Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Լույսն ու խավարը ամենաօգտագործվող տերմիններ են յուրաքանչյուր կրոնական կամ փիլիսոփայական համակարգում: Լույսն ու սպիտակը ասոցացվում են բարու հետ, սևն ու խավարը չարի հետ: Ավելի նուրբ փիլիսոփայական կամ կրոնական համակարգերը լույսն ու խավարը ասոցացնում են կարոգ ու կանոնի ու քաոսի հետ: Փաստորեն խավարն ու լույսը կրոնում ունեմ հստակ էթիկական հատկանիշներ:

Մի կողմ դնենք խավարի ու լույսի ֆիզիիկական հատկանիշները, քանի որ հիմա տեսւթյուններ կան որոնք նույն ֆիզիկական հատկանիշներ են տալիս խավարին, ինչ տրադիցիոն տրվում է լույսին: Ես ֆիզիկայից քիչ բան եմ հասկանում, բայց սև խոռոչների տեսությունը, խավարի տեսությունը, հակամատերիայի տեսությունը, դրանք խավարի ֆիզիկական հատկանիշները ուսումնասիրում են այնպես ինչպես լույսինը:

Ասածս ինչ է, որ Աստավծ չստեղծեց խավարը, բայց առանձնացրեց լուսյը խավարից: Ու դրանք Աստվածաշնչի առաջին տողերն են: Ու Աստված, լույսի ու խավարի էթիկական ընկալման տեսանկյունից, բարին առանձնացրեց չարից, ու մեզ տվեց բարին: Ու քանի որ մենք ընկալում ենք միայն Աստվածային բարին, ապա չենք կարող ասել, որ Աստված ստեղծեց նաև չարը, կամ խավարը, կամ քաոսը: Մենք ընդունում ենք որ այն կար:
Մի կենտրոնացի գիտական բացատրությունների վրա, գիտությունը բացատրում է այնպես ինչպես ընկալում է, Աստված ասում է այնպես ինչպես կա։
Իսկ եթե դու հակված ես գիտության կողմը անկեղծ ասեմ միշտ մի ինչ–որ սխալի կհանդիպես։ պատճառն այն է, որ գիտությունը սծալի գործակից է դնում որը թվում է թե աննշան է, սակայն հերիք է մի քանի պարապետր փոխես կստացվի այնքան զգալի որ արդյունքը իրականության հետ որ մի կապ չի ունենա։
Պարզ օրինակ է Նյուտոնյան մեխանիկան, որը մի քանի դար շարունակ գլխավորում էր ողջ գիտությունը և բոլոր երևույթները բացատրվում էին նրանով։

Կրկնում եմ, Աստված հավիտենական է, իսկ խավարը սկսել է գոյություն ունենալ ինչ–որ ժամանակից։ Որտեղի՞ց առաջացավ այն։