Ո՞վ է ասում, թե անցյալում «ապացույցներ» եղել են և ո՞վ է ասում, թե հիմա «ապացույցներ» կան: Այն, ինչ կատարվել է այն ժամանակներում, քեզ նման անհավատներն էլի պատահականություն կամ չգիտեմ ինչ են անվանել: Այն, ինչ կատարվում է հիմա, քեզ նման անհավատների համար նորից պատահականություն է: Հավատքն այնպիսի բան է, որի համար ապացույցներ պետք չեն, իսկ անհավատին նույնիսկ ամենահզոր ապացույցը չի փրկի:

Իմ կյանքում շատ բաներ են եղել, երբ ես վստահ եմ եղել, որ Աստծո ձեռքի գործն է, բայց դրանք պատմելն իմաստ չունի. դու կանվանես պատահականություն, երևակայություն և այլն: