Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Արդյո՞ք խավարը գոյություն ունի Արդյո՞ք խավարը գոյություն ունի լույսից անկախ։ Ուրեմն աքսիոմ. որևէ բան գոյություն ունի, եթե նրա գոյությունը հնարավոր է պատկերացնել անկախ որևէ այլ բանի գոյությունից։ Օրինակ գոյություն ունի այս ստեղնաշարը որով ես գրում եմ, և նրա գոյությունը կախված չի որևէ այլ բանի գոյությունից կամ չգոյությունից։ Ես կարող եմ ստեղնաշարի բացակայությունը կոչել անստեղնաշարություն, բայց դա չի նշանակում որ անստեղնաշարությունը որպես սուբստանց գոյություն ունի և այն հնարավոր է ստեծել ստեղնաշարից անկախ։ Պետք է պարզապես վերացնել ստեղնաշարը։ Խավարը դա լույսի բացակայությունն է, իսկ բացակայությունը դա որևէ բանի չգոյությունն է և ոչ թե գոյությունը։ Ինչպես որ հիմարությունը դա խելոքության բացակայությունն է, կամ ցուրտը դա ջերմության կամ էներգիայի բացակայությունն է։ Ուրեմն խավարը ոչ թե կար, այլ լույսը չկար, խավարը չի կարող լինել
Իսկ ինչի՞ չես նայում հակառակ տեսանկյունից: Լույսը դա խավարի բացակայությունն է: Խավարը կար ու լույսը բաժանվեց խավարից, որ մենք տեսնենք լույսը: Կարծես Աստվածաշունչը հենց այդպես էլ ասում է. « Աստուած լոյսը բաժանեց խաւարից»: Որեմն խավարը կար, առանց լույսի, ու այն ինչ կար, դրանից բաժանվեց լույսը