Առաջարկում եմ այս թեմայում պատմել զվարճալի և հետաքրքիր դեպքեր մեր աշխատավայրերից… Կարծում եմ հետաքրքիր կստացվի
Քանի որ թեման ես եմ բացում, առաջինը ես կպատմեմ
Ուրեմն մի քանի ամիս առաջ մեր ընկերությանը հարկավոր էր ցանցային ադմին լինուքսի իմացությամբ…Հիմնականում գալիս էին տղաներ, մեկ էլ մի օր մի աղջիկ մտավ, երկար վերարկուով, ակնոցներով, շատ համեստ արտաքինով… Նստեց ի մ կողքը մինչև տնօրենը իրեն ընդունի: Ահավոր համեստ արտաքինով էր, մազերը համեստ հավաքած, խոշոր ապակիներով ակնոցներով, առանց մակիյաժի, մի խոսքով, շաաաատ համեստ Ասացի, թե վերարկուն հանեք, նոր նստեք: Ոչ մի կերպ չէր ուզում հաներ… Վերջը համոզեցի մեկ էլ հանեց, ու մեր տղաները ընկան աթոռներից… Երկար վերարկուով աղջկա հագը ահավոր կարճ , կարմիր կիսաշրջազգեստ էր Հիմա նստել ա, ու կարելի ա ասել, որ կիսաշրջազգեստը չի երևում հագը ինքն էլ հա փեշերից քաշում ա, յանիմ թե ոտքերը ծածկի ու ակնոցների ապակուն արդեն քրտինքի կաթիլներ էին հայտնվել, ամաչելով նայում ա մեզ , մի խոսքով, լրիվ անեկդոտ էր… Տնօրենը կանչեց, վազելով ներս մտավ, 5 րոպեից վազելով էլ դուրս եկավ, իրա երկար վերարկուն հագավ ու արագ հեռացավ: Գնաց, մենք դեռ նայում էինք իրար ու փորձում հասկանալ, թե այդ աղջկա կիսաշրջազգետը ինչի էր այդքան անհամապատասխան իրա արտաքինի հետ… ու ինչի էր հագել, եթե պետք ա այդ աստիճան շփոթվեր վերարկուն հանելիս
Էջանիշներ