Կուզենաի նախ լավ ֆիլմեր ցույց տաին, և ավելի շատ բարոյադաստիարակչական երիտասարդների և մանուկների համար/-թե հաղորդում թե ֆիլմ/
Նաև առողջ ապրելակերպին վերաբերվող հաղորդումներ, նաև վավերագրական ֆիլմեր
Կուզենաի նախ լավ ֆիլմեր ցույց տաին, և ավելի շատ բարոյադաստիարակչական երիտասարդների և մանուկների համար/-թե հաղորդում թե ֆիլմ/
Նաև առողջ ապրելակերպին վերաբերվող հաղորդումներ, նաև վավերագրական ֆիլմեր
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Ասեմ թե ինչ է ինձ դուր գալի՝ Շանթի «Սուպեր Սթար» և «Ժողովրդական Երգիչ» նախագծերը, չհաշհված գովազդների անտանելի բնույթը ու նամանավանդ երկարությունը, հաճուըքով նայում եմ «Մի ֆիլմի պատմությունը», մենակ ահավոր վատ է, որ չեն ասում թե երբ են ֆիլմը ցուցադրելու: Դե լրատվական ծրագրերի մասին բան չեմ ուզում ասեմ, համարյա բոլորն էլ ունեն կողմնակալական բնույթ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ես էլ մեծ հաճույքով կնայեի:
Շատ եմ սիրում պատմական փաստավավերագրական ֆիլմեր:
Շատ կուզենայի, որ հայկական հեռուստաալիքներից մեկը հաղորդում ունենար, որտեղ կպատմվեր Հայաստանում կատարվող ու կատարված հնագիտական պեղումների ու դրանց արդյունքների մասին:
Մեծ հաճույքով կնայեի դիվանագիտությանը վերաբերող փաստավավերագրական ֆիլմեր:
Սակայն այնքան միեւնույն է...
կուզենայի ֆուտբոլային հաղորդում լիներ, որտեղ կհավաքվեին ու ԿԲԱՆԱՎԻՃԵԻՆ ,մեր ֆուտբոլի մասին և ընդհանրապես ֆուտբոլի մասին քննարկումներ լիներ շաբաթը մեկ անգամ :
Կուզենայի տեսնել առաջին հայկական արդար վիճակախաղը կամ լոտոն, ինչպես ուրիշ շատ ազնիվ երկրներում կա:
Հավանաբար այո, մեկը որ՝ ես անչափ ուրախ կլինեմ, միայն թե ժամանակ գտեմ դրա համար
: Իդեպ դա հեղաշրջում կլինի մեր ներկայիս հեռուստատոեսությունում, որքան էլ որ ձգտեն, մեկա կարգին բան չեն կարող սարքել
, Artgeo - ն նշել է պատճառներից մեկը: Իսկ երբ մի նոր բան լինի՝ արժեքավոր, ապա կստիպի մնացածներին կամ դուրս մնալ, կամ էլ «մի բան անել», որը կբերի ընդհանուր բարելավման: Այդ իսկ պատճառով հայկական հեռուստաալիքով կուզենայի դիտել առայժմ միայն P.S. - ի առաջարկածները:
...ներկերս վերջացել են...
wow...անկեղծ ասած չէի սպասում էսքան դրական արձագանքների։ Լավ, դե որ այդպես է երկու գաղտնիք էլ բացահայտեմ։ Դրանք եթերում կլինեն 2008–ի սեպտեմբերից։ Հիմա նաև մտածում ենք ամերիկյան սերիալ գնելու մասին։ Բաժանվել ենք երկու ճամբարի։ Առաջին խումբն առաջարկում է Heroes–ը, երկրորդ խումբը՝ Grey's Anatomy-ն։ Անձամբ ես կողմնակիցն եմ «Հերոսների», որովհետև ամերիկայում սուպերհիթ էր, հետո՝ ամեն ինչ կոմերցիոն հաջողության համար։ «Գրեյի օրագիրը» լավն է, բայց կարող է հրապուրիչ լինել միայն կանանց համար։ Չգիտեմ։
Ի դեպ ես արդեն լսել եմ, որ ԱՐ Հեռուստաընկերությունը արդեն ին նոր շենքից և թվային տեխնիկայով հեռարձակում է ԲԲՍ-ի վավերագրական ֆիլմերի շարքը ձեռք բերված բացառիկ իրավունքով, իհարկե կարծեմ ռուսերեն
ինչ ի նկատի ունեք եթե տեխնիկական, ուրեմն սխալվում եք չարաչար հիմա ԱՐ-ի և Հայրենիքի տեխնիկան Հայասատնում ամենա նորն ու ամենա հզորն են եթե այլ կողմից եք դա գրել արդեն դա ձեր կարծիքն է
Ի դեպ Հայաստանում կա երկու վիրտուալ տաղավար որոնցից մեկը պատկանում է ԱՐ և Հայրենիք Հեռուստաընկերություններին
Վերջին խմբագրող՝ Sunun: 26.11.2007, 09:47:
Խոսքը հեռարձակման որակի մասին է, ոչ թե տեխնիկայի։ Կարելի է ունենալ լավ տեխնիկա, բայց վատ պերեդատչիկ։ Հայրենիքինը լավն է, Արինը՝ վատը։
Եվ հետո՝ լավ տեխնիկան դեռ լավ հաղորդման նախապայման չէ։ Հ1–ն էլ ունի վիրտուալկա, բայց օգտագործո՞ւմ են։ Ար–ն էլ չի օգտագործում։ Ավելի շուտ այն օգտագործում է նրա հնարավորությունների միայն 1%–ով՝ ինկրուստացիա են անում, որը առանց վիրտուալկայի կարող էին անել։
Sunun ջան, երևի համակրանք ունեք Ար–ի նկատմամբ, Ձեր գործն է։ Կոնկրետ ես կարծում եմ, որ այն ամուլ հեռուստաընկերություն է և իր բացվելուց մի երեք տարի հետո, երբ առաջին սերունդը հեռացավ այնտեղից, ալիքը պետք է փակվեր։ Հիմա էլ որ Մերուժը չկա, ընդհանրապես տխուր է։ Գոնե առաջ գնում էինք , խմում էինք։ Հիմա ոնց որ գործարան լինի...Իսկ ամենավատը նա է, որ Հրանտն ու որդիներն այդպես էլ չհասկացան՝ որ լավ հեռուստաընկերության նախապայմանը լավ տելեվիզիոնշիկներն են, ոչ թե թազա շենքն ու յուղը վրեն կամերան։ Լավ, թեմայից շեղվեցի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ