Անընդհատ քննարկվում է թե ինչպիսին են հաղորդումները: Եկեք խոսենք, թե ինչ կարգի հաղորդումներ կուզենայիք տեսնել եթերում: Կամ գուցե էսօրվա հաղորդացանցը ձեզ գոհացնում է:
Մի խոսքով, որն է այն հաղորդումը, որ անհամբերությամբ կսպասեիք, կդիտեիք....
Անընդհատ քննարկվում է թե ինչպիսին են հաղորդումները: Եկեք խոսենք, թե ինչ կարգի հաղորդումներ կուզենայիք տեսնել եթերում: Կամ գուցե էսօրվա հաղորդացանցը ձեզ գոհացնում է:
Մի խոսքով, որն է այն հաղորդումը, որ անհամբերությամբ կսպասեիք, կդիտեիք....
Եթերում ինչ որ ուզում եմ, դա տեսնում եմ : Խոսքը հայկական եթերի մասին չէ:
Հայկական եթերը պետք է ընդհանրապես փակել:
Խոսքս բոլոր հեռուստաալիքների մասին է:
Թողնել մենակ ռադիոյով տեղական լուրերի թողարկումները:
Հայկական հեռուստաալիքները էնքան անտաղանդ, անփող, կադրերից զուրկ են, որ մի նորմալ բան ցանկանալը էս կոմպլեկսից /փող, կադր ու տաղանդ/, նույնն է, ինչ ցանկանալը թռնել լուսին :
Ավելի շատ կուզեի տեսնել գիտության վերջին հայտնագործությունների և դրանց պրակտիկ կիրառման մասին հաղորդումներ .. այսօր մեր դարում այնպիսի հայտնագործություններ ու գյուտեր կան որոնք հասու չեն հասարակությանը հույժ գաղտնիության պատճառով , կատարվում ենբ հազարավոր գիտափորցեր որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ ... և երբեմն դրանց արդյուքները վերագրում բնական այլ ուժերին:
Ավելի շատ կուզենայի տեսնել բնության, գիտության, տիեզերքի վերաբերյալ հաղորդաշարեր. հաղորդումներ որոնք կմեկնաբանեն մեզ շրջապատող աշխարհը, ցույց կտան այտեղ տեղի ունեցող երևութների էությունը և ցույց տան մարդուն, որ պետք չէ բնությունից վախենալ, պարզապես պետք է այն ճիշտ հասկանալ և կարողանալ օգտվել նրանից:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Մի բան հարցնեմ, եթե հեռուսաալիքներից մեկը հայերեն թարգմանությամբ ցույց տա վավերագրական ֆիլմեր, կնայե՞ք։ Ընկերներիցս մեկը մտածում է սկսել համագործակցությւոն National Geographic–ի հետ նրանց լավագույն ֆիլմերը շաբաթը մեկ անգամ ցույց տալու համար։ Ինձ էլ հարցնում էր, թե արդյո՞ք կնայեն (դրանից է կախված գովազդը)։
Քանի որ Հայաստանում չեմ, հիմա մի քիչ դժվար եմ պատկերացնում հեռուստալսարանի նախասիրությունները։ Նաև չգիտեմ, էդ ֆիլմերը որևէ ալիքով ցույց տալիս են։
ԻՆքը մտածում է գնել National Geographic, History Channel, կամ Discovery Channel–ի ֆիլմերը....Կնայե՞ն
Էն բացառիկ ալիքներն են, որ երբ ժամանակ է լինում, անպատճառ նայում եմ:
National Geographic-ը ամենալավն է:
Հետո գալիս են Discovery-երը:
Ընդգրկված են NTV+ փաթեթի կազմում:
Եթե Հայաստանում այս ալիքները հեռարձակվեն տեղական կանալներից ինչ-որ մեկով, ապա ժողովրդին մեծ լավություն արած կլինի ընկերտ:
Ընդունված տեսակետ կա, որ հայ ժողովուրդը գենետիկ իդիոտ է ու նրան պետք է ցուցադրել միայն մարտաֆիլմեր ու թրիլլերներ ոստիկանների ու գողերի մասին` որպես ամենառեյտինգային հեռուստատեսային պրոդուկտներ: Իրականում, սակայն, այս տեսակետը խորապես սխալակական է, ցուցադրիր հանրային հեռուստատեսությամբ Չապլին, Կուստուրիցա, Discovery Civilisation. History և այլն, ու կտեսնես, որ իրականում ռեյտինգ կունենան հենց այդ հողորդումները: Ես դրանում համոզված եմ: Էնպես որ նշածդ պրոյեկտը ոչ միայն լուրջ հասարակական գործ կլինի, այլև իրեն միանգամայն կարդարացնի իրեն զուտ բիզնես առումով:
Հարց: Ի՞նչ տեսակի և բնույթի հաղորդում կուզենայիք տեսնել եթերում:
Պատասխան: Այն՝ ինչը ցույց էր տալիս «Ա1+»-ը մինչև իր եթերից դուրս գալու օրը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ