Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Մի շատ կարեւոր աշխատություն եմ գրում «Լ. Տրոցկու տեսությունը արվեստին» մասին։ Թե ժամանակ մնա, կպարզաբանեմ, քանզի գիտեմ, որ բացատրության կարիք չկա։ Դուք ինքներդ կարող եք այն հասկանալ, միայն թե ժամանակ է պետք…
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Սիրելի Վանական դու որտեղի՞ց գիտես ճշմարտությունը և ո՞րն է այն՝ ըստ քեզ, լուսավորիր խնդրում եմ: Ես էլ եմ ուզում ճշմարտությունը իմանալ:
Կամ եթե ենթադրենք ճշմարտությունն էս ասում, ինչու՞ էս ասում թող ների Արարիչը որ ճշմարտությունն եմ ասում, ի՞նչ է Արարիչը չի՞ ուզում որ սովորական մահկանացուներս իմանանք ճշմարտությունը:
Եվ մի հարցել ունեմ քեզ, ո՞վ է քեզ Վանական կարգել և արդիոք դու ծառայում է՞ս Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ եթե ոչ ոք չի կարգել, (եթե իրոք արարողակարգը այդպեսա պահանջում որ պիտի կարգեն՝ ես չգիտեմ) կարող եմ հասկանալ որ դու ինքնահռչակ Վանական էս: Մի գուցե հարցս ճիշտ չի ձևակերպված դու ավելի գրագետ, բանիմաց մարդ էս վերաձևակերպի հարցս և պատասխանի:
Գիտես կասկածում եմ որ քեզ արժանացրել են այդ կոչումին, մի տեսակ Առաքելական եկեղեցու վարդապետությամբ չես առաջնորդվում, ի՞նչ է դա, նոր վարդապետություն, թե «ճշմարտությունը հասկանալով շեղում քրիստոնեական վարդապետությունից»
Անգամ նկատել եմ որ անեծքով ես բերանդ բացել, մեկ այլ թեմայում՝ պարզաբանիր նաև դա խնդրում եմ, ինչու՞ էս անեծք անում մարդկանց: Օ՞վ է քեզ թույլ տվել որ այդպես վարվես:
ԵՎ որպեսզի չպատասխանես վերևում նշած բոլոր հարցերին կարող էս միայն այս հարցին պատասխանել, դու քեզ քրիստոնեա համարում է՞ս թե ոչ, Իսկ ավելի մատչելի որպեսզի լինի հարցս՝ ընդունում էս որ խաչիալ Հիսուսն է Քրիստոսը և որ մարդացավ, երկիր եկավ, մեր մեղքերը խաչի վրա գամմելու համար:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին խմբագրող՝ Սելավի: 25.08.2008, 04:07:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Մոդերատորական: Գրառումը ջնջվում է սխալ մեջբերումների հետևանքով անընթեռնելիության պատճառով:
Ակումբի կանոնադրություն,
2.2.7 կետ
Վերջին խմբագրող՝ Chuk: 27.08.2008, 15:36:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ինչու պետք է հավատամ մի Աստված կոչվող երևույթի, որի շնորհիվ մարդկանց կյանքն ավելի ահավոր է դառնում.
Ավելի ճիշտ ինչու պետք է հավատամ, որ Աստված կոչվող երևույթը միշտ բարին է անում, և չի կարող պայքարել չարի դեմ, եթե իհարկե հենց ինքը չի չարը, և այլն, և այլն...
Սիրելի Վիստա եթե ցանկանում ես ինչ որ բան իմանաս՝ պիտի ջանք անես ու սովորես:
Հասկանում եմ, կյանքում խնդիրները այնքան շատ են ու այնքան են ընկճում մարդկանց որ մարդիկ սկսում են տրամաբանել հակառակ կողմով, այսինքը պատկերացնում են թե իբր Աստվածա այս կյանքը ահավոր դարձրել, այնինչ մենք ինքներս ենք այդպես դարձրել ու այդպես ենք տեսնում, որովհետև մենք հակառակախոսներ ենք ու անխրատներ:
Ամեն մեկս տեսնում ենք հենց այն՝ ինչը ուզում ենք տեսնել, իսկ եթե դու ուզում էս տեսնել ու նկատել նաև այն, ինչը վաղուց արդեն նկատել են շատ շատերը ապա մի քիչ հոգնեցնելով աչքերդ կարդա այս առակը:
Մի մարդ գալիսա իմաստունի մոտ և ասումա ուզում եմ իմաստություն սովորել: Իմաստունը ձեն չի հանում ու չի պատասխանում:
Նորից այդ մարդը ավելի համառությամբ ու անզիջում դիմումա իմաստունին, որպեսզի իմաստություն սովորի:
Իմաստունը այդ մարդուն իր հետ տանումա ջրավազան և այդ մարդու գլուխը մցնումա ջրի մեջ ու ամուր սեղմելով գլխից երկար ժամանակ պահումա ջրի մեջ, այնքան ժամանակ մինչև զգումա որ այդ մարդը խեղտվումա, ապա բաց թողնելով հարցնումա:
Երբ գլուխդ ջրի մեջ էր ինչի՞ մասին էիր մտածում, հարստությա՞ն, շքեղ առանձնատա՞ն թե թանկարժեք մեքենաների:
Մարդը ասումա ոչ՝ մի միայն օդի մասին էի մտածում, միայն ձգտում էի օդի:
Իմաստունը ասումա այդպես էլ իմաստություննա, դու պիտի այդպես էլ ձգտես իմաստությանը ինչպես ձգտում էիր օդին, միայն այդպիսի ձգտման դեպքում դու կարող էս հասնել այն ամենի գիտակցմանը ինչը թաքցված է ծույլերից ու հեշտասեր մարդկանցից:
Հ.Գ. Առաջինը շարժվումա հավատքը, հետո այդ հավատքին համապատասխան շարժվումա Աստված:
Հավատքը խոսքի վրա՝ արմատն է: Զգացմունքները պտուղն են:
Եթե արմատների համար դու ջանք էս անում ինչպես որ պետք է, ապա կարիք չես ունենա անհանգստանալ պտղի համար:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Մարդու միակ փրկությունը Գողգոթայում է, որը նշանակում է «կառափնատեղ»:
Աջ և ձախ կողմերում խաչված էին չարագործները, իսկ մեջտեղում փշե պսակով Մարդը:
Արյունը լցվում էր Նրա աչքերը և ծորում էին ձեռքերից ու ոտքերից, ծորում էր խոցված կողից, իսկ Նրա առջևում կանգնածները ծիծաղում էին վրան ու ծաղրում:
Ո՞վ էր այդ Անձնավորությունը, Որը տանում էր այդ տանջանքները, ո՞վ էր այդ Մարդը, Որին մյուսներն աշխատում էին նվաստացնել ու սպանել:
Դա Աստծո Որդին էր աշխարհի Իշխանը, երկնքի Ավետաբերը, Որը ըստ նախասահմանման պետք է գար մեղքի մեջ թաղված այս երկիրը: Սա Նա էր Որի առաջ հրեշտակները երեսնիվայր են ընկնում՝ ծածկելով դեմքները: Բայց և այնպես Նա կախ էր ընկած սոսկալի խաչափայտի վրա՝ արյունաթաթախ ու մերժված:
Ի՞նչն էր Նրան բերել այս քստմնելի վայրը: Ո՞վ էր զարհուրելի տանջանքի ենթարկել այս Մարդուն, Որը եկել էր մեզ սիրել սովորեցնելու:
Դա արել ենք ես ու դու, քանզի քո և իմ մեղքերի համար է Հիսուս Քրիստոսը բեվեռվել խաչին:
Այդ անմոռաց պահին մարդկային ցեղը սուզվեց մեղքի մթության խորքը, իջավ անհատակ անդունդի ամենատակը և հասավ դրա վերջին:
Եվ ի՞նչ կա զարմանալու, որ արևն անգամ չկարողացավ դիմանալ և ծածկեց իր դեմքը:
Խաչի վրա Աստծու Գառի մահվան միջոցով խաչին գամվեց մեղքը բոլոր նրանց, ովքեր հավատում են Քրիստոսին:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ախր ամեն ինչին պատասխան ունեք է դուք. հենց էտ անհիմն պատասխաններն էլ տեղ չեն թողնում այլ կասկածների ու կարծիքների...
Հաճախ հարց են տալիս, ինչ տարբերություն, որտեղից իմանաք ճիշտը...
Բոլոր կրոններն ու աղանդները առաջարկում են պայման, պայմանագիր են կնքում, դու արա այս–այս բաները աստված կանի սրանք։
Մեր դեպքում այդպես չէ, մենք առաջարկում ենք եկեք ու Աստծո քաղցր ըլլալու համն առեք, դրանից հետո Պողոսի պես կասեք…
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
ԱրԱստծուն իհարկե հավատում եմ!
Փա՜ռք Տիեզերքի Արարչին, փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայքին ու Հայերին, բոլոր Արիներին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ