User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

    մինչև դրական պատասխան տալը կարդացեք էս հատվածը.

    Ղուկաս 17.6
    Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»։ Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»։
    ընդհանրապես, "հավատալ Աստծուն" արտահայտությունը ըստ ձեզ ի՞նչ ա նշանակում:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 26.06.2007, 17:43:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատում ե՞ք Աստծուն

    Հայկ ջան, հետևելով հարցադրմանդ տեսանկյունին, այո պատասխանող չպետք ա որ լինի, քանի որ դեռ հայտնի չի դեպք, որ մեկը կարողանար թթենին այդ ձևով արմատախիլ աներ ու ծովը գցեր:

    Ավելացվել է 6 րոպե անց
    դրա համար, լավ ա, որ տվել ես հաջորդ հարցը. թե ինչ ա նշանակում:
    Ինձ համար նշանակում ա՝ "նվազեցնել ինքնագոռոզությունը" , բայց դա միայն նշանակություններից մեկն ա:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.06.2007, 18:37: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Լիարժեք անդամ Absar21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Իմ պատասխանը իմանալու համար բավական է կարդալ իմ ստորագրությունը: Աստված դա մի երևակայական հասկացություն է,որը ստեղծվել է մարդու կողմից իրեն հասանելիք հոգսի և մեղավորության մի մասը մեկ ուրիշի վրա փոխանցելու համար:
    Я собираюсь жить вечно, и пока что - это мне удается

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.07.2010), Եկվոր (12.03.2009), Հանուման (30.10.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Absar21-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված դա մի երևակայական հասկացություն է,որը ստեղծվել է մարդու կողմից իրեն հասանելիք հոգսի և մեղավորության մի մասը մեկ ուրիշի վրա փոխանցելու համար:
    ես էլ սենց կպատասխանեի:Ճիշտ ես

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    H.a.y.k.o.
    Ինչ-որ հատված ես մեջբերել, ու դրա հիման վրա կարծիք էս ուզում լսել: Ըստ ինձ դա ճիշտ չի, ու նման է միլիցիայի քննչական բաժնի աշխատակցի ոճին, փաստերը աբսուրդի աստիճան կտրատել ու էդպես ներկայացնել: Ցանկացած կառուցված համակարգի մասին խոսալուց պետք է փորձել ըմբռնել ամբողջը, և նրա մասի, կտորի մասին խորհել միմայն իր, և իրեն հարակից ամբողջության մեջ:
    Եվ քո նշած , և ուրիշ բազմաթիվ նմանատիպ մեջբերումները իմ համար խորհուրդներ են:
    Ցավն այն է, որ բազմաթիվ սերունդներ տառապել են նախորդ սերունդներին իրենցից պրիմիտիվ համարելու ախտով: Ես դրանցից չեմ: Ու չեմ համարում, որ 21 դարը դա մի նոր, ավելի բարձրակարգ որակ է մարդու էության առումով: Փոփոխվում է հասարակության կազմակերպման ձևը, բայց ոչ մարդու էությունը:

    Մեր պատարագի սկսվում է.
    "Խորհուրդ խորին անհաս անը սկիզբն..." :
    Փորձիր հասկանալ էտ խորհուրդը, և ինչքան խորը, այնքան քո օգուտն է :

    Հավատու՞մ եմ աստծուն
    Այո, հավատում եմ: Նրան մոտեցել եմ յուրովի, սակայն դա կապ չունի հավատալ-չհավատալու հետ:

  7. #6
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հավատում եմ, այո.. քանի որ աստված մեր մեջ է... եթե ես չեմ հավատում աստծուն, ուրեմն չեմ հավատում ինքս ինձ Աստված դա մեր խիղճն է, մեր էությունը
    Better to light a candle than to curse the darkness.

  8. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հավատ առ Աստված: Վեհ է հնչում: Կարծում եմ յուրաքանչյուրս էլ հավատում ենք ինչ-որ մի բանի, մի երևույթի: Սակայն տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է անվանվում այդ հավատը: Փորձենք ուսումնասիրել թե ինչպես է առաջացել հավատքը: Միգուցե դա մի քիչ աթեիստական կհնչի, բայց ինչևէ, դա է իմ կարծիքը:

    Ի սկզբանե, քարե դարում մարդիկ ևս հավատում էին: Նրանք հավատում էին քարին, քանի որ հենց քարն էր նրանց համար ապրուստի աղբյուր, հավատում էին կրակին, քանզի կրակը նրանց համար ամենաթանկ բանն էր: Այստեղից էլ սկսեց հեթանոսական կրոնների առաջացումը. մարդիկ սկսեցին պաշտել արևին, հողին, ջրին և այլն… Այդ հավատքի մեջ նրանք ներդնում էին այն ամենը, ինչը նրանց համար կենսական անհրաժեշտ էր: Այնուհետև, ժամանակի հոսքի հետ որոշ իմաստուններ հասկացան, որ կարելի է այդ հավատքների կույտը միավորել մեկ ամբողջության մեջ ու դրան տալ Աստված անունը: Այսինքն, Աստված դա մեզ համար կենսական անհրաժեշտ նախապայմանների հավաքական հասկացություն է: Հավատալով Աստծուն, մենք նախ հավատում ենք այն ամենին, ինչ տեսնում ենք, զգում ու ապրում (պարտադիր չի ֆիզիկապես զգալ, հոգին ևս ապրում է): Հավատալով Աստծուն, մենք հավատում ենք ինքներս մեզ, մեր էությանը, մեր կամքի ուժին:

    Ես հավատում եմ իմ Աստծուն

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հավատալ Աստծուն ինձ համար չի նշանակում վստահ լինել, որ Աստված կա: Դևերն էլ են այդպես հավատում: Հավատալ Աստծուն նշանակում է քայլել Աստծո հետ, նշանակում է հավատքի քայլեր անել: Օրինակ, եթե ես տանը նստած «հավատում» եմ Աստծուն ու ոչ մի բան չեմ անում, որտեղի՞ց պետք է սնունդ ճարեմ: Բայց եթե իսկապես հավատում եմ ու աշխատանք եմ փնտրում, Աստված ինձ լավագույն տարբերակն է առաջարկում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (30.10.2009), Եկվոր (12.03.2009)

  11. #9
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատ առ Աստված: Վեհ է հնչում: Կարծում եմ յուրաքանչյուրս էլ հավատում ենք ինչ-որ մի բանի, մի երևույթի: Սակայն տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է անվանվում այդ հավատը: Փորձենք ուսումնասիրել թե ինչպես է առաջացել հավատքը: Միգուցե դա մի քիչ աթեիստական կհնչի, բայց ինչևէ, դա է իմ կարծիքը:

    Ի սկզբանե, քարե դարում մարդիկ ևս հավատում էին: Նրանք հավատում էին քարին, քանի որ հենց քարն էր նրանց համար ապրուստի աղբյուր, հավատում էին կրակին, քանզի կրակը նրանց համար ամենաթանկ բանն էր: Այստեղից էլ սկսեց հեթանոսական կրոնների առաջացումը. մարդիկ սկսեցին պաշտել արևին, հողին, ջրին և այլն… Այդ հավատքի մեջ նրանք ներդնում էին այն ամենը, ինչը նրանց համար կենսական անհրաժեշտ էր: Այնուհետև, ժամանակի հոսքի հետ որոշ իմաստուններ հասկացան, որ կարելի է այդ հավատքների կույտը միավորել մեկ ամբողջության մեջ ու դրան տալ Աստված անունը: Այսինքն, Աստված դա մեզ համար կենսական անհրաժեշտ նախապայմանների հավաքական հասկացություն է: Հավատալով Աստծուն, մենք նախ հավատում ենք այն ամենին, ինչ տեսնում ենք, զգում ու ապրում (պարտադիր չի ֆիզիկապես զգալ, հոգին ևս ապրում է): Հավատալով Աստծուն, մենք հավատում ենք ինքներս մեզ, մեր էությանը, մեր կամքի ուժին:

    Ես հավատում եմ իմ Աստծուն
    խնդրեմ կարդա Ալեքսանդր Բլոկ, և հասկացիր,որ քո ասածո,զուտ խորհրդային գաղափարախոսության հենք է,որը արծածվեց շուրջ 70 տարի, և որը հիմա է դեռ մնում է հայ ազգի արյան մեջ, որովհետև մեր ազգը այնքան օտարամոլէ,որ դրա երեսից 15000000 հայ կոտորվեց

  12. #10
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Այո, հավատում եմ Աստծուն, Նոր Կտակարանի հիման վրա, Հիսուս Քրիստոսով:

    Հ.Գ. Իսկ գիտեիք, որ Հին Կտակարանում հայ ազգի մասին նշված է, Յերեմյա 51:27 «Արարատի և Միննիի թագավորություններ»՝ Մեծ և Փոքր Հայաստան:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  13. #11
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Ոչ ոք չի կարող միանշանակ ասել ես հավատում եմ կամ չեմ հավատում…
    Բաներ որ մի Ժամանակ կարելի էր միայն ԱստԾո Գոյությամբ հիմա բավականին լավ բացատրվում են ժամանակակից գիտության կողմից և չի բացառվում որ հիմա դեռ աստծո կողմից կատարված համարվող մի շարք երեվութները ստանան իրենց բացատրությունը ապագայում…
    Սակայն Դա չի նշանակում որ պետք է ուրանալ կրոնական արժեքներին ասելով ես անհավատ եմ…Եթե նկատել եք կրոնը Մասնավորապես քրիստոնեությունը իր մեջ ունի բավականին շատ դրական բաներ…և իմ կարծիքով ի սկզբանե ստեղծվել է ժողովուրդներին միավորելու համար…և մինչև հիմա էլ բավականին լավ կատարում է այդ դերը…մի խոսքով Ես ՉԵՄ Հավատում Աստծուն որպես այդպիսին , սակայն հավատում եմ կրոնական արժեքների մեծամասնությանը ու աշխատում եմ հնարավորինի սահնաններում դրանք պահպանել…
    Loading your personal settings....

  14. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2008
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատում ե՞ք Աստծուն

    [QUOTE=Բարեկամ;330953]Հայկ ջան, հետևելով հարցադրմանդ տեսանկյունին, այո պատասխանող չպետք ա որ լինի, քանի որ դեռ հայտնի չի դեպք, որ մեկը կարողանար թթենին այդ ձևով արմատախիլ աներ ու ծովը գցեր:

    Միայն մեկ բան կցանկանայի ասել: Աստծո խորհուրդներն այնքան Բարձր են, որ երկրավոր մտածողության տեր մարդու բանականությունը չի կարող հասկանալ: Սրա համար պետք է ունենալ Երկնային մտածողություն, որպեսզի կարողանանք հասկանալ և ընդունել Նրա խորհուրդները....

  15. #13
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատում ե՞ք Աստծուն

    Հավատքը աստծուն,կրոնը և այլն `ես համարում եմ պոպուլյացիայի կառավարման միջոց:

  16. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատում ե՞ք Աստծուն

    Մեջբերում chiburgen-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատքը աստծուն,կրոնը և այլն `ես համարում եմ պոպուլյացիայի կառավարման միջոց:
    Մարդիկ շատ ժամանակ սխալ են վերաբերվում հավատքի հարցում, սակայն դա չի խանգարում որ այն մնա իր գերադրական աստիճանում։
    Հավատքը դա միակ կապն է որով ապրում է մեր հոգին, որով հաղորդ ենք լինում Արարչին։ Այն նման է արմատի որը սնում է ծառը, որով շարունակում է կյանքը։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  17. #15
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Չեմ հավատում ես ձեր աստծուն, хоть убейте
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •