Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն…դու ուզում ես ասել հավատացողին կարելի է ապացուցել, իսկ չհավատացողին, ոչ (Աստծո գոյությունը)…սա աբսուրդ է, սա նշանակում է, որ ապացույց չունես, ապացույցը չհավատացողի համար է, ոչ թե հավատացողի
Ես նման բան ոչ ուզում էի ասել, որ էլ ասացի: Ես ասացի, որ ապացուցել կարելի է նրան, ով պատրաստ է տեսնել ակնհայտը... կամ ընկալել ապացույցը, որպես այդեպին.... կամ ունակ լինել տրամաբանել ու հետևել տրամաբանական շղթաների:
Եթե կարծում ես, թե Աստծու գոյության փաստը ընկած է կղերականների բարոյական նորմերի ետևում, ապա սխալվում ես, ինչպես նաև մոլորություն է դարվինյան տեսությունը ապացուցված իրողություն համարելը:
Իսկ պարոնոցով, ձեռքերով, ոտքերով, թոքերով ձկները, թեփուկներով թռչունները, խռիկներով կաթնասունները և էլ չգիտեմ ինչերը խոսում են Աստծո արարչագործության բազմազանության մասին: Նման հայտնագործությունները դարվինիստները աշխարհին իսկույն ներկայացնում են, որպես տեսության պակասող օղակներ, ապա նոր են սկսում մանրակրկիտ ուսումնասիրել դրանք: Իսկ երբ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ դա բնավ էլ այդպիսին չէ, ապա ոչ ներեղություն են խնդրում մարդկանց մոլորեցնելու համար, ոչ էլ ընդհանրապես ծպտուն են հանում այդ մասին: