Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
Նիկից կռահում եմ, որ դուք հոգևորական եք:
Այդ պատճառով էլ վերևում նշել էի`



Կարող եմ ասել, թե եկեղեցականների որ պատկերացումներն եմ համարում սխալ:
Գտնում եմ, որ մարդկանց համոզել, թե իբր ջուրը գինի դարձավ, Հիսուսը քայլեց ջրի վրայով, Մովսես մարգարեն ծովը ճեղքեց երկու մասի և մարդիկ անցան ու նմանատիպ բաներն "սխալ" է: Ես ամենևին էլ չեմ ասում, որ դրանց հավատացողները սխալ են վարվում, իրենց գործն է, ինչի ուզեն կհավատան , այլ ասում եմ, որ անիմաստ է ու ավելորդություն է:
Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ: Իմ կարծիքով կրոնի մեջ պետք է տեսնել, ոչ թե ինչ-որ իլյուզիաներ, հրաշքներ, ոչ թե պետք է աղոթել Աստծուն, այլ պետք է կրոնից քաղել այն բարիքները, որ նա տալիս է: Ինչ ի նկատի ունեմ? Ի նկատի ունեի "Աստվածաշունչ" կարդալուց ոչ թե պետք է զարմանալ այս կամ այն հրաշքի վրա, այլ ամեն մի պատմվածքից քաղել բարին, մարդկայինը ու ընդհանարապես ամեն մի "խելացի խորհուրդ և միտք":
Իմ կարծիքով եկեղեցու նպատակը պետք է լինի մարդկանց միջև բարին սերմանելը, մարդասիրություն և գթասրտություն քարոզելը: Ավելի շատ ժամանակ ծախսել նման բաների վրա, քան թե զբաղվել Աստվածաշնչի սուրբ տառերը ուսումնասիրելով:
Թերևս այսքանը:

Մեկ անգամ էլ եմ նշում, որ եկեղեցուն վիրավորելու նպատակ չունեի:

Ես էլ ասում եմ էսօր էս ինչ էիր սկսել կրոնից խոսալ, դու մի ասա էլի ակումբի մատը խառն ա

Մոդերատորներին խնդրում եմ Լյովին էս բաժին չթողնել, թեչե հետո սաղ օրը ապուշ բաներա խոսում:

Էսի փեմայից դուս, իմա բուն թեմաին.
Աստված չկա!
Ետ իմ կարծիքն ա:

Դե սուտ ա էլի որ վերևը մի հատ թրաշով բիձաա նստած ու մեր տեղը որոշումներ ա կայացնում:

եթե նայեք աստծու մարդկային պատկերացումները, ապա կնկատեք որ աստված ետ մարդու տգիտությունն ա: բացատրեմ. մարդ չգիտեր կրակը ինչ ա ասեց աստված ա հետո ջոգեց ու կրակապաշտները վերացան:

Հետո մարդ չէր ջոգում թե աստղերը ինչ են ու ասեց աստված ա, պարզինք աստղերը ինչ են ետ թեման էլ փակվավ:

Հետո էլ մի հատ երկար մազերով հրեա հայտնվեց, մի երկու բան արեց որ մարդիկ չջոգին ոնց արեց, ասին աստված ա, օրը կգա կպարզեն ետ ոնց էր անում հիսուսին էլ մի կոմ կքցեն կսկսեն ասենք Բիլ Գեյտսին հավատալ օրինակի համար...

Բայց ետ սաղ ասածս մի կողմ ես ինձ համարում եմ քրիստոնյա, ետ բառի մեջ հասկանալուվ ոչ թե են հրեաին, այլ ազգը միավորող ինչ-որ կորիզ, այբուբենի, սահմանադրության, լեզվի կարգի....
Ու համարում եմ մարդկանց ով իրեն չի համարում քրիստոնյա ազգը քայքայող հանգամանք...

Մերսի որ չալարեցիք կարդացիք