Մեջբերում Amanita-ի խոսքերից Նայել գրառումը
Դե գիտեք ինչ կա??
Սարքեցիք ճաշակի հարց: Հավատում եմ, չեմ հավատում, չեմ հասկանում բայց հավատում եմ, աստված սենց ասեց, աստված նենց ասեց, աստված արյանս մեջ ա, եթե չհավատամ կարողա մեռնեմ, ինձ կպատժի .... ու սենց ամեն մեկը իրա ճաշակով ա շարժվում: Լավ ա անում, քանի որ մինչև հիմա ոչ մեկը հաստատ չգիտի իրականությունը: Մենք էլ ինչ կուզենք, էն ել կանենք էնքան ժամանակ, մինչև մեկը մի օր բոլորիս ցույց կտա ճիշտը ու կապացուցի: Եթե իհարկե բախտներս բերի, որը և քիչ հավանական եմ համարում:

Հին ժամանակներում էր տենց. եթե չէիր հավատում, ուրեմն դու հասարակության լիիրավ անդամ չէիր, վրեդ թարս եին նայում, կամ էլ ի վերջո վառում եին:
Հիմա արդեն ինկվիզիցիա չկա: Հավատացյալ լինես, թե ոչ, դա հաշվի չեն առնում ոչ դպրոց գնալուց, ոչ ինստիտուտ, ոչ էլ աշխատանքի ընդունվելուց:

Մի կարծեք, թե հավատացողը ավելի ¨լավ տղա է¨, քան ¨անհավատ¨ կոչեցյալը, կամ հակառակը: Լավն ու վատ լինելը բոլորովին այլ ձևով ա որոշվում: Միայն թե դրանցից մեկը ճիշտ պատկերացում ունի աշխարհի մասին, իսկ մյուսը` սխալ: Ու, քանի որ դրանք երկուսն էլ չեն կարողանում բացատրեն, թե ինչով են նրանք ճիշտ, էս կարգի թեմաները վերջ չեն ունենա (մինչև մոդերատորներից մեկը չմիջամտի ժամանակին )

Ամանիթա ջան, ինչու՞ էս այդքան ցավագին ընդունում: Այստեղ ոչ ոք ոչ մեկի կամքին չի բռնանում, քո կյանքնա ապրիր ինչ ձև կցանկանաս, ու հավատքի Կյանքը ճաշակի հարց չի, այլ ԻՐԱԿԱՆ՝ ու անգամ եթե կուզես, ավելի Իրական Կյանքա, քան թե էն կյանկքը որը որ դու գիտես առայժմ:
Չկարծես թե այստեղի գրառումներ անողները քեզ զոռով ինչ որ բան են ուզում ապացուցել, դա պարզապես անհեթեթություն կլինի, դու ինքդ պիտի այդ ամենը զգաս, ինչպես Բարեկամը դիպուկ նկատեց ու համեմատեց գլխիդ քոր գալու հետ, այդպես ինչպես գլխիդ քոր գալն էս զգում ու գիտակցում որ իրականում գլուխդ քորա գալիս՝ հավատա, այդպես էլ զգում էս Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ:
Իսկ ինչ մնումա լավ տղու չափանիշները, շտապեմ ասել, որ դու ավելի լավ տղա էս քան ես ու իմ նմանները՝ բոլորովս միասին վերցրած, դու ավելի խելացի էս, ու ավելի ժամանակակից արժեքներով ողողված, Իսկ Աստված երևի տեսելա որ տհաս եմ և որոշելա հասունացնի:

Հ.Գ Եթե ուզում էս թանկարժեք զարդեր գնահատես, ուրեմ ոսկերիչ պիտի դառնաս, տոնավաճառային դատողությամբ մարդը չի կարա անառակությունը զանազանել առաքինությունից, իսկ այն մարդը որը չի կարողանում դրանք զանազանել՝ արժի որ երբ այդ մարդը հեռանա տնիցդ՝ հաշվես թեյի գդալները:


Մեջբերում nenesys-ի խոսքերից Նայել գրառումը
Կապ ունի այնքանով որ եթե Հիսուսի ծննդից հետոա գրվել(ու հենց տենց ել եղել է) ապա ամենինչ շատ պարզ բացատրվումա
Նենսիս ջան՝ Հիսուսից շատ առաջա գրվել այդ տողերը:
Մինչև Հիսուսի աշխարհ գալը, Իսրաելի գիր իմացող մարդիկ կարդում էին այդ տողերը, անգամ նրանք գիտեին բոլոր մարգարեների գրքերը: Հետո երբ կազմվեց Աստվածաշունչը, որը բաղկացած է 66 գրքից, այդ ժամանակ էլ զետեղեցին նաև ծննդոցը, որպեսզի ես և դու կարդալով իմանանք թէ ինչպես Աստված ստեղծեց աշխարհը ու բոլոր այն ամենը ինչը կա նրա մեջ: