User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մամուլի տեսություն

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մամուլի տեսություն

    Այս բաժնում ցանկանում եմ քննարկել Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարկված նյութերի իրականությունը:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Այսպես...
    "Հայկական Ժամանակ" օրաթերթը 2007թ. հունիսի 23-ի թողարկման մեջ հրապարակել է մի հոդված, որը կոչվում է "ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ" Նիկոլայ Փաշինյանի հեղինակմամբ
    Ներկայացնում եմ այդ հոդվածը


    Ազատության հրապարակում մեր նախատեսած միջոցառումը երեկ կայացավ: Այն այս անգամ էլ ավարտվեց երթով, որի ընթացքում մենք հնչեցնում էինք մեր ասելիքի հիմնական դրույթները, որոնց առանցքն այն էր, որ նախագահական առաջիկա ընտրություններում ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով: Երեկվա մեր հավաքին մասնակցում էին տարբեր ուժերի կողմնակիցներ, ներկայացուցիչներ, որոնք նախագահական առաջիկա ընտրությունների համատեքստում ունեն իրենց նախընտրելի թեկնածուները: Մենք պայմանավորվեցինք, որ մեր մտքում եղած այդ անունները փոխարինում ենք մեկ ընդհանուր բառակապակցությամբ` միասնական թեկնածու: Հաջորդ հանդիպումը հաջորդ ուրբաթ ժամը 20-ին է Ազատության հրապարակում:
    Հեղինակն այս հոդվածի համար ընտրել է "ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ" վերտառությունը, սակայն երբ սկսում ես ուսումնասիրել այդ շարունակական ու անիմաստ երթերը (նույնիսկ եթե նայես լուսանկարը) հասկանում ես մի շատ կարևոր բան, գնալով պակասում են այդ երթին կամ ցույցիերին մասնակցող մարդկանց թիվը: Մի թե այս դեպքում իրավացի է համարել հեղինակը հոդվածն ու գործունեությունը անվանելով "ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ":
    Իմ կարծիքով սա ոչ էե մեկ քայլ, այլ ամեն անգամ երեք քայլ ետ է:
    Ժամանակն է, որ շինծու ընդիմությունը հանձինս Նիկոլայ Փաշինյանի զբաղվեն իրենց հարիր գործերով, քաղաքականությունը թողնելով արժանիներին, որոնք ստեղծում ու դեռ ստեղծելու են...
    Վերջին խմբագրող՝ Նախարար: 26.06.2007, 11:11: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Ձեր ուշադրությունն եմ հրրավիրում "ԱՌԱՎՈՏ" օրաթերթի "ՄԵՏՐՈՅԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է" հոդվածին, որը հեղինակել է նույն օրաթերթի հավատարիմ լրագրող ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ

    Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված:

    «Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան վտանգավոր է, որ աշխատակիցները խոստովանում են. «Մենք մեր հարազատներին արգելել ենք մետրոյից օգտվել, հո մենք մեր թշնամին չե՞նք: Ամեն հերթափոխից առաջ խաչակնքվում ենք, որ այդ օրն էլ ողջ-առողջ մեր ծառայությունն ավարտեցինք»: Մեքենավարների ներկայացմամբ, գնացքներն ու ռելսերն այնքան վաղուց չեն վերանորոգվել, որ դրանց շահագործումն արդեն անհնար է դարձել: Աշխատակիցները հավաստում են, որ այս պահին մետրոպոլիտենում աշխատող բոլոր 10 գնացքներն էլ վերանորոգման խիստ կարիք ունեն. «Տասնյակ դեպքեր են եղել, երբ ընթացքի ժամանակ գնացքի շատ կարեւոր դետալ է կոտրվել ու վթարից մի կերպ փրկվել ենք: Բայց մի օր արդեն անհնար կլինի շարքից դուրս եկած գնացքները ղեկավարելը»: Մասնագետների հավաստմամբ, մեր մետրոպոլիտենի գնացքները նախատեսված են առավելագույնը 230 հազար կմ վազքի համար, որից հետո դրանք պետք է հիմնովին վերանորոգվեն: Սակայն, ինչպես մեքենավարներն են փաստում, մետրոյի գնացքներն առանց լուրջ տեխզննման՝ 300 հազար կիլոմետրից էլ ավելի են շահագործվել: Նրանք պնդում են, որ ամեն օր իրենց եւ հազարավոր ուղեւորների կյանքը վտանգի տակ է. «Գնացքներից շատ ավելի վտանգավոր ու վթարային վիճակում են ռելսերը, քանի որ դրանց մաշվածությունն արդեն վաղուց անցնում է շահագործման համար թույլատրելի սահմանը, հատկապես ամռանը վթարների հավանականությունը մեծանում է. ջերմությունից ռելսերը լայնանում են: Բացի այդ, թունելների խոնավությունից գնացքի գծերն այնքան են փտել ու ժանգոտել, որ անգամ վերանորոգման համար պիտանի չեն»: Մեքենավարներից մեկի խոսքերով, նախորդ տարի, մաշված ռելսերի պատճառով, ընթացքի ժամանակ գնացքը դուրս է եկել գծերից եւ միայն 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող վարորդի հմտության շնորհիվ են հարյուրավոր մարդիկ փրկվել: Չնայած մետրոպոլիտենի մեքենավարներն այս բոլոր խնդիրներին քաջատեղյակ են, այդուհանդերձ, ստիպված են լինում հերթափոխից առաջ ստորագրել փաստաթղթի տակ, որ գնացքը տեխնիկապես անթերի վիճակում է, այսինքն՝ մի բան պատահելու դեպքում պատասխանատու են վարողները. «Բավական չէ՝ մեր գործը խիստ ծանր է ու վարորդների 70%-ի առողջական վիճակն այս պայմաններում աշխատելու հետեւանքով կտրուկ վատացել է, դեռ մի բան էլ պատասխանատվություն ենք կրում ուղեւորների անվտանգության համար: Բացի աշխատավարձից, մեզ վարձատրում են նաեւ վտանգավոր պայմաններում աշխատելու համար, բայց հո ամեն ինչ գումարո՞վ չի որոշվում»: Նշենք, որ մի քանի տարի առաջ մեքենավարների աշխատավարձը բարձրացվեց՝ նրանց կազմակերպած գործադուլներից հետո միայն: Ու թեւ վերջիններիս զգուշացրել են, որ որպես կարեւոր ռազմավարական օբյեկտի աշխատակիցներ՝ նրանք գործադուլ անելու իրավունք չունեն, սակայն, ըստ մեքենավարների՝ «Այդ զգուշացումները մեզ չեն հետաքրքրում, մեր փորձից գիտենք, մինչեւ ղալմաղալ չենք անում՝ բանի տեղ չեն դնում»:

    Մետրոպոլիտենի 59 մեքենավարներն իրենց եւ ուղեւորների անվտանգությունն ապահովելու պահանջով դեռ նախորդ տարի են դիմել ՀՀ կառավարություն, որտեղից էլ նամակն ուղարկվել է քաղաքապետարան: Այստեղ էլ որոշել են, որ դա մետրոպոլիտենի գլխավոր վարչության խնդիրն է, ու նամակը 3 ամիս անց նորից հայտնվել է մետրոպոլիտենում: Մեքենավարները նույնաբովանդակ նամակով պատրաստվում են դիմել նոր կառավարությանը՝ վստահեցնելով. «Եթե դարձյալ ձգձգեն կամ անհեթեթ պատասխան տան, նորից գործադուլ կանենք»:

    Իսկ թե ինչ կիսախարխուլ վիճակում է Չարբախում գտնվող գնացքների հավաքակայանը, որտեղ նաեւ գիշերային հերթափոխի հանգստյան սենյակն է, մեքենավարները սարսափով են պատմում. «Գնացքները կանգնեցնում ենք առանց ծածկի հավաքակայանում՝ անձրեւի ու ձյան տակ, խոնավությունից փտում են: Իսկ հանգստի սենյակներում անտանելի պայմաններ են: Ամեն օր քնելուց առաջ ստուգում ենք, որ անկողնում կարիճներ ու սարդեր չլինեն, իսկ եթե գիշերն անձրեւ է գալիս, ստիպված չենք քնում՝ կաթող առաստաղի տակ ինչպե՞ս քնես: Արդեն կարելի է պատկերացնել, թե անքուն մեքենավարն ինչպես կարող է առավոտյան ժամը 6-ին նորից գնացքի ղեկին նստել ու անսարք վագոնների ու մաշված ռելսերի պարագայում անվտանգ աշխատել»:

    Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Արուսյակ Գեւորգյանին, սակայն նա խոչընդոտեց մետրոպոլիտենի տնօրենից պարզաբանումներ ստանալուն եւ առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել, ինչը եւ անում ենք՝ տպագրելով վերոհիշյալ հոդվածը:
    Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի հոդվածը և ուղակի համոզվեցի, որ "Առավոտ" օրաթերթը չի դավաճանում իր սուտ և շինծու հրապարակումներ տպագրելու մոլուցքը: Մասնավորապես ուզում եմ խոսել նշված դեպքի մասին, որ միայն 30 տարվա մեքենավարի փորձի շնորհիվ են փրկել է հարյուրավոր մարդկանց կյանքը: Նախ եկեք խոսենք հարյուրավոր մարդկանց առկայության մասին, մետրոյի ցանկացած գնացք այսօր դուրս է գալիս ընդամենը երկու վագոնով և թե ինչպես է այս թեմայի հեղինակը այդ երկու վագոններում տեղավորել հարյուրավոր մարդկանց ինձ համար անհասկանալի է (հավանաբար հեղինակը լավ աճպարար է): Խոսվում է 30 տարվա փորձառու մեքենավարի մասին, սակայն նույն հեղինակը անտեղյակ լինելով դեպքի մանրամասներին "լուրջ" հետևություն է արել: Իրականում այդ նույն 30 տարվա փորձառու մեքենավարը նախատեսված արագությունը գերազանցել է մոտ 1.5 անգամ, որի արդյունքում "ԴԵՊՈ" մտնելիս գնացքը դուրս է եկել գծերից, իսկ թե այդ հարյուրավոր մարդկանց այդ մեքենավարը ինչու էր տանում "ԴԵՊՈ" կարծում եմ նույնիսկ հոդվածի հեղինակը չի կարող պատասխանել:

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ Երևանյան մետրոն գործում է 1981 թվականից, ապա դժվար թե 30 տարվա փորձ լինի: Չնայած հնարավոր է, որ դա լինի այլ երկաթուղային վագոնավարի փորձ: Սակայն կարծում եմ մետրոյի ու մյուս վագոնավարների աշխատանքը բավական նկատելի տարբերություն ունի:

  4. #4
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր ուշադրությունն եմ հրրավիրում "ԱՌԱՎՈՏ" օրաթերթի "ՄԵՏՐՈՅԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է" հոդվածին, որը հեղինակել է նույն օրաթերթի հավատարիմ լրագրող ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ...

    Ավելի ճիշտ կլիներ, եթե մետրոյի ամեն կանգառում LCD հեռուստացույցներ տեղադրելու փոխարեն մտածեին մարդկանց անվտանգության մասին... Ես ինքս այս ամենը կարդալուց հետո, միանգամայն կհրաժարվեմ օգտվել տվյալ փոխադրամիջոցից... (Չնայած տարին մեկ եմ նստում «ՀՀ կառավարության կամ քաղաքապետարանի անդամները բա «գետինը» չե՞ն մտնում...»

  5. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի ճիշտ կլիներ, եթե մետրոյի ամեն կանգառում LCD հեռուստացույցներ տեղադրելու փոխարեն մտածեին մարդկանց անվտանգության մասին... Ես ինքս այս ամենը կարդալուց հետո, միանգամայն կհրաժարվեմ օգտվել տվյալ փոխադրամիջոցից... (Չնայած տարին մեկ եմ նստում «ՀՀ կառավարության կամ քաղաքապետարանի անդամները բա «գետինը» չե՞ն մտնում...»
    Ի դեպ, հավաստի աղբյուրներից (նույն փորձառու մեքենավարներից) տեղեկացել եմ, որ իրենց կանայք (երևի հոդվածը գրելուց կանանց բարեկամ չեն համարել) մեկ մարդու նման հավաքվում ու տուն են գնում նույն այդ մետրոյով, քանի որ մեքենավարների կանանց 95 տոկոսը աշխատում է նույն այդ մետրոյում:
    Ի դեպ մեքենավարը ստանում է 150.000 և ավելի ՀՀ դրամ, իսկ օգնականը մինչև 70.000 ՀՀ դրամ

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի ճիշտ կլիներ, եթե մետրոյի ամեն կանգառում LCD հեռուստացույցներ տեղադրելու փոխարեն մտածեին մարդկանց անվտանգության մասին...
    Ձեր նշած հեռուստացույցները մետրոպոլտինեն ընկերությանը չեն պատկանում, այլ գովազդային գործակալությանը:
    Վերջին խմբագրող՝ Նախարար: 26.06.2007, 13:27: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր նշած հեռուստացույցները մետրոպոլտինեն ընկերությանը չեն պատկանում, այլ գովազդային գործակալությանը:
    Կարծում եմ այտեղ պատկանելիությունը չի կարեւորը, այլ՝ անհամատեղելիությունը՝ օգտագործման Ո՛չ պիտանի վագոնների, ռելսերի, սարքավորումների եւ Украшеня ների միջեւ... Այդ դեպքում ուղղակի հարկավոր է տարբերել առաջնայինը, որից հետո նոր անցնել LCDների տեղադրմանը... Իմ կարծիքով ոչ մի ուղեվոր էլ չեր ցանկանա,որ մետրոյում դիտեր գովազդ, զվարճալի մանրապատումներ, գիտակցելով թե միեւնույն ժամանակ ինչ ռիսկի է դիմում մուտք գործելով հենց այդ մետրոն...

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այտեղ պատկանելիությունը չի կարեւորը, այլ՝ անհամատեղելիությունը՝ օգտագործման Ո՛չ պիտանի վագոնների, ռելսերի, սարքավորումների եւ Украшеня ների միջեւ... Այդ դեպքում ուղղակի հարկավոր է տարբերել առաջնայինը, որից հետո նոր անցնել LCDների տեղադրմանը... Իմ կարծիքով ոչ մի ուղեվոր էլ չեր ցանկանա,որ մետրոյում դիտեր գովազդ, զվարճալի մանրապատումներ, գիտակցելով թե միեւնույն ժամանակ ինչ ռիսկի է դիմում մուտք գործելով հենց այդ մետրոն...
    Լիովին համաձայն եմ, ուղակի ցանկանում էի ասել, որ այդ հեռուստացույցները կապ չունեն մետրոյի հետ, բայց դրանց տեղադրման համար տվյալ ընկերությունը մետրոյին գումար է վճարում:
    Այստեղ խնդիր չունենք հեռուստացույցի փոխարեն մետրոն բարեկարգելու, դրանք տարբեր կազմակերպությունների միջոցներ են:

    Ավելացվել է 3 րոպե անց
    և առաջարկում եմ չմոռանալ այս թեմայի բուն նպատակը:
    Մետրոյի մասին կարող եք այլ թեմա բացել
    Վերջին խմբագրող՝ Նախարար: 26.06.2007, 14:03: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մոդերատորական։ Այս թեմայի վերաբերյալ Ակումբում թեմա եղել է, որը ջնջվել է։ Ջնջվում է նաև այս գրառումը։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.07.2007, 14:50:

  9. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Ախր էդ մամուլը, ավելի լավ կլինի ընդհանրապես չխոսենք մամուլից, կամ էլ լրագրողներից:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր էդ մամուլը, ավելի լավ կլինի ընդհանրապես չխոսենք մամուլից, կամ էլ լրագրողներից:
    Համաձայն եմ քեզ հետ, բայց ախր իրենք ինչ ուզում խոսում են, բա պատասխան չտանք?

  11. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական։ Այս թեմայի վերաբերյալ Ակումբում թեմա եղել է, որը ջնջվել է։ Ջնջվում է նաև այս գրառումը։
    Այ որ հարգեիր խոսքի ազատությունը և գոնե երկու խոսքով բացատրեիր այդ թեմայի ջնջման պատճառը լրիվ կհասկանաի քո ստորագրության իմաստն ու կարևորությունը:

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ որ հարգեիր խոսքի ազատությունը և գոնե երկու խոսքով բացատրեիր այդ թեմայի ջնջման պատճառը լրիվ կհասկանաի քո ստորագրության իմաստն ու կարևորությունը:
    Այն թեման ես էի բացել և մեջբերել էի նույն հոդվածը: Թեմայում սպասում էի առողջ բանավեճ այս երևույթի շուրջ, սակայն թեման վերածվեց հայ առաքելական եկեղեցու դեմ ծաղրական գրառումների հավաքածուի:

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մամուլի տեսություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն թեման ես էի բացել և մեջբերել էի նույն հոդվածը: Թեմայում սպասում էի առողջ բանավեճ այս երևույթի շուրջ, սակայն թեման վերածվեց հայ առաքելական եկեղեցու դեմ ծաղրական գրառումների հավաքածուի:
    Հարգելիս ամեն դեպքում իմ կողմից ստեղծվածը զերծ եր մնացել այդ վտանգից: Կարելի էր գոնե մի թեթև զգուշացնել, կամ լավ գոնե հարցնել իմ կարծիքը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավանականության տեսություն
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 138
    Վերջինը: 20.08.2012, 13:28
  2. Եղանակի տեսություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.05.2011, 22:07
  3. Կրեացիոն տեսություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 331
    Վերջինը: 26.06.2010, 01:50
  4. Բազմությունների տեսություն
    Հեղինակ՝ ars83, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 27.01.2009, 00:31
  5. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •