիմք չունի: Դու ամեն ինչ բացատրում ես հավատով ու ստիպում ես, որ ես էլ հավատամ: Բայց ես այդպես՝ ինքնանպատակ երբեք չե՛մ հավատա: Ինձ ուրիշ՝ հավատի շրջանակներից դուրս հիմքեր են պետք: Ես Աստծուն երբեք չեմ տեսել, նրա ձայնը չեմ լսել, ոչ մի տեղ նրա ձեռքը չեմ տեսնում, չեմ «զգում» նրան: Ուրեմն նա չկա՛: Իսկ ես կուրորեն հավատացողը չեմ: Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ եթե նույնիսկ ամբողջ կյանքումս էլ իդեալական հավատացյալ լինեմ, դա ինչ-որ բան կփոխի, ինչ-որ բանի վրա կազդի, ու ես մեռնելուց հետո չեմ կորչի - հող չեմ դառնա: Ի դեպ՝ մեր հավատն Աստծուն ի՞նչ է տալիս: Մենք Աստծու ինչի՞ն ենք պետք ընդհանրապես: Ինչու՞ հանկարծ ինչ-որ մի պահի որոշեց ոչնչից ստեղծել ամեն ինչ: Ի՞նչ էր անում մինչ այդ: Ի՞նչ փոխվեց դրանից հետո: Իսկ գուցե ես չէի՞ ուզում, որ ինձ ստեղծեն: Արդյո՞ք դա իմ ազատ կամքի ու ընտրության իրավունքի խախտում չէ: Գուցե ես դե՞մ էի, որ ինձ կյանք տրվեր: Գուցե ես կգերադասեի ոչի՞նչ մնալ: Ինչու՞ են ինձ պատժում, երբ ես կամովին ինձ զրկում եմ մի բանից, որ չեմ խնդրել: Ինչու՞: Հարցերը շատ են, պատասխանները՝ զրո: Դու էս դեպքում պատասխանող չես. պատասխանող կարող է լինել միայն Աստվածը, որ չկա:
Էջանիշներ