Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
իհարկե վատ է, որ դու քեզ մեղավոր ես զգում, բայց դե դա քո խնդիրն է
արդարը հարաբերական հասկացություն ա , ինչպես ամեն ինչ
Ես իմ հանդեպ արդար եմ ու ես անում եմ այն ինչ ուզում եմ, ես մարդկանց չեմ քննադատում, հետևաբար երբեք չեմ մտածել այլ մարդկանց հանդեպ արդար լինելու հարցում…չգիտեմ ինչքանով ճիշտ հասկացա հարցդ, բայց դե ես դատավոր չեմ ոչ էլ մի գերբնական բան, որ խորանամ արդարության մեջ, ամեն մարդ իր արդարացումները ունի ու հավատ դու էլ, որ հավատում ես ինչ-որ մի բանի դու ունես արդարացում:
Սա միայն իմ խնդիրը չի, բոլորի խնդիրն է, չկա մարդ առանց մեղքի:
Եթե Աստված չլիներ և բոլորը աթեիստներ լինեին մարդիք հիմա գոյություն չէին ունենա, վաղուց արդեն իրար հոշոտած կլինեին:
Օրենքները, որ գործում են աշխարհի տարբեր երկրներում, ոչ այլ ինչ է եթե ոչ Աստծո խոսքի հիման վրա ձևափոխած և հարմարեցված պետությանը օրենքներ, եթե Աստված չլիներ ոչ մեկի մտքով չէր անցնի ինչ որ արդարությունը պահող օրենք ընդունել, բոլորը կապրեին ինչպես աթեիստ, ինչ ուզում անում եմ, ոչ մեկի հանդեպ մեղքի զգացում չունեմ, փառք Աստծու, որ շատ են հավատացյալները