User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Զվարճալի դեպքեր աշխատավայրում

  1. #1
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Զվարճալի դեպքեր աշխատավայրում

    Առաջարկում եմ այս թեմայում պատմել զվարճալի և հետաքրքիր դեպքեր մեր աշխատավայրերից… Կարծում եմ հետաքրքիր կստացվի
    Քանի որ թեման ես եմ բացում, առաջինը ես կպատմեմ

    Ուրեմն մի քանի ամիս առաջ մեր ընկերությանը հարկավոր էր ցանցային ադմին լինուքսի իմացությամբ…Հիմնականում գալիս էին տղաներ, մեկ էլ մի օր մի աղջիկ մտավ, երկար վերարկուով, ակնոցներով, շատ համեստ արտաքինով… Նստեց ի մ կողքը մինչև տնօրենը իրեն ընդունի: Ահավոր համեստ արտաքինով էր, մազերը համեստ հավաքած, խոշոր ապակիներով ակնոցներով, առանց մակիյաժի, մի խոսքով, շաաաատ համեստ Ասացի, թե վերարկուն հանեք, նոր նստեք: Ոչ մի կերպ չէր ուզում հաներ… Վերջը համոզեցի մեկ էլ հանեց, ու մեր տղաները ընկան աթոռներից… Երկար վերարկուով աղջկա հագը ահավոր կարճ , կարմիր կիսաշրջազգեստ էր Հիմա նստել ա, ու կարելի ա ասել, որ կիսաշրջազգեստը չի երևում հագը ինքն էլ հա փեշերից քաշում ա, յանիմ թե ոտքերը ծածկի ու ակնոցների ապակուն արդեն քրտինքի կաթիլներ էին հայտնվել, ամաչելով նայում ա մեզ , մի խոսքով, լրիվ անեկդոտ էր… Տնօրենը կանչեց, վազելով ներս մտավ, 5 րոպեից վազելով էլ դուրս եկավ, իրա երկար վերարկուն հագավ ու արագ հեռացավ: Գնաց, մենք դեռ նայում էինք իրար ու փորձում հասկանալ, թե այդ աղջկա կիսաշրջազգետը ինչի էր այդքան անհամապատասխան իրա արտաքինի հետ… ու ինչի էր հագել, եթե պետք ա այդ աստիճան շփոթվեր վերարկուն հանելիս
    Better to light a candle than to curse the darkness.

  2. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի դեպքեր աշխատավայրում

    Մի զվարճալի դեպք էլ ես կպատմեմ: Մեր օֆիսում 3 աղջիկ էինք աշխատում և մի երիտասարդ տղա: Մեր տնօրենը արտասահմանցի էր և ժամանակ առ ժամանակ մեկնում էր: Այդպիսի օրերից էր երբ տնօրենը չկար, և երիտաասարդ տղան՝ Արմենը նրա սենյակում նստած իր գործով էր զբաղված: մեր նոր ըբդունված աղջիկը նույնպես գնաց այնտեղ ինչ-որ բան հարցնելու Արմենին: Բավականին երկար ժամանակ ոչ ձայն էր գալիս այնտեղից ոչ էլ ծպտուն , մեկ էլ էս աղջիկը վազելով դուրս թռավ սկսեց հիստերիկ ծիծաղել ու ծիծաղի միջից ասեց
    –Արմեն լաաաավ էր իրանց էլ արա

    Հ.Գ. Իրականում խեղջ տղան ինչ-որ անեկդոտ էր պատմել ցածրաձայն, որ մեչ աշխատանքին չխանգարի, իսկ արդյունքում ոիրիշ բան ստացվեց
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #3
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի դեպքեր աշխատավայրում

    Մեր կազմակերպության մի բաժինը նամակի ծրարների վաճառքով է զբաղվում: Մի օր մի կին եկավ, առանց բարև, առանց դեմքի մեղմ արտահատության, միանգամից մունաթով՝
    - Ի՞նչ ծրար ունեք:
    Աշխատանքային ընկերուհիս էլ պատասխանեց՝
    - Վերմակի:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  4. #4
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի դեպքեր աշխատավայրում

    Իմ աշխատանքային ընկերը, որն իբրև հոբբի, վերջերս առակների մի գրքույկ է լույս ընծայել, որոնց առանցքային հերոսն էշն է` մի օր հեգնանքով ինձ դիմեց թե`
    - Կարո՞ղ ես ասել, ի՞նչ տարբերություն իմ և քո միջև /նկատի ուներ, այն որ ես /իր կարծիքով/ ծուլության պատճաով հումորի բնագավառում դեռևս ոչինչ չեմ հրատարակել, իսկ իր առակների ժողովածուն արդեն լույս էր տեսել /:
    - Երկու տարբերություն, եղբայր ,- պատասխանեցի նրան,- նախ դու առակ ես գրում, իսկ ես` հումորի ասույթներ, երկրորդ` դու գրում ես ավանակների մասին, իսկ ես մարդկանց:

    Ահա դրանցից մեկը.
    Չեմ սիրում զոքանչիս ներկայությամբ խմելը, սարսափելի է տեսնել, թե նա ինչպես է կրկնապատկվում:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  5. #5
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի դեպքեր աշխատավայրում

    Տարիներ առաջ աշխատում էի բեռնափոխադրումների ֆիրմայում... Աշխատողների 90% տղաներ էին : Մի անգամ մեր աշխատողներից մի տղա չատ էր անում ու ասում էր, որ լուրջ չի վերաբերվում, ու երբեք չի գնա հանդիպման ICQ-ov: Ես իր նիկը իմանալով, կողքի սենյակից մտա ICQ, գրեցի>>>>, մոտ մի կես ժամ հետո նա գնաց ժամադրության մեր օֆիսից մի քանի մետր հեռու գտնվող արձանի մոտ; Այդ վայրը մեր պատուհանից երևում էր Մեզ ասեց, որ շտապ գնում է, քանի որ կինը երեխային հիվանդանոց պետք ա տանի/ ինքը ամուսնացած էր, էլի/: Ասացի, լավ, պրոբլեմ չկա, բայց շուտ կգաս, քանի շեֆը չի եկել Հասավ տեղ, սպասեց, սպասեց,մի 10 րոպե անհանգիստ գնում էր այս ու այն կողմ... էլ ներվերս չդիմացավ զանգեցի ձեռքի հեռախոսին և ասացինք, որ բժիշկը այսօր չի գալու... կարող ա արխային ետ վերադառնա.. եւ էլ երբեք չասի երբեք Մի շաբաթ հետս չէր խոսում
    Վերջին խմբագրող՝ Annushka: 27.06.2007, 14:15:
    Better to light a candle than to curse the darkness.

  6. #6
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի դեպքեր աշխատավայրում

    Օֆֆիսը, որտեղ աշխատում ենք, ճարտարագիտական համալսարանից հաճախ ուսանողներ են գալիս դիպլոմային աշխատանքներ ու գծագրեր տպելու: Տպող սարքերը ներսի սենյակում են, այնպես, որ մուտքը մեր սենյակից է: Մի օր լոլիկի դեմքով երկու տղա են գալիս.
    -Բարև ձեզ: Տպարանից է?

    Հազիվ ենք մեզ պահում: Դե մերը տպարան չէ, ուղղակի տպող սարքավորումներ ունենք:
    Մեր հաշվապահն ասում է.
    -Հա, բայց Հակոբ Մեղապարտը տեղում չէ (տպելու գործերով զբաղվողի անունն էլ Հակոբ է): Մտեք ներս բարևեք, մինչև գա:
    Մտածեցինք, որ կատակը կհասկանան, բայց էս տղաները շատ լուրջ դեմքով մտան ներս, բարևեցին`չգիտես ում, ու նստեցին սպասելու:

    Ես ոչինչ չեմ ուզում...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  2. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  3. Անհեթեթ մահվան դեպքեր...
    Հեղինակ՝ Root, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.06.2009, 13:19
  4. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 38
    Վերջինը: 10.11.2008, 04:47
  5. Զարմանալի դեպքեր!
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.02.2008, 21:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •